Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեր Եկեղեցին կազատվի սուտ հոգևորականների, չարքեպիսկոպոսների ծանր ու ճնշող բեռից, նոր շունչ ու արյուն կստանա և ապագայում չափազանց զգուշավոր կլինի կադրային հարցերում․Արմեն Այվազյան

Հայոց Եկեղեցու պառակտմանն ուղղված գործողություններին միանալով՝ սուտ հոգևորականները, հատկապես չարքեպիսկոպոսներն ու չեպիսկոպոսները, իրենց հիվանդագին եսամոլության և անպատասխանատվության հետ մեկտեղ ի ցույց են դնում նաև տարրական անգրագիտություն՝ Հայաստանի շուրջ ձևավորված ծայրաստիճան վտանգավոր աշխարհառազմավարական իրադրության վերաբերյալ։ Ի պաշտոնե նրանք պարտավոր էին գիտակցել, որ երկիրը ցանկացած վայրկյան կարող է ենթարկվել ադրբեջանական ներխուժման, և նման պայմաններում ժողովրդին ներքին հակամարտության մեջ ներքաշելն ու միմյանց դեմ հանելը (ինչն էլ հենց թշնամիների ու խունտայի նպատակն է) բոլոր առումներով անթույլատրելի է և պարզապես մեծագույն մեղք է։

Տեսնես՝ ե՞րբ են այդ 10+ չարքեպիսկոպոսներն ու չեպիսկոպոսները վերջին անգամ նայել Հայաստանի քարտեզին։ Տեսե՞լ են, որ Արցախն այլևս չկա, և ադրբեջանական զորքերը արդեն ներթափանցել են Հայաստանի Հանրապետության տարածք։ Հետևո՞ւմ են արդյոք միջազգային լրահոսին։ Լսե՞լ են, որ Թրամփն ու նրա ընկեր ֆաշիստ Էրդողանի հայատյաց շնիկ Ալիևը բացեիբաց հայտարարել են միջազգային իրավունքի մահվան մասին։ Իսկ եթե լսել են՝ հասկացե՞լ են, թե դա ինչով է սպառնում Հայաստանին։ Տեղյա՞կ են, որ Իրանում լուրջ խռովություն է բռնկվել։ Լսե՞լ են, որ Իսրայելը և ԱՄՆ-ն կարող են նոր հարված հասցնել Իրանին, և այդ ամենը, Աստված չանի, կարող է Հայաստանի, բոլորիս, ինչպես նաև հենց իրենց փառասեր ոչուփուչ անձերի համար ունենալ ողբերգական հետևանքներ՝ ոչ թե հեռավոր ապագայում, այլ բառացիորեն մի քանի օր կամ շաբաթ անց։

Այս նեղճակատները թեկուզ մոտավոր պատկերացում չունեն միջազգային և տարածաշրջանային իրավիճակի մասին։ Նրանք չափազանց բարձր ու «վեհ» պաշտոնների են հասել ոչ թե լայն գիտելիքների և անձնական արժանիքների շնորհիվ, այլ բախտի քմահաճույքով՝ կեղծելով, ստելով և միաժամանակ սուրբ ձևանալով։

Այս մարդկանցից ազատվելով՝ մեր Եկեղեցին կազատվի ծանր ու ճնշող բեռից, նոր շունչ ու արյուն կստանա և ապագայում չափազանց զգուշավոր կլինի կադրային հարցերում։ Իսկ այդ 10+-ը չեն էլ գիտակցում, որ ինչ պաշտոն էլ նրանց ժամանակավորապես «պարգևի» Փաշինյանը, նրանք այլևս հայության և Հայոց Եկեղեցու հետ հոգևոր կապ չեն ունենալու և վերածվելու են սովորական չինովնիկների։ Թեև, ինչպես ասում են ռուսները՝ туда им и дорога։

Աստվածն առաջ։

Մատթեոս 12։25.

«Ամեն թագավորություն, որ իր մեջ բաժանված է՝ կավերվի, և ամեն տուն կամ քաղաք, որ իր մեջ բաժանված է՝ չի կարող կանգուն մնալ»։

Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր

Լրահոս

Կարևոր
Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան
Ինձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ)
Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում
Ջուր հավաքեք. Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող
Ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին
Թրամփին Թուրքիայում թաքցրել են սննդի մեքենայում.ՏԻՄ ընտրություններ՝ Շիրակում (տեսանյութ)
Կարևոր
Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Հալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը
«Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ)
Հորմուզը կմնա փակ, մինչև ԱՄՆ-ն ընդունի մեր պայմանները․ Ռեզաի
Ալիևը մեկնել է Նախիջևան
Կարևոր
Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
Սոչիի քաղաքապետարանը բնակիչներին կոչ է արել վառելիքի պակասի պատճառով խուսափել անձնական մեքենաներով ուղևորություններից
Փողոցում հայտնված նորածինը. Լեոնել Մեսսիին սպառնացել են սպանել (տեսանյութ)
Երևանում 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել
Պակիստանի ներքին գործերի նախարարը ժամանել է Թեհրան
Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի
Հավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարին (տեսանյութ)
Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից

Լրացուցիչ նորություններ

...

Ինչքա՜ն պետք է Հայաստանն ու հայությունն ատես, որ Լոռին վրացական հռչակես, Արցախ անունից՝ սարսափես, Էրդողանի գիրքն էլ՝ կրծքիդ սեղմես. Արմեն Այվազյան

Ինձ մանդատից զրկեցին, որ պարգեւավճար չստանամ, բայց հերոսաբար պայքարեցի՝ ամբողջը ստացա (տեսանյութ)

Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Վաշինգտոնում

«Բանտում 4 կողմից հայհոյանքներ ու անեծքներ էի լսում․ սա չարիք է»․ մանրամասներ՝ երկամսյա կալանքից (տեսանյութ)

Հավաքվեք ամբողջ ֆրակցիայով, զանգեք Փաշինյանին ու առաջարկեք ազատել աշխատանքից ՔԿ ղեկավարին (տեսանյութ)

Հայկ Կոնջորյանի եղբորն ուղեկցած ոստիկանն ազատվել է աշխատանքից

Ռոզա Բաբայանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Մարդուն դատում են նրա համար, որ խոստացել է՝ Ռուբեն Վարդանյանը հետ կգա, եթե մենք ընտրվենք

Կալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը. Թուրքիայում պայթյուն է եղել

Էս Ալմաթիի հռչակագիրը, էս էլ` Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ու՞ր ա պահանջ սահմանների մասին

ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան

Շնություն է․ ով եկեղեցուն նեղացնի, նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասին

Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. Գրիգորյան

Եթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեք

Ձեր արածը վրեժխնդրություն է Կաթողիկոսի հանդեպ, էսպե՞ս եք սահմանադրական արժեքները պաշտպանելու

Ձևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մի մանդատից, էդ մարդու աթոռն ենք դատարկ թողնո՞ւմ, թե՞ ՀՀ-ից ենք ուղարկում

Եթե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչու՞ չկա միջազգային ատյանների արձագանքը. Ջուլհակյան

ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին

Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, 1 ամսով կալանավորվել է

Այո', դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմից