Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը սկսել են իրենց մարտիկներին դուրս բերել երկրի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Աս-Սուվեյդա քաղաքից։
Այս մասին Sky News Arabia-ին հայտնել է Սիրիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։«Զորքերը լքում են Աս-Սուվեյդան՝ համաձայն ձեռք բերված հրադադարի համաձայնագրի, և ոստիկանական ուժերը վերահսկողություն կհաստատեն քաղաքի նկատմամբ», – ասել է նա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զորքերի դուրսբերման գործողության ավարտը հետաձգվում է Իսրայելի հարձակումների պատճառով։Ավելի վաղ «Ալ Հադաթ» հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Դամասկոս-Աս-Սուվեյդա մայրուղով շարժվող անվտանգության ուժերի շարասյուներին։
Այս հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չկան։