Հայազգի ֆուտբոլիստ Ալբերտ Ալեքսանյանը դարձել է շվեդական IFK Norrköping ֆուտբոլային ակումբի մարզիկ։ Տասնիննամյա մեր հայրենակիցը ծնվել է Լատվիայում, մեծացել Նորվեգիայում։ Ունի հայկական ծագում, ինչը նրան հնարավորություն է տալիս ապագայում դառնալ Հայաստանի հավաքականի անդամ։ Այս մասին հայտնում է ակումբի Մամուլի ծառայությունը։ «Հայրս Հայաստանից է, մայրս՝ Լատվիայից։ Երեք տարեկանում տեղափոխվել եմ Նորվեգիա»,- պատմել է Ալեքսանյանը։
Մինչ այս, նա հանդես էր գալիս նորվեգական Ull/Kisa-ում։ Հայտնի է նաեւ, որ 2025 թվականը Ալբերտի համար եղել է հատկապես արդյունավետ ու հաջող տարի՝ պրոֆեսիոնալ մարզական տեսակետից։ Վերջինս նշել է, որ անցյալ տարի ինքը կարողացել է մեծ քայլ կատարել դեպի առաջ եւ հիմա արդեն շվեդական հայտնի ակումբում է եւ իրեն հիանալի է զգում։








