Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բա որ «շեֆը» զայրանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ բացահայտորեն ՔՊ-ի շահերն սպասարկող, ինչպես հենց քպականներն են ասում՝ «քաղաքական թիմի անդամ» Անահիտ Մանասյանը չի կարողանալու գոնե հավուր պատշաճի կատարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դերը, պարզ էր առաջին իսկ վայրկյանից, երբ հայտնի դարձավ նրան այդ պաշտոնում նշանակելու մասին:

Ու խնդիրը անձը չէ, «թիմի անդամ» ով էլ լիներ, նույնն էր լինելու:

Սակայն Անահիտ Մանասյանի պաշտոնավարումը եկավ ապացուցելու, որ նա չի կարողանում ապահովել իր պաշտոնը կրելու ձևական կողմն անգամ: 

Ավելին, ժողբանահյուսությունն այդ պաշտոնը ներկա իշխանությունների օրոք կնքել է ՆԻՊ (Նիկոլի իրավունքների պաշտպան) կամ ՔՊԻՊ (ՔՊ-ի իրավունքների պաշտպան): Բայց նա շարունակում է նոր «նվաճումներ» գրանցել, ինչպես երեկ:

Լրահոսից ու իրավապաշտպանների ահազանգումներից հայտնի է, որ ոստիկանությունն ու ռեպրեսիվ օրգանները, «ապօրինի զենքի մասին» ակնհայտորեն շինծու «օպերատիվ տվյալներով», ավելի ճիշտ՝ դրանց անվան տակ, վերջին օրերին ազատությունից զրկել էին ՀՀ 9 քաղաքացու, որոնք, տարօրինակ «պատահականությամբ», ընդդիմադիր ակտիվ երիտասարդներ են: 

Երեկ մի խումբ հայրենակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիել յանը, բողոքի ակցիայով եկել էին ՄԻՊ-ի «դուռը», ինչպես ասվում է:

Իսկապես էլ՝ ոստիկանական կամայականությամբ մարդիկ են ձերբակալվում, մեկը չի, երկուսը չի, իսկ ՄԻՊ-ի ձայնն անգամ չի լսվում: Մարդիկ էլ, բնականաբար, եկել էին ննջած կառույցն արթնացնելու համար:

Բայց պարզվեց՝ ՄԻՊ-ի լռությունը դեռ «վերջը» չի: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվեց... լրագրողների ներկայությամբ հանդիպել բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ:

Չէ, լուրջ. մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնող անձը խուսափում է... լրատվամիջոցներից, լրագրողների ներկայությամբ մարդկանց հետ հանդիպելուց: 

Հայաստանում ՄԻՊ-ի պաշտոնում տարբեր գործիչներ են եղել, բայց առաջին անգամ ենք տեսնում մեկին, որ խուսափում է հրապարակայնությունից:

Ռեժիմի բնույթն այնպիսին է, որ դրա ներկայացուցիչները անգամ իրենց պաշտոնից ուղղակիորեն բխող բաներից են խուսափում. բա որ «շեֆը» զայրանա՞:

Ցավն այն է, որ «Նիկոլի Հայաստանում» իրավական տեսանկյունից անկախ մարմիններ են արդեն «շեֆի» զայրանալուց վախենում...

Լրահոս

Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ