Լրագրող Հայկ Խալաթյանը որոշում է կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատից։ Նա պետք է խորհրդարանում փոխարիներ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին, ով լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել։
«Տեղեկացա, որ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը որոշել է վայր դնել իր մանդատը։ Ըստ ցուցակի հաջորդը ես եմ։ Սակայն երկար մտածելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իմ գործունեությունը մեդիա ոլորտում՝ որպես խմբագիր և լրագրող», գրել է Հայկ Խալաթյանը։