Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրանն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ չի հանդուրժի Սյունիքում որևէ օտար ներկայություն․ Օսկանյան


Այսօր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հավանական է, որ հանդիպումն ավարտվի համաձայնագրով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցիկ ճանապարհի վերաբերյալ, որը կներկայացվի որպես ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված «առաջընթաց» և գուցե անգամ կնշանավորվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) անվանմամբ, գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
«Նախքան ծափահարելը, պետք է հստակ ասել․ նշանակություն չունի՝ միջանցքն տնորինվելու է Հայաստանի, ԱՄՆ-ի, թե ինչ-որ «միջազգային կառավարչի» կողմից, վարձակալվելու է հարյուր, տասը կամ մեկ տարով, ներկայացվելու է որպես «չեզոք Սյունիքի ճանապարհ» կամ փաթեթավորվելու է այլ դիվանագիտական զուսպ ձևակերպումներով։ Փաստը մնում է այն, որ Հայաստանին համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է։ Իրական վրդովեցնող հանգամանքը ոչ թե այն է, թե այս գործարքը «լավ» է, թե «վատ», այլ այն, որ այն ընդհանրապես գոյություն ունի։
Արդեն մի քանի տարիներ շարունակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի կողմից օգտագործվել է որպես քաղաքական զենք՝ հարցականի տակ դնելու Հայաստանի ինքնիշխանությունը և վերաձևելու հետպատերազմյան կարգավորումը։ Այժմ, այս պահանջը կտրուկ մերժելու փոխարեն, Վաշինգտոնի միջնորդությունը այն ավելի է լեգիտիմացրել՝ ադրբեջանական արհեստածին պահանջը վերածելով «ստեղծագործական լուծումների» քննարկման թեմայի։ Սա դիվանագիտական առումով նույնն է, ինչ բանակցել՝ այգուդ տարածքից որքան պատրաստ եք զիջել, փոխարենը պահանջելու, որ ցանկապատը մնա իր տեղում։
 
«Տեխնիկական» քննարկումների միջոցով՝ կառավարման մոդելների, վարձակալության ժամկետների և կառավարչի չեզոքության մասին, Հայաստանը ներքաշվում է մի թակարդ, որը միջանցքը ներկայացնում է որպես անխուսափելի։ Երբ քննարկումը տեղափոխվում է այն հարթություն, թե ինչպես պետք է գործի միջանցքը՝ այլ ոչ թե՝ պետք է արդյոք այն գոյություն ունենա, ինքնիշխանության հիմնական սկզբունքը արդեն խախտված է։
 
Պետք է հստակ ասել․ Հայաստանը երբեք չի համաձայնել որևէ երկրին տրամադրել արտատարածքային մուտք Սյունիքով։ Հայաստանի օրենքը բացահայտ արգելում է նման նպատակով հող վարձակալելը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Հայաստանի իսկ առաջարկած մոդելը, նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցություն, որը հիմնված է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա։ «TRIPP» գործարքը, որով ճանապարհի մի հատված երկարաժամկետ կտրվի ԱՄՆ վերահսկողությանը, խախտում է այս բոլոր չորս սկզբունքները։
 
Իրանն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ չի հանդուրժի Սյունիքում որևէ օտար ներկայություն։ Այս զգուշացումները պարզապես հռետորաբանություն չեն․ Սյունիքը և Հայաստանի ռազմավարական կենսական գոտին է, և հյուսիս–հարավ առանցքի կարևոր օղակ։ Այն վերածելը աշխարհաքաղաքական շոուի առևտրի առարկայի՝ վտանգում է թե՛ Հայաստանի անվտանգությունը, թե՛ տարածաշրջանային կայունությունը։
 
Գործարքի կողմնակիցները կհայտարարեն, թե սա «իրատեսական» փոխզիջում է խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար։ Բայց ի՞նչ տեսակ խաղաղություն է, որը սկսվում է կողմերից մեկի ինքնիշխանության խաթարմամբ։ Ոմանք կարող են պնդել, թե ԱՄՆ ներկայությունը «չեզոք երաշխիք» է։ Սակայն չեզոքությունը իմաստազրկվում է, երբ հենց միջնորդավորված միջանցքն է կատարում Ադրբեջանի պահանջը։
 
Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ չի կարող վստահել սովորական հայկական ճանապարհներին՝ Նախիջևան հասնելու համար առանց «Թրամփի» միջանցքի, ապա փոխադարձության սկզբունքով անհրաժեշտ է «Թրամփի» միջանցք Ադրբեջանի տարածքում, որպեսզի հայերը նույնպես ապահով կերպով հասնեն Կասպյան ավազան՝ առևտրի կամ ճանապարհորդության նպատակով։
Փաշինյան–Ալիև–Թրամփ հանդիպումը որոշ շրջանակներում կարող է ներկայացվել որպես դիվանագիտական նվաճում։ Իրականում այն վտանգում է խաղաղության գործընթացում ամրապնդել մի անընդունելի զիջում։ Միջանցքի քննարկումը երբեք չպետք է օրակարգ մտներ։ Նրա պայմանների շուրջ «խելացի» փոխզիջումները ծափահարելու փոխարեն, միակ սկզբունքային դիրքորոշումը նրա ամբողջական մերժումն է»։

Լրահոս

Հորմուզի նեղուցով ազատ անցումը հնարավոր կլինի երկու շաբաթվա ընթացքում. Իրանի ԱԳՆ
Axios. ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը նախատեսված է ապրիլի 10-ին
«Իրավունք». ՔՊ–ում դժգոհ են. «Եթե Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա նո՞ր էր խի ճաղերի հետեւում»
«Ժողովուրդ». 6 մլն եկամուտ, անշարժ գույք, խոշոր փոխառություններ. ինչ է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը
«Հրապարակ»․ Զարթոնքի կամրջի ասֆալտը մեկ տարի էլ չդիմացավ
«Հրապարակ»․ Ընթերցանության ժամ՝ ԱԺ-ում
«Հրապարակ»․ Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանի հոր բողոքը բավարարվել է
«Հրապարակ»․ Օշականցի Գեւորիկն ազատ է արձակվել
Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ
Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ լարված բանակցությունների մասին
Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը․ Արմեն Այվազյան
Կարևոր
Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել
Սա ի՞նչ արդարադատություն է. Սպանված Սարգիս Զեյնալյանի եղբայրը դիմել է Սրբուհի Գալյանին
Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին
Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում
ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկը ՌԴ քաղաքացի է
Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի
«Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք»․ Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Oxygen բժշկական կենտրոնում մազահեռացումը կատարվում է բացարձակապես բժշկական ստանդարտներով (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան