Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի կողմն անցնելը կդառնա «պատմական սխալ»։

Միաժամանակ նա հայտարարել է, որ դեռևս Դոնալդ Թրամփին դաշնակից է համարում՝ չնայած Վաշինգտոնի որոշումներին, որոնք անհանգստություն են առաջացրել Կիևում և ամերիկացի օրենսդիրների շրջանում։

«Մենք ուզում ենք նրան վստահել։ Հույս ունեմ, որ նա կփոխի իր որոշումները, որովհետև կարծում եմ, որ այս ամենը սխալներ են, որոնք չեն օգնի ոչ մեզ, ոչ էլ Միացյալ Նահանգներին», — ասել է Ուկրաինայի նախագահը Meet the Press հաղորդման ժամանակ։

Ուրբաթ օրը Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների գործողությունը, որոնք ավելի վաղ հաստատվել էին Կոնգրեսի կողմից։ Իր հրամանագրում նա այս որոշումը բացատրել է ԱՄՆ-ի ազգային շահերով։ Նախագահի կողմից անցյալ ամիս ստորագրված պատժամիջոցները պետք է սահմանափակեին Մոսկվայի եկամուտները՝ ճնշում գործադրելով ամբողջ աշխարհում ռուսաստանյան նավթի ու գազի գնորդների վրա։

Որոշմանը նախորդել էր Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունը՝ համաշխարհային շուկայում հարյուր հազարավոր տոննա ռուսաստանյան դիզելային վառելիք ազատելու վերաբերյալ՝ վառելիքի գների աճի ֆոնին։

Զելենսկին հայտարարել է, որ այս գործարքը կամրապնդի Պուտինի ձգտումը՝ զավթելու ուկրաինական տարածքները, սակայն էական ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ում նավթի արժեքի վրա։ Ըստ նրա, գների ներկայիս աճը առաջին հերթին կապված է Հորմուզի նեղուցի արգելափակման հետ։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն մի քանի օրով դադարեցրել էր Կիևին փոխանցել հետախուզական տեղեկություններ մոտեցող ռուսաստանյան բալիստիկ հրթիռների մասին։ Նրա հավաստիացմամբ, տվյալների փոխանցումն արդեն վերականգնվել է, և Ուկրաինան երախտապարտ է այդ որոշման համար։

Միևնույն ժամանակ Starshield արբանյակային կապի՝ Starlink համակարգի ռազմական տարբերակի օգտագործման սահմանափակումները շարունակում են գործել։ Զելենսկին ենթադրել է, որ այդ որոշմանը կարող էին առնչություն ունենալ թե՛ Թրամփը, թե՛ SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը։ Նրա համոզմամբ, եթե ամերիկյան նախագահը չեղարկի սահմանափակումները, համակարգը անմիջապես կաշխատի նախկին ռեժիմով։

Պատասխանելով Թրամփի այն խոսքերին, թե Զելենսկու հետ բանակցելն ավելի դժվար է, քան Պուտինի հետ, ուկրաինական առաջնորդը հայտարարել է, որ փորձում է ամերիկյան նախագահի հետ լինել անկեղծ։

«Գուցե դա այնքան էլ քաղաքավարի չէ, բայց ավելի լավ է ունենալ գործընկերներ, որոնք բաց են և խոսում են ուղիղ, քան նրանց, ովքեր մարդասպաններ են, նույնիսկ եթե նրանց դեմքերին ժպիտ կա», — ասել է Զելենսկին։

Զելենսկին հայտնել է, որ կիրակի ավելի ուշ պետք է հեռախոսազրույց ունենա ամերիկացի բանակցողների հետ և դեռևս հույս ունի, որ առաջիկա օրերին հանդիպում կլինի։ Նա ընդգծել է, որ պատրաստ է բանակցությունների՝ չնայած ստեղծված հանգամանքներին։

Լրահոս

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել
Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում
Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել
Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում
Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը
Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար
Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները
Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով
Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը
Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին
Կարևոր
Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը
Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել
Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը
Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել
Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել
Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս
Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով
«Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային
ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա
Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել

Լրացուցիչ նորություններ

...

Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում

Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում

Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը

Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար

Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները

Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով

Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը

Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին

Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել

Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը

Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել

Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել

Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս

Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով

ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա

Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել

Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ

Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը

ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ

ԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. Մակրոն