Կուբայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ից 116 անօրինական միգրանտ տեղափոխող երկրորդ չվերթը հինգշաբթի օրը Հավանա է ժամանել երկկողմ միգրացիոն համաձայնագրերի շրջանակներում։
«Հինգշաբթի՝ փետրվարի 19-ին, Միացյալ Նահանգներից 116 անօրինական միգրանտ (88 տղամարդ և 28 կին) տեղափոխող երկրորդ չվերթը ժամանել է Խոսե Մարտիի միջազգային օդանավակայան», - ասվում է Կուբայի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կուբայի կոմունիստական կուսակցության Granma թերթում։ Գործակալության տվյալներով՝ այս գործողության արդյունքում տարվա առաջին ամիսներին կղզի վերադարձած մարդկանց ընդհանուր թիվը հասցվել է 302-ի։
ԱՄՆ-ից Կուբա արտաքսման առաջին չվերթը տեղի ունեցավ փետրվարի 9-ին, որով վերադարձվեցին 170 անօրինական միգրանտներ։
Նրանցից երեքը հանձնվեցին քննչական մարմիններին՝ անօրինական գործունեության կասկածանքով։








