Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ նիստում իրար «բմբլել են»․ «Հրապարակ»


«Հրապարակը» գրում է․

ՔՊ կուսակցության երեկվա նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը չթաքցրեց նաեւ ինքը՝ Փաշինյանը, նիստից հետո գրելով․

«ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր։ Մի լավ քննադատեցինք իրար, ընդ որում՝ բավականին անողոք»։ Բայց մինչ նիստից մանրամասներ հայտնելը, հիշենք, որ երեկվա հավաքին ՔՊ-ում անհամբեր էին սպասում ոչ թե այն բանի համար, որ միմյանց քննադատեին Արցախը հանձնելու, զոհեր տալու, երկիրն այս վիճակին հասցնելու համար, այլ նեղ անձնական դրդապատճառներով։ Բանն այն է, որ իշխող թիմում ներքին հակասություններն այնքան են խորացել, որ կուլիսներում իրար միս կրծելուց բացի, արդեն հրապարակավ են իրար մեղադրում կոռուպցիայի, հովանավորչության եւ այլնի մեջ։

 «Պանդորայի արկղը» բացել են Արփի Դավոյանը, Լուլուն, Արմեն Խաչատրյանը՝ շաբաթներ առաջ նախաձեռնող խմբի նիստում խոսելով որոշ թիմակիցների կոռուպցիոն գործունեության մասին։

Տիգրան Ավինյանի, Արմեն Փամբուխչյանի, այդ չարաբաստիկ նիստից հետո պաշտոնանկ արված Գրիգոր Մինասյանի եւ այլոց անուններն են տվել, որոնք, ըստ բանախոսների, իշխանափոխությունից հետո կասկածելի ճանապարհներով մեծ հարստության տեր են դարձել, ոմանք ստվերային գործարքների մեջ են, ինչը բացասաբար է ազդում թիմի հեղինակության վրա։ Հենց այդ նիստից հետո նախաձեռնվեց Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը, ինչը ՔՊ-ն ալեկոծեց, բաժանեց բանակների: Հետո բացահայտվեց, որ «կոռուպցիոներ նախարարի» հարցն օրակարգ է բարձրացվել Անդրանիկ Քոչարյանի «քավորությամբ», որը փորձում է արփիդավոյանների ու լուլուների ձեռքով ոչնչացնել ոմանց։ 

Երբ ՔՊ վարչությունը մեկը մյուսի ետեւից մերժեց Անդրանիկ Քոչարյանի նախընտրած նախարարացուներին` Արփի Դավոյան, Արմեն Խաչատրյան, ՔՊ-ականների կարծիքով` Անդրանիկ Քոչարյանն անցել է հակագրոհի` Հրաչ Հակոբյանի, Սիսակ Գաբրիելյանի, Արմեն Բամբուխչյանի, Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի մասին այնպիսի հայտարարություններ է արել, որ հարուցել է վերջիններիս զայրույթը:

Կրակին յուղ է լցրել նաեւ այն, որ Ալեն Սիմոնյանն առաջադրել է Արփի Դավոյանի թեկնածությունը, բայց մի քանի օր անց Սիսակ Գաբրիելյանին է ներկայացրել որպես նախարարի թեկնածու: ՔՊ վարչությունը բաժանվել է թեւերի` այս կամ այն թեկնածուի օգտին։ Չնայած Սիսակ Գաբրիելյանը բացարկ ներկայացրեց, բայց դա չհանդարտեցրեց արդեն փոթորկված կրքերը։

ՔՊ-ի ներքին խժդժություններն այնքան են սրվել, որ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումներին ՔՊ-ից հաշված մարդիկ էին ներկա, իսկ գլխավոր դատախազի` ամբիոնում նստելը, Քյարամյանի` Հովիկ Աղազարյանին ուղղված մեղադրանքներն էլ ավելի են սրել հակասությունները։ Ի դեպ, կառավարությունում Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել՝ 2024-2026 թթ. ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի վերաբերյալ, որին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարյանը»։

Լրահոս

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում