Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կարգը։
Հաբիբոլլահ Սայարին նշել է. «Մենք հակառակորդին վնաս հասցնելու հնարավորություններ ունենք։ Եվ նրանք հիանալի հասկանում են, որ ցանկացած ռիսկ կհանգեցնի լուրջ կորուստների»։ Նրա խոսքերը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։
Սայարիի խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է վախեցնել Իսլամական Հանրապետությանը Մերձավոր Արևելք նշանակալի ամերիկյան ուժեր ուղարկելու մասին հայտարարություններով, սակայն իրանական բանակը լիովին պատրաստ է պաշտպանել իր երկրի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և քաղաքական կարգը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան մեծ ուժեր են մոտենում Իրանին։
Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի գործարքի։








