Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա պահվում է փաստացի բանտային ռեժիմով՝ զրկված լինելով արևի լույսից


ԴՕԿ կուսակցության հայտարարությունը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության սպառնալիքի վերաբերյալ

Ավելի քան վեց ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանը, իր նկատմամբ հարուցված միգրացիոն վարույթի շրջանակում, պահվում է վարչական կալանքի տակ՝ ԱՄՆ միգրացիոն կալանքի հաստատությունում։

Վարչական կալանքը իր բնույթով նախատեսված է կարճաժամկետ ժամանակահատվածի համար՝ օրերի կամ շաբաթների կտրվածքով։ Վարդան Ղուկասյանը, սակայն, պահվում է փաստացի բանտային ռեժիմով՝ զրկված լինելով արևի լույսից և օրական մեկ ժամից ավելի զբոսանքի հնարավորությունից։ Վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ արյան ճնշումը տևական ժամանակ գերազանցում է 200-ը։ Այս պայմաններում վարչական կալանքը վերածվել է հաշվեհարդարի և հավասարազոր է խոշտանգման։

ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային վճիռներով՝ Zadvydas v. Davis (2001) և Clark v. Martinez (2005), հստակ ամրագրված է, որ վարչական կալանքը չպետք է լինի անորոշ կամ անհամաչափ։ Վեց ամսից ավելի կալանքը համարվում է անօրինական և հակասահմանադրական։

Բացի այդ՝
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ICCPR) 9-րդ հոդվածը երաշխավորում է անձի ազատության իրավունքը և պահանջում, որ վարչական կալանքը լինի ողջամիտ և համաչափ։

Խոշտանգումների դեմ կոնվենցիայի (CAT) 16-րդ հոդվածը արգելում է ոչ միայն խոշտանգումները, այլև դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։

Վերը նշված հանգամանքները վկայում են, որ Վարդան Ղուկասյանի վեցամսյա վարչական կալանքը, նրա պահման պայմանները և առողջության կտրուկ վատթարացումը հակասում են ինչպես ԱՄՆ ներքին իրավունքի պահանջներին, այնպես էլ միջազգային պարտավորություններին։

Իրավական պատասխանատվություն

Վարդան Ղուկասյանի կալանքի պայմանների և դրա տևողության համար իրավական պատասխանատվություն են կրում՝
Department of Homeland Security (DHS) – միգրացիոն կալանքների քաղաքականության գլխավոր պատասխանատու մարմին,
Immigration and Customs Enforcement (ICE) – անմիջական վերահսկող և վարչական կալանքի իրականացնող մարմին,
Department of Justice (DOJ), Executive Office for Immigration Review (EOIR) – միգրացիոն դատարանների գործունեության վերահսկող մարմին,
Department of State (DOS) – միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման պատասխանատու մարմին։

Եզրակացություն

Վարդան Ղուկասյանի վարչական կալանքը, որն արդեն գերազանցել է վեց ամիսը, ինչպես նաև վերջինիս նկատմամբ դրսևորվող անմարդկային վերաբերմունքը, հակասում են ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին և միջազգային իրավական նորմերին։

Սույնով դիմում եմ վերոհիշյալ կառույցներին՝
անմիջապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության համար առկա ակնհայտ ու իրական վտանգի վերացման ուղղությամբ։

Վերջինիս իրավունքների պաշտպանությունն ունի ոչ միայն իրավական, այլև լայն հասարակական նշանակություն, հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանը մեծ թվով համակիրներ և հետևորդներ ունի Միացյալ Նահանգներում և դրանից դուրս:

Հարգանքով՝
Վարդան Ղուկասյանի փաստաբան
Լևոն Բաղդասարյան

Լրահոս

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. «Առավոտ»
Իմ սրտի մի կտորը. Շուշաննա Թովմասյանի հուզիչ հրապարակումը դստեր հետ
Կարևոր
2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր
Վահան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկոն՝ լուսանկարներով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Գիտնականները զգուշացնում են ֆիթնես հավելվածների հոգեկան առողջության համար ռիսկերի մասին
Աչքի ցանցաթաղանթի անոթային կառուցվածքը կապված է կյանքի տևողության հետ. Գիտնականներ
Միջազգային մեծ վերադասավորում․ միջուկային գործարքներ, վերջնագրեր և փակվող դռներ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն անցնում է Վարդան Ղուկասյանի կողմը․ նախընտրական դիտարկումներ (տեսանյութ)
Պետք է կանխել Փաշինյանի 3-րդ անգամ ընտրվելը, ինչպես եղավ Սերժ Սարգսյանի պարագայում. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Ավտովթարից ՊՆ զինծառայող է մшհшցել․ ավտոմեքենաներ են այրվել․ քրեական նորություններ (տեսանյութ)
Բողոքարկման հնարավորություն չտրվեց․ ավտոտնակները քանդվել են առանց նախազգուշացման (տեսանյութ)
Այս պահին Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. Ի՞նչ է հայտնի
Զելենսկին պատրաստ է փոխզիջման․ Հայցադիմում՝ ընդդեմ Օսիպյանի (տեսանյութ)
Արցախյան շարժումը՝38 տարի անց․ վերադա՞րձ, թե՞ պատմության ջնջում. Ալեքսանդր Մանասյան (տեսանյութ)
Կյանքից հեռացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը
Մեզ ասում էին թուրք, մեր երեխեքին ամենավերջին բառերն էին ասում, ի՞նչ էինք արել իրենց․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2026-ին
Տավուշի ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել

Լրացուցիչ նորություններ

...

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան