ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են Իրանի տարածքին հարվածները՝ համաձայն հայտարարված հրադադարի, հաղորդում է The New York Times-ը։
Հրատարակությունը նշում է, որ համապատասխան տեղեկատվությունը հայտնել է ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկկողմանի հրադադարը ուժի մեջ կմնա երկու շաբաթ։
Նա Truth Social-ում նշել է, որ «համաձայն է երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծություններն ու հարձակումները»։








