Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեքենաները խուզարկել են, զենք չեն գտել, ասել են` վաղը կգաք բաժին, թե չէ` բերման կենթարկենք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Օմբուդսմեն Անահիտ Մանասյանը երեկ հայտարարեց, թե վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին, եւ հարցին առնչվող ցանկացած մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա:

Խոսքը Սրբազան պայքարի 9 մասնակցի ձերբակալման մասին է, բայց Անահիտ Մանասյանը, ինչպես միշտ, ուշ է արձագանքում իրադարձություններին, եւ նրա արձագանքները քաղաքացիների համար «ճաշից հետո մանանեխն անիմաստ է» էֆեկտն են ունենում։ Օմբուդսմենը, որպես կանոն, անձամբ չի այցելում նրանց եւ հիշում է, որ ինքն անելիք ունի, երբ գնացքն արդեն գնացել է։

Այս անգամ էլ նա որոշեց արձագանքել իրավիճակին, երբ ձերբակալված 9 անձինք արգելանքից ազատ էին արձակվել։ 

Չնայած Անահիտ Մանասյանի գրասենյակից վստահեցնում են, որ ուսումնասիրություն են սկսել նույն օրը՝ 2024 թ. հոկտեմբերի 31-ին, երբ ԶԼՄ-ներով տեղեկություններ են հրապարակվել, թե ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ:

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ:

Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության եւ նախաձեռնված քրեական վարույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից:

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Պաշտպանի աշխատակազմ տեղեկություն է ստացվել այն մասին, որ ձերբակալված բոլոր 9 անձինք ազատ են արձակվել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված ուսումնասիրությունը շարունակվում է»,- երեկ հաղորդել է ՄԻՊ գրասենյակը, իսկ Անահիտ Մանասյանի գործունեությանն անծանոթ քաղաքացուն կարող է թվալ, թե նրա հարցերից այնքան են վախեցել, որ ձերբակալվածներին միանգամից ազատել են։

«Մի օր` 24 ժամ, մարդիկ ապօրինի մնան ՁՊՎ-ում, ապօրինաբար ազատությունից զրկվեն, բա ՄԻՊ-ը մի անգամ չգա՞, չպարզի՞, թե ինչ է եղել։

Էսօր մի ձեւական հաղորդագրություն է տարածել, թե իբր դիմել է դատախազին եւ այլն, բայց մարդիկ հավաքվել են իր գրասենյակի դիմաց` չիջավ ներքեւ, որ մի հատ տեսնի՝ ինչ ենք ուզում, իր մամուլի պատասխանատուին ուղարկեց։

Պահանջեցինք, որ մեկը մեզնից ու մի լրագրող գնանք վերեւ, ասեցին՝ չէ, լրագրող չպետք է գա, իրենք լրագրողից վախենում են կամ երեւի ալերգիա ունեն»,- ասում է ձերբակալվածներից 4-ի շահերը ներկայացնող փաստաբան Մկրտիչ Դավթյանը։

Ցուցարարները մոտ մեկ ժամ սպասել են, մինչեւ իրենց խոսքը հասցնեն ՄԻՊ-ին, հետո ՄԻՊ-ինը՝ իրենց։ «Լայն քննարկում են անում, խորհրդատվություն են ստանում վարչապետից, վերադասից` չենք հասկանում»,- ասում է փաստաբանը եւ առաջարկում է ՄԻՊ-ին վերանվանել ՎԻՊ՝ վարչապետի իրավունքների պաշտպան։

«Էլ ուրիշ ելք չկա։ Բա դու ընտրվել ես որպես իշխանությունների հակակշիռ, որ թույլ չտաս, որ նա ապօրինի գործողություններ անի»։ Մկրտիչ Դավթյանին առաջարկեցինք հիշել մի դեպք, երբ ՄԻՊ Մանասյանը գնացել է ինչ-որ խեղճ, բողոքավոր քաղաքացու մոտ, որի իրավունքը ոտնահարվել է։ «Ախր, դուք էնքան վիրավորական բան եք ասում։

Նա, վերեւում նստած, ո՞նց կարող է իջնի ներքեւ։ Երկրորդ, թե երրորդ հարկում` Աստծուն մոտիկ նստած է, ինչո՞ւ պետք է իջնի քաղաքացու մոտ։ Դուք նրան վիրավորում եք»,- հեգնեց պաշտպանը։

ՄԻՊ-ն ասում է, որ շարունակում է դեպքի ուսումնասիրությունը, ի՞նչ արդյունք եք ակնկալում։ «Բայց ի՞նչ է ուսումնասիրում։ Փոխանակ գա, մտնի ՁՊՎ խուց, ասի՝ ով ես, ինչու են քեզ բերել, վերցնի ձերբակալության որոշումը, քսերոքս անեն, տանեն ուսումնասիրեն։

Մեկը չի հարցնում՝ ի՞նչ եք ուսումնասիրում, եթե դեպքից տեղյակ չեք։ Մեկը կար, պարեկներից երեւի, նախկինում չոբան է եղել, որովհետեւ, ասում են՝ չոբաններն են դարձել պարեկ, զեկուցագրում գրել է, որ անձն ավտոմեքենայից իջավ ոչ սթափ վիճակում։

Բայց արձանագրություն չունի։ Հաջորդն ասում է, որ իջավ` ձեռքին ատրճանակի նման բան կար, դրեց ծոցագրպանը։ Ու դրանից հետո իրենք խուզարկություն են արել, արձանագրություն են կազմել, որում «Սամսունգ» են գտել, փող ու կրակայրիչ։

Նման ոստիկաններին կա՛մ հոգեբուժարան է պետք ուղարկել, կա՛մ նարկոլոգի մոտ, որ աչքին ամեն ինչ զենք է երեւում։ Եվ այս արձանագրությունը դրել են ձերբակալության որոշման հիմքում, իսկ քննիչն էլ չի ասում՝ ո՞ւր ա զենքը, բա ո՞ւր ա, որ խմած ա, ո՞ւր ա արձանագրությունը։

Պետք է հրաժարվեր, ասեր՝ ռադ եղեք, գնացեք։ Բայց քննիչն էլ իր հերթին է էդ նույն սուտի փաստերը դնում որոշման հիմքում, ու մի հատ էլ ձերբակալության որոշում ինքն է կայացնում»,- ասում է Մկրտիչ Դավթյանը։

Բոլոր 9 ձերբակալվածները՝ Աղվան Արշակյանը, Հայկ Նիկողոսյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը, «Սրբազան պայքար» շարժման ակցիաների ակտիվ մասնակիցներ են։ Նրանց մեղադրանք առաջադրված չէ։ Բոլորին ձերբակալել են տարբեր վայրերում, նույն եղանակով։

Նրանք իրար հետ էլ չեն եղել։ Ոչ մի կապ մեկը մյուսի հետ չի ունեցել։ Հրահանգ է եղել՝ հրահանգը կատարել են։ «Երեւի տեսել են՝ ինչ մեքենաներով են գալիս միջոցառումների, զենքի կասկածանքով կանգնեցրել են մեքենաները, խուզարկել են, որի իրավունքը չունեն, տեսել են, որ զենք չկա, հետո իրենց են խուզարկել, ասել են՝ վաղը կգաք բաժին, թե չէ՝ բերմանով կբերենք։

Մարդիկ էլ, իմանալով, որ իրենք ոչ մի բան չեն արել, գնացել են բաժին, որտեղ որոշում են կայացրել ձերբակալելու մասին»,- պատմում է Մկրտիչ Դավթյանը։

Նա հաղորդում է ներկայացրել ոստիկանների եւ քննիչի դեմ։ «Ձերբակալման հիմքում դրել են ակնհայտ կեղծ փաստեր, որի հիման վրա նրան ազատությունից զրկել են, նաեւ՝ քրեական հետապնդման են ենթարկել»։

Փաստաբանը համոզված է, որ մարդկանց ապօրինի ազատությունից զրկելը դիտավորություն է, պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ գործողություններ են իրականացնում, իսկ նպատակն ահաբեկելն է, զզվեցնելը, որ ոչ ոք միտինգ չանի, չբողոքի, փողոց դուրս չգա, ու սահուն կերպով Հայաստանը դարձնեն թրքական վիլայեթ։

Բոլոր ձերբակալվածների մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերել են գրեթե նույն իրերը՝ հեռախոս, մանրադրամ, փող, մեկի մոտ գրիչ է եղել, մյուսի մոտ եղել է գազային ատրճանակ, որի համար անձն ունեցել է թույլտվություն, վկայական է ցույց տվել։

Բայց նրան ոստիկանն ասել է՝ կապ չունի՝ ունես, թե չունես թույլտվություն, գնում ես, եւ վերջ։ Հարուցված է հանրային քրեական վարույթ` ապօրինի զենքի կրման հոդվածով։ Զենք չի հայտնաբերվել, բայց վարույթը հարուցել են ու չեն կարճում։

Լրահոս

Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ