ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին լուրջ վնաս է հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա իր հարձակումներով։
«Զելենսկին թիրախավորում է Ռուսաստանում դիզելային վառելիքի վերամշակման գործարանները՝ գիտակցելով, որ այդ հարձակումները լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում», – գրել է նա Truth Social-ում՝ նշելով, որ տուժում են ֆերմերներն ու տարբեր բիզնեսներ։
«Զելենսկիի համար միևնույնն է», – պնդել է Թրամփը։








