Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ ինչո՞ւ չկա «գործիքակազմ», եթե մեխն էլ է իրենց ձեռքում, մուրճն էլ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ոչ մեկ անգամ ենք անդրադարձել Սննդի անվտանգության տեսչական մարմնի գործունեությանը: Ավելին, մեկ անգամ չէ, որ նշել ենք (ու միայն մենք չէ), որ այս և նմանօրինակ պետական կառույցների հատկապես ղեկավար կազմը պետք է ձևավորվի ոլորտային մասնագետներից, եթե կուզեք՝ լավագույն մասնագետները պիտի ընդգրկվեն:


Հասկանո՞ւմ եք, չի կարելի պարզապես պատահական մեկին վերցնել ու, առաջնորդվելով զուտ իշխանության հանդեպ բարեհաճությամբ, կուսակցականությամբ, «նիկոլականությամբ» կամ իշխանության համակրանքն ու վստահությունը վայելելու, «յուրայինության» մոտեցումներով, նշանակել նման պատասխանատու պաշտոն(ներ)ի:


Կամ նշանակել զուտ այն պատճառով, որ «ինչ-որ մեկի համար» իշխանության «վերևներում» այլ «ինչ-որ մեկը» լոբբինգ է արել: Կամ էլ այն պատճառով, որ ինչ-որ տեղ մի երկու տարի մի «հինգ հոգու ղեկավար» է եղել: Բայց այս իշխանության օրոք հենց նշյալ գործոններով էլ պայմանավորվում են նշանակումները: Թե չէ, ինչ մասնագետ, ինչ պրոֆեսիոնալություն, ամոթ չէ՞...Հետևանքները, որպես կանոն, երկար սպասել չեն տալիս:


Վերցնենք թեկուզ դեպի Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման հետ կապված հարցերում պարբերաբար ծագող խնդիրները, որոնք տենդահար են անում այդ ոլորտում գործող տնտեսվարողներին: Խոսքը կոմունիկացիոն խնդիրների մասին չէ, այլ «Ռոսսելխոզնադզորի» կողմից պարբերաբար արգելափակումների: Օրինակները շատ են, դրանց մասին շատ է գրվել:Բայց հարցը ոչ միայն «դեպի դուրս» ծագող խնդիրներն են:


Այսպես ասենք՝ «ներքին դաշտում» էլ ոչ պակաս հարցեր են ծագում, և ՍԱՏՄ-ն հայտնվում է տխուր վիճակներում:Ամենաթարմ օրինակը մի շաուրմայանոցի հարցն է, որ այս օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող թեմա է դարձել: Չնայած հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցման մասին ՍԱՏՄ որոշմանը, այդ «օբյեկտը» մինչև երեկ օրվա կես դեռ շարունակում էր աշխատել: Մարդիկ ահազանգում էին, ՍԱՏՄ-ի ներկայացուցիչն էլ արձագանքում էր, թե իրենց գործառույթների շրջանակն այդքանն է:


Ճիշտ է, երեկ վերջապես հայտարարեցին, թե գործունեությունը կասեցվել է, նույնիսկ լուսանկարներ հրապարակեցին, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Խախտումը հայտնաբերելուց հետո դեռ բավական ժամանակ մարդիկ օգտվել են այդ կետից: Սակայն շատ ավելի կարևոր է ընդհանուր վիճակը:Թերևս դժվար կլինի իրավիճակն ավելի դիպուկ բնորոշել, քան դա արել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, որը մասնավորապես նկատում է, որ նման վիճակի մեղավորը հենց լիազոր մարմինն է (ՍԱՏՄ-ն, էլի), որը ոչ պրոֆեսիոնալ ու անփույթ վերաբերմունքի պատճառով հասել է նրան, որ հայտնաբերում է խախտում, իսկ տնտեսվարողը ոչ միայն հայտարարում է, որ դա սուտ է, այլև շարունակում է գործունեություն ծավալել։


Սրան հաջորդում է շատ ավելի վատ բան. լիազոր մարմինը հայտարարում է, որ գործիքակազմ չունի։Չէ, իրոք, էլի, ի՞նչ է նշանակում՝ «գործիքակազմ չունեն» կամ «իրենց գործառույթների շրջանակում չէ»: Չէ՞ որ արդեն յոթուկես տարի ՔՊ-ն է իշխանության: Խնդիր կա՞, թող մի օրինագիծ «գրեն», գործիքակազմ ունենան, մարդավարի գործեն: «Մեխն» էլ է իրենց ձեռքին, մուրճն էլ, նույնիսկ եռագույն ժապավեններով...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթիայսօրվա համարում

Լրահոս

Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ
Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության
Շտապ
Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան
Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների»
Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը
Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ
Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում
Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար
Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել
Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն
Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ
Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել
Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին
Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց
88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն
Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը
«Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները
Կարևոր
Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում