ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում բենզինի մանրածախ գներն այժմ երեք անգամ ավելի բարձր կլինեին, եթե ԱՄՆ Զինված Ուժերը ներկա չլիներ Հորմուզի նեղուցի շրջանում։
«Դրանք երեք անգամ ավելի բարձր կլինեին, եթե ԱՄՆ Ռազմա Ծովային Ուժերը չապահովեր նավթի և գազի անցումը Հորմուզի նեղուցով։ Հետևաբար, եթե մենք պարզապես ամեն ինչ թողնենք ու հեռանանք… ապա էներգակիրների գները խիստ կաճեն», — հայտարարել է Վենսը CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ այժմ Վաշինգտոնը ձգտում է էներգակիրների մատակարարման կայուն շղթաների պահպանում ապահովել, ինչպես նաև Թեհրանից հասնել հստակ պարտավորությունների՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների վերաբերյալ։








