Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր». սերժանտ Կարեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից սպորտ էր սիրում, զբաղվել է ֆուտբոլով, ըմբշամարտով: Բազմաթիվ մրցումների է մասնակցել Հայաստանում, Իրանում, Ռուսաստանում: Հաղթանակներով, մեդալներով ու պատվոգրերով է տուն վերադարձել:

Կարենս շատ ճարպիկ էր, աշխույժ: Թողել էր սպորտը, բայց երբ իր թիմակիցները պետք է մրցումների մեկնեին Իրան, Կարենն էլ իրենց հետ մեկնեց: Իր վերջին մրցումներն էին, որտեղից նորից հաղթանակով վերադարձավ»,-«Փաստի» հետ զրույցում որդու՝ Կարենի մանկությունն ու պատանեկությունն է հիշում հայրիկը՝ Արթուրը:  

Նրա խոսքով, որդին դպրոցում բոլոր առարկաներին հավասար ուշադրություն էր հատկացնում, բայց իր համար առաջնային տեղում սպորտն էր: «Խոստացել էր զորացրվելուց հետո շարունակել մարզումները:

Զորամասում ազատ ժամերին մարզադահլիճ էր հաճախում, տղաներին էլ՝ հետը տանում, կարծես նրանց մարզիչը լիներ»:

Որդու բնավորության մասին խոսելիս նշում է՝ ընկերասեր էր, ազնիվ ու բարի: Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ընդունվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Մեկ կիսամյակ է հասցնում ուսանող լինել, իսկ 2019 թ.-ի հունվարի 25-ին զորակոչվում է բանակ։

Ծառայում էր Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության, ասաց. «Չեմ ուզում հետ ընկնել իմ հասակակիցներից: Կծառայեմ, կգամ, կշարունակեմ ուսումս»:

Ծառայության վեցերորդ ամսում սերժանտի կոչում ստացավ: Կարգապահ էր, հետևողական, ամեն ինչ իր տեղում պետք է լիներ: Հարգված էր թե՛ հրամանատարական կազմի, թե՛ զինվորների կողմից:

Վստահաբար, ծառայության ընթացքում նաև դժվարություններ է ունեցել, բայց երբեք չի տրտնջացել, չի բողոքել»: Բայց պատերազմը փոխեց նաև Կարենի կյանքի ընթացքը: Առաջին իսկ օրվանից ամենաթեժ կետերում է եղել:

Մարտական գործողությունների է մասնակցել ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Ֆիզուլի, Քարինտակ, Շուշի: «Երբ պատերազմն սկսվեց, նա հերթապահ էր:

Այնտեղից միանգամից իրենց տարել են Խոջալու: Երկու օր մնում են այնտեղ, հետո տեղափոխում են Կարախամբեյլի գյուղ՝ Հադրութի ներքևի հատված: Մինչև հոկտեմբերի 24-25-ը մնում են այնտեղ: Թեժ մարտեր են եղել, մահից են պրծել:

Ասում էին՝ գիշերը խրամատ էին փորում, ցերեկը՝ կռվում: Այդ խրամատներում նկարվել են, նկարները կան: Հետո, երբ Հադրութը հանձնեցին թուրքերին, իսկ Հադրութը հանձնել են, չեն գրավել, այդ ժամանակ իրենց տեղափոխել են այլ վայր՝ մի քանի օր հանգստանալու համար:

Երբ մեքենաները շարժվել են, մեքենաների կանգնած վայրում վայրկյանների տարբերությամբ «սնարյադ» է պայթել: Ստացվում է, որ ինչ-որ պատահականությամբ տղաները ողջ են մնացել: Իրենց զենք էին տվել, Կարենին՝ հակատանկային նռնականետ, գնդացրորդ է եղել: Հետո տղաներին տեղափոխել են Քարինտակ:

 Այնտեղ էլ ահագին կռիվ են տվել թշնամու դեմ: Լինում էր, որ կրակոցների ձայնը լսում էինք հեռախոսով: Անջատում էր, որոշ ժամանակ հետո զանգում ու ասում՝ մահից պրծանք»:

Կարենը ծնողներին միայն մեկ բան է ասել՝ ամեն ինչ լավ է, երբ անգամ փրկվել է մահից մի քանի անգամ, երբ աննկարագրելի դժվարությունների միջով է անցել:

Հադրութում թշնամու տանկ է ոչնչացրել, այդ կերպ ընկերոջ վրեժը լուծել: Քարինտակում թեժ մարտից հետո, կրկին մահից փրկվելով, ընկերոջն ասել է՝ նորից եմ ծնվել: «Քարինտակում գիշերային սարքերով նկատում են, որ թուրքերը գալիս են, վեց հոգով իրենց սպայի հետ գնում են դեպի Ստեփանակերտ իջնող ճանապարհը:

Երկու օր կարողանում են ինչ-որ տեղ թաքնված մնալ, զորամասից իրենց ասել են՝ գալու ենք ձեզ տանենք հանգստանալու, բայց չեն տարել: Խաբել, պահել են այդտեղ, հետո նորից տարել Քարինտակ՝ երևի թե ավելի բարձր հատված: Նոյեմբերի 5-ին, երբ Քարինտակը հանձնած և զորքը դուրս բերած են լինում, իրենց սպաներից մեկն ասում է՝ ինչո՞ւ եք մնացել այստեղ: Կարենենք արձագանքում են, որ հրաման չեն ստացել հեռանալու: 

Այնտեղից տարել են Շուշի, այսպես նշեմ՝ ներքևի խաչմերուկի մոտ: Նոյեմբերի 5-ին, 6-ին մնացել են այդտեղ: Նոյեմբերի 7-ին Շուշիի վերևի ճանապարհը բացված է եղել, և թշնամին արդեն այդտեղ է եղել:

Այդ օրն առավոտյան 7-ին խոսեցի իր հետ: Երբեք չդժգոհեց, ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց ոչ մի բանն էլ լավ չի եղել: Առավոտյան զանգից հետո որքան զանգում էինք, անջատում էր, անհասանելի էր, կռվի մեջ էին:

Հիմա մտածում եմ, որ դիտմամբ չէր պատասխանում զանգերին, պատասխաներ՝ ի՞նչ ասեր: Կարենն արդեն վիրավոր է եղել: Փորձել են ներքևից դեպի վերև բարձրանալ, այդ ժամանակ ընկերները զոհվել են: Կարենն ու տղաներից մեկը վիրավոր վիճակում կարողացել են թաքնվել:

Կարենս ոտքի վիրավորում էր ստացել, ինքն իրեն բուժօգնություն էր ցույց տվել, վիրակապել ոտքը: Նա երեք տեղից է վիրավորում ունեցել, ընկերը՝ մեկ»:

Հայրիկը չի կարողացել տեսնել որդու զոհվելու վայրը, չի կարողացել մի պարզ պատճառով. 44-օրյա պատերազմը դեռ չավարտված, Շուշին այլևս թշնամու տիրապետության տակ էր:

Կարենն ու ընկերը բարդ որոշում են կայացնում: Կանխատեսելով, որ գուցե գերության մեջ հայտնվեն, վերջին փամփուշտներն օգտագործելով՝ նոյեմբերի 7-ին անմահանում են Շուշիի մատույցներում: «Թուրքն իրենց ձեռք չէր տվել:

Իր զինվորական գրքույկը, որից մինչև հիմա անգամ իր սիրելի օծանելիքի հոտն է գալիս, թղթերը, հեռախոսները, ամեն ինչ իր մոտ էր մնացել»:

Շուշիի չլինելիությունը՝ հանձնում կանվանեք դա, թե գրավում, մինչ օրս բազմաթիվ անպատասխան հարցերի տեղիք է տալիս:

Կարենի պատմությունն էլ, որում նաև Շուշիի բերդաքաղաքն է կարմիր թելով անցնում, էլի բազմաթիվ անպատասխան հարցեր ունի: Սպան, որը, Կարենի հայրիկի խոսքերով, լքել է զինվորներին, հետո կապ է հաստատել տղաների հետ, որ հեռանան այդ տարածքից: Բայց ինչպե՞ս լքեին այդ տարածքը, երբ արդեն վիրավոր են եղել:

Կամ՝ զորամասի հրամանատարը, որը դեռևս նոյեմբերի 5-ին պետք է մեքենա ուղարկեր տղաների հետևից ու չի ուղարկել:

Հարցերի հարցն է, թե ինչպե՞ս թշնամին հայտնվեց Շուշիում: «Ես հրետանիում եմ ծառայել, Շուշիի ճանապարհներն անգիր գիտեմ: Ինչպե՞ս կարող էր թշնամին հայտնվել Շուշիի վերևի հատվածում»: Իսկ վերջում ապրելու ուժի մասին:

Կարենը կրտսեր քույրիկ և եղբայր ունի, որը ծնվել է նրա զոհվելուց հետո: «Փոքր Կարենս, կարծես, բոլորի կատարելագործված տեսակը լինի: Մանկապարտեզ է հաճախում, արդեն աչքի է ընկնում իր աշխուժությամբ ու ճարպկությամբ:

Աղջիկս, Կարենս ուժ են տալիս, որ ապրենք: Միշտ ասում եմ՝ սրտիս հիսուն տոկոսն ուրախություն է, հիսուն տոկոսը՝ տխրություն, այդ կերպ եմ ապրում: Փոքր տղաս բոլորիս ժպիտ է պարգևում, ուրախացնում, բոլորս իրենով ենք ապրում: Իհարկե, Կարենս մնում է Կարեն:

Նա հարգված էր Ագարակում, քայլում էր, բոլորը նայում էին հետևից: Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր: Կարենը փոքր տարիքից է մեքենա վարել:

Հիմա բոլորն են պատմում՝ ոչ մեկին չի թողել ճանապարհին: Բարի սիրտ ունեցող տղա էր»: Հ. Գ. - Սերժանտ Կարեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու
2026թ․ շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ
Եթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)
Կարևոր
Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման․ փաստաբան
Ռուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը
Պարոն Ծառուկյանը ունի տարբեր սցենարներ, երբ հարմար կլինի՝ վարչապետի թեկնածուին կհայտարարենք (տեսանյութ)
Շտապ
Պարզվել է Շիրակի մարզում ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների պայմանները
«Կրասնոդարից» «Էլչե» չեմ գնա․ Սպերցյան
Մնաց 24 ժամ․ աշխարհը կանգնած է պատմական որոշման առաջ (տեսանյութ)
Ուկրաինան կարող է պառակտվել․ Զելենսկի. Դատախազը չի վերացրել Դավիթի կալանքը (տեսանյութ)
TRIPP-ը իրականում քաղաքական պրոյեկտ է. Զուրաբյան (տեսանյութ)
Ցավոք սրտի Հայաստանում ձևավորվել է շատ անառողջ քաղաքական համակարգ. Զուրաբյան (տեսանյութ)
Ի՞նչու է ՌԴ դեսպանը այցելել ԿԸՀ. Հովակիմյանը պարզաբանում է (տեսանյութ)
Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը լինելու է մեր գլխավոր առաջնահերթությունը (տեսանյութ)
Շվեդիայում ձերբակալվել է ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ կասկածվող անձ
Ողբերգական դեպք Ռիո դե Ժանեյրոյում
Հայերի 20 հոգանոց խումբը՝ Ադրբեջանում, Ուկրաինան կարող է պառակտվել․ Զելենսկի
171 Մլն-ի Խաբեություն «Հայաստան» համահայկական հիմնադրամում
Հսկայական աշխարհաքաղաքական փոփոխություն է այն, ինչ դուք անում եք. Էստոնիայի ԱԳՆ

Լրացուցիչ նորություններ

...

Որտեղ են տեղավորել Արցախից վերադարձած վերջին հայերին. Ով է իշխանությունների սրտի ՀՖՖ նախագահը

Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Որտեղ են տեղավորել Արցախից վերադարձած վերջին հայերին

«Հրապարակ»․ Գյումրին ՔՊ չի ընտրելու

«Հրապարակ»․ Հարություն Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի անուները ցանկում չկան

«Հրապարակ»․ Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է

«Հրապարակ»․ ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում

Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. «Ժողովուրդ»

Ազատ ժամանակ ունեմ, ուզում եմ բլոտ խաղամ մարդ չկա․ Մարությանը ծաղրում է Փաշինյանին

Թրամփը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Իրանի հետ առաջիկա բանակցությունների նկատմամբ

Հիմա հարց Փաշինյանին․ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք. Ժաննա Ալեքսանյան

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

Քաղաքապետարանը կես տարվա աշխատավարձ է պարտք. 8 մլն ՔՊ-ից՝ համալիրի վարձակալության համար

Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»

Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»

«Հրապարակ»․ Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը

«Հրապարակ»․ Պարեկներին հրահանգ է իջեցվել

«Հրապարակ»․ Մարզպետները գործի են անցել

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»