Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։


Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն, Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։ Թամամյանը քննչականում որևէ բան չի խոսել, միակ բանը, որ ասել է՝ «մեղադրանքը չեմ ընդունում»։


Փետրվարի 25-ին Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։


Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։


Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։


Ով է Է․Ա․-ն, ովքեր են իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները, որոնք խոստովանել են, որ մարդ են ծեծել, անհասկանալի է հաղորդագրությունից։ Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։


Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմության հիմքով։


Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։


Հանրային դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ գործընթացը կարող է կրել քաղաքական ենթատեքստ՝ դիտարկվելով որպես նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզչական կամ զսպող գործիք»»։

Լրահոս

Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին
Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար
Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել
ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը
Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է
Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են
ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»