Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող որակավորման վկայականները կթվայնացվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Գնահատման գործունեության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։Կադաստրի կոմիտեն թվայնացման ռազմավարության օրակարգի շրջանակում ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ թվային փոխակերպմանը նպաստող միջավայրի ձևավորման նպատակով։


Թվայնացման գործընթացների արագ զարգացումը և դրանցից բխող նոր մարտահրավերները պայմանավորում են նաև Կադաստրի կոմիտեի կողմից «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Գնահատման գործունեության մասին» օրենքների պահանջներին համապատասխան Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող որակավորման վկայականների թվայնացման անհրաժեշտությունը։


Գործող իրավակարգավորումների համաձայն, որակավորման վկայականները տրամադրվում են թղթային տարբերակով, ինչպես նաև սահմանված է դրանց կրկնօրինակների տրամադրումը։ Նախագծերով առաջարկվող փոփոխությունները միտված են կարգավորելու կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայականների տրամադրման ամբողջական թվայնացումը։


Թվայնացումը վերացնում է դիմողի ֆիզիկական ներկայության պահանջը և սահմանում է, որ որակավորման վկայականը տրվում է բացառապես էլեկտրոնային ձևաչափով՝ որակավորման անցկացվելու օրվան հաջորդող ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ այն ուղարկելով մասնակցի կողմից դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։


Որակավորման վկայականի իսկության և վավերականության երաշխավորման համար վերանայվում են դրանց ձևերը՝ ներդրվում են արագ արձագանքման (QR) կոդ և հսկիչ համար՝ որպես միասնական և վերարտադրելի նույնականացուցիչներ։


Նշված մեխանիզմները հնարավորություն են տալիս երրորդ անձանց կողմից անմիջական առցանց ստուգման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքում, ինչը բացառում է փաստաթղթային կրկնօրինակների շրջանառության անհրաժեշտությունը, նվազեցնում է սխալների և կեղծիքի հավանականությունը և բարձրացնում է վարչարարության թափանցիկությունը։Առաջարկվող կարգավորումներով զգալիորեն կրճատվում են վարչարարության ժամկետները։


Թվայնացման ամբողջականացման արդյունքում նվազում են թղթային շրջանառությունն ու գործարքային ծախսերը, բարձրանում են տվյալների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովվում է իրավական կանխատեսելիություն, իսկ շուկայում ձևավորվում է վստահության ավելի բարձր մակարդակ՝ տեխնիկապես վերահսկելի գործառույթներով (միասնական նույնականացուցիչներով)։


Միևնույն ժամանակ ապահովվում է տվյալների ամբողջական արխիվացումը և անձնական տվյալների պաշտպանությունը։

Լրահոս

Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ
Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության
Շտապ
Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան
Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների»
Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը
Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ
Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում
Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար
Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել
Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն
Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել
Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ
Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում