Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կենսաբանը գնահատել է, թե որքան ժամանակ է Մարսը մնացել բնակելի


Գիտնականները առաջին անգամ հայտնել են մի հայտնագործության մասին, որը կարող է համարվել կյանքի հնարավոր հետք Մարսի վրա: 2024 թվականի հուլիսին Perseverance մարսագնացը, ուսումնասիրելով Ջեզերո խառնարանի հատակը, Չեյավա ջրվեժից վերցրել է «Սափիրյան կիրճ» անունով ապարների նմուշ: The Conversation-ը հաղորդել է, որ վերլուծությունը ցույց է տվել, որ ապարը պարունակում է երկու երկաթ պարունակող հանքանյութեր, որոնք կապված են Երկրի վրա մանրէային ակտիվության հետ:

Խոսքը վերաբերում է վիվիանիտին (երկաթի ֆոսֆատ) և գրեյգիտին (երկաթի սուլֆիդ), որոնք գտնվում են բնորոշ «ընձառյուծի բծերում»:

«Երկրի վրա վիվիանիտը սովորաբար ձևավորվում է քայքայվող օրգանական նյութի մոտ, մինչդեռ գրեյգիտը կարող է ձևավորվել միկրոօրգանիզմների կողմից, որոնք ծծումբն օգտագործում են էներգիայի համար», - բացատրել է Ֆլորիդայի համալսարանի աստղաբիլոգ Էմի Ուիլյամսը:

Մեր մոլորակի վրա նման համակցությունները հաճախ տեղի են ունենում այսպես կոչված օքսիդա-վերականգնման գրադիենտների գոտիներում՝ վայրերում, որտեղ դանդաղ օքսիդա-վերականգնման ռեակցիաները արագանում են կենդանի օրգանիզմների կողմից: Սա նշանակում է, որ միլիարդավոր տարիներ առաջ Մարսի վրա գտնվող մանրէները կարող էին նմանատիպ ռեակցիաներ օգտագործել էներգիա ստանալու համար:

Սակայն, հետազոտողները ընդգծում են, որ ոչ կենսաբանական գործընթացները նույնպես կարող են նմանատիպ արդյունքներ տալ: Օրինակ, հանքանյութերը կարող են առաջանալ բարձր ջերմաստիճաններում կամ թթվային միջավայրերում, չնայած ապարներում նման պայմանների հետքեր չեն հայտնաբերվել։

«Մենք սպասում էինք այս հետքերը տեսնել ավելի հին ապարներում, բայց փոխարենը դրանք հայտնաբերեցինք համեմատաբար երիտասարդ ապարներում: Սա նշանակում է, որ Մարսը, հնարավոր է, բնակելի է մնացել ավելի երկար, քան նախկինում կարծում էին», - նշել է Ուիլյամսը։

Նմուշի ճակատագիրն այժմ կախված է Mars Sample Return ծրագրից. միայն այն Երկիր վերադարձնելով գիտնականները կկարողանան վերջնականապես որոշել, թե արդյոք խորհրդավոր «ընձառյուծի բծերը» կենսաբանական են, թե՝ ոչ կենսաբանական ծագում ունեն։

Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի

Լրահոս

Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են
Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով
Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին
Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով
Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)
Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով (տեսանյութ)
Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)
Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել