Պաշտոնական Փարիզը կտրուկ դիվանագիտական քայլ է ձեռնարկել Վաշինգտոնի դեմ: Reuters-ը հաղորդում է, որ որոշել է դուրս գալ Միացյալ Նահանգների կողմից նախագահվող նոր միջազգային մարմնից՝ Խաղաղության խորհրդից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Ֆրանսիայի ղեկավարությունը չի ծրագրում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։
«Ֆրանսիան մտադիր է այս փուլում մերժել Թրամփի «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը», - հայտնել է աղբյուրը։
Փարիզը ընդգծում է, որ ամերիկացի առաջնորդի նախաձեռնությունը «լուրջ հարցեր է առաջացնում ՄԱԿ-ի դերի վերաբերյալ», որը, ըստ ֆրանսիական կողմի, «չի կարող կասկածի տակ դրվել» որպես միջազգային իրավունքի գլխավոր երաշխավոր։








