Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

1.5 մլն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «Պատմության» անցք է. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրել է.

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում լուրջ մրցակից ունի՝ ի դեմս Միրզոյանի, որը փորձեց գերազանցել «շեֆին»՝ «մուտիլովկաների» ու «կռուտիտների» միջոցով քողարկելով իրենց ստեղծած թշվառ իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը դարձել է Էրդողանի եւ Ալիեւի ներկայացուցիչը Հայաստանում եւ հերթով կատարում է նրանց կամքը, մինչեւ անգամ հայության համար գերզգայական հարցերում, ինչպիսին ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն է։ Ընդամենը 2 տարի առաջ՝ բանակի օրը Եռաբլուր այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Արարատ Միրզոյանը հոխորտում էր, թե ի՞նչ կապ ունի՝ ՔՊ նախընտրական ծրագրում «մի տողով» է գրված։

«Ինչպեսեւ նախկինում, մենք հետամուտ ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ մենք ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը դիտարկում ենք ինչպես աշխարհում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համատեքստում, այնպես էլ մեր տարածաշրջանում մեր անվտանգության ամրապնդման համատեքստում»,- ասել էր Միրզոյանը 2022 թ. հունվարի 28-ին՝ Եռաբլուրում, իսկ բյուջետային քննարկման ժամանակ խայտառակ հայտարարություն արեց, թե` «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»։

Ավելին՝ Միրզոյանը 1.5 միլիոն հայի նկատմամբ ոճրին «անցք»-ի չափ կարեւորություն տվեց․ «Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։Առաջին անգամ հրապարակավ նման խայտառակ, ապազգային խոստովանությունից հետո թվում էր, թե արտաքին գերատեսչության ղեկավարը պետք է ամոթից կարմրեր, փորձեր շտկել իր սխալը, սակայն, ճիշտ հակառակը` անցավ ընդդիմադիրների նկատմամբ հակագրոհի, ցեղասպանության եւ ՔՊ ծրագրի մասին իրեն հարց ուղղած Արմեն Ռուստամյանին նախատեց, թե ինչու ես հեգնում, քմծիծաղ տալիս, ծրագիրը գրելուց հետո «աշխարհը փոխվել է»։ Ռուստամյանը հետաքրքրվում էր՝ հիմա դուք ձեր ծրագիրն իրագործելո՞ւ եք, թե՞ ոչ։ «Պարզ է, որ գրված է, բայց աշխարհը, հատկապես այս 5 տարում, այնպիսի սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, այնպիսի երկրներ են իրար հետ պատերազմում, իրար հետ հաշտվում, ո՞նց կարող է այդպիսի պրոցեսներից առաջ գրված բառերը նույն ուժն ու կիրառությունն ունենան արդեն փոփոխված աշխարհում:

Սա դինամիկ բան է, եւ չեմ կարծում, թե հեգնական ժպիտը տեղին է, պարոն Ռուստամյան»,- Փաշինյանի դասերը սերտած ուսանողի նման ասում էր Միրզոյանը։Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր դեմքերից մեկն այդ անմեղ հարցից այնքան կորցրեց հավասարակշռությունը, որ անցավ քաղաքական, անգամ տղայական խոսույթի, թե ընդդիմությունն իրավունք չունի գնահատական տալ՝ կատարել են, թե չեն կատարել ծրագրային դրույթները, դրա գնահատականը տալու է ընտրողը, երբ ժամանակը գա, ապա անցավ ինքնագովեստի։

«Իմ աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ ազգային հարցերում Դուք կարող եք կարծիք հայտնել» եւ` «սենտիմենտներ ինձ թույլ տալ չեմ կարող, այնպես եմ անում, որ ապրեք 29 743 ք/կմ ինքնիշխան տարածքում»,- ասում էր մի քանի տարում հազարավոր կիլոմետրեր թշնամուն հանձնած իշխանության ներկայացուցիչը։ Ըստ Միրզոյանի՝ Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության եւ կայունության ապահովումն է: Փաստ է, որ ո՛չ խաղաղություն են ապահովել, ո՛չ տարածքային ամբողջականությունը, ո՛չ ինքնիշխանությունը, բայց պոռոտախոսում են` հույսով, որ մի քանի միամիտներ դեռ իրենց կհավատան։

Լրահոս

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում