ՀԱՄԱՍ-ի ռազմական թև համարվող ալ-Կասսամ բրիգադը հայտարարել է իսրայելական դիրքին հարված հասցնելու մասին, այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։«Այսօր առավոտյան հաջողվել է հարձակվել Խան Յունիս քաղաքից հարավ-արևելք գտնվող թշնամու նորաստեղծ դիրքի վրա», - նշվել է հայտարարության մեջ։
Խմբավորման տեղեկացմամբ՝ իրենց հաջողվել է պայթուցիկ սարքավորումներով և արկերով թիրախավորել իսրայելական ուժերին պատկանող մի քանի տանկ։ Նաև թիրախավորվել են մի քանի տներ, որտեղ թաքնվել էին իսրայելցի զինվորներ։ Հարձակումների հետևանքով, հայտարարության համաձայն, իսրայելցի զինվորներ են սպանվել ու վիրավորվել։ Նաև նշվել է, որ հարձակումը տևել է մի քանի ժամ։