Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$647.42

BTC

$105515

ADA

$0.631661

ETH

$2547.91

SOL

$152.78

22 °

Yerevan

16 °

Moscow

35 °

Dubai

21 °

London

20 °

Beijing

20 °

Brussels

29 °

Rome

33 °

Madrid

BNB

$647.42

BTC

$105515

ADA

$0.631661

ETH

$2547.91

SOL

$152.78

22 °

Yerevan

16 °

Moscow

35 °

Dubai

21 °

London

20 °

Beijing

20 °

Brussels

29 °

Rome

33 °

Madrid

«Մի վրեժի պատմություն»․ Նաիրա Զոհրաբյան


Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․


«Մի վրեժի պատմություն


Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի կալանքի 2-րդ տարին։ Մեկ տարի երեք ամիս Արմենին նիկոլյան ռեժիմը պահեց Նուբարաշենի բերդի մենախցում, եւ արդեն յոթ ամիս է նկոլյան դատարանը Արմենին պահում է տնային կալանքի տակ։


Ես ներկա եմ լինում Արմենի գրեթե բոլոր դատերին ու մի օր սյուրռեալիստական պիես եմ գրելու դատական այս ֆարսի մասին, ու որպես պատժի ալտերնատիվ միջոց, պարտադրելու ենք, որ գլխավոր դերերում լինեն դատավոր Դոլմազյանն ու մեղադրող դատախազները։ Կարծում եմ՝ «սյուրը» լրիվ կապահովենք։


Իսկ հիմա Նիկոլի մասին։ Արմենին դատում են, որովհետեւ այդպես է որոշել Նիկոլը։ Չեմ բացառում, որ այդպես որոշվել է նրանց ընտանեկան մի ինչ-որ փոթքաստում, որտեղ, ինչպես պարզվեց վերջերս, այդ ընտանիքն իրենց ընդդիմախոսների եւ շարքային քաղաքացիների մասին խոսելիս քնքշորեն օգտագործում է ոջիլ, տականք, էշ, եւ նման հեզաբարո, քնքշագեղ ձեւակերպումներ։ Արմենին դատում են, որովհետեւ Նիկոլը ատում է ինտելեկտը, վախենում է ինտելեկտից, ատում է իր բոլոր ստերը պաթանատոմի քաղաքական վիրտոուզությամբ հերձող Արմենին, ատում է, որովհետեւ Արմենը կարողանում է ազդել նաեւ IQ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեցող նիկոլականության վրա եւս, իսկ դա Նիկոլի համար հավասարազոր է քաղաքական վախճանի։


Արմենի դատերին պարզապես ներկա լինել է պետք. մեղադրող դատախազներից մեկը ուղիղ երկու տարի մանթրաշից էնքան կրծոտեց եղունգները, որ տեղափոխեցին այլ աշխատանքի, իսկ դեռ մնացած դատախազը, անգամ ֆուլ ցրտին, անզորությունից, վայրկյանը մեկ իր ճաղատի քրտինքն է մաքրում։ Իսկ բացառապես Արմենով հանրահայտ դարձած Դոլմազյանը, որի հիմնական զբաղմունքը դահլիճում ներկաների պորտը տեղը դնելն է, էնքան է քրքրում բազմաչարաչար հայոց Քրեական օրենսգիրքը, որպեսզի գոնե մի ինչ-որ հակասություն պեղի վկաների ցուցմունքներում, որ խոստանում եմ, Դոլմազյանին հաջորդ դատական նիստի, մի նոր, թափ-թազա Քրեական օրենսգիրք եմ նվիրելու։


Մի այլ հունական ողբերգություն է վկաների պահը՝ Էվրիպիդեսը, Սոֆոկլեսի հետ գլուխները պատին են տվել այս տրամաչափի գրանդիոզ ողբերգականության առաջ։ Խեղճ վկաներին, ովքեր բոլորը, կրկնում եմ, բոլորը զարմանում են, թե ի՞նչ կապ ունի այս պատմության հետ Աշոտյանը ու ովքեր բոլոր, կրկնում եմ, բոլոր, պնդում են, որ բժշկական համալսարանն իրապես արդարացված գնում է արել, ահա այս մարդկանց, օրինակ, մեղադրող դատախազը կարող է հարց տալ՝ «15 թվի սույն օրը, երբ կոֆե էիք խմում, կհիշե՞ք քանի գդալ շաքարավազ լցրեցիք կոֆեի մեջ», ու սույն հարցը էնպիսի վարիացիաներով տան վկային, որ վերջինս սկսի ատել սուրճի բոլոր պլանտացիաները միասին վերցրած։


Արմեն Աշոտյանի դատը քաղաքական հաշվեհարդարի կլասիկ օրինակ է։ Այնքան կլասիկ, որ հետնիկոլյան Հայաստանում այն անպայմանորեն ներառվելու է քրեաիրավական մեթոդաբանության դասագրքերում։


Նիկոլիզմը ավարտվելու է, Նիկոլը կանգնելու է հայկական նյուրընբերգի առջեւ եւ դա անխուսափելի է։


Արմեն լինելու է ազատության մեջ եւ դա եւս անխուսափելի է։ Բայց այս քստմնելի քաղաքական հաշվեհարդարի բոլոր դետալները, բոլոր բոլտերը, բոլոր պրուժինները Դոլմազյանի ձեռքի Քրեական օրենսգրքով պատասխան են տալու։


Գալու է մի օր, երբ մնալու է մի օր»։

Լրահոս

Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են
Իրան-Իսրայել հակամարտության մեջ երկու կողմերն էլ արդեն ցույց են տվել, որ ունեն ուժեղ և խոցելի կետեր. իրանագետ
Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Մինչև վերջ գնալու պատրաստ ազնիվ լիդեր ու երկու բան կդառնա անխուսափելի. Սամվել Ֆարմանյան
2 օր Ապարանում ջուր չի լինի
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ
Ըմբիշ Արեն Փիրուզյանը նվաճեց բրոնզե մեդալ. ԵԱ
«Девичья башня». Մեջլիսի նախկին պատգամավորը կոչ է արել իրանցի ադրբեջանցիներին պայքար սկսել Իրանից անջատվելու համար
«Պետրոս, Խոմեյնին և Խամենեին տարբեր մարդիկ են․ Մի՛ խայտառակեք Հանրայինը». Փաշոյան
Իսրայելի կառավարությունը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը
Հայրապետական մաղթանք՝ Արամ Ա. Կաթողիկոսի գահակալության 30 ամյակի առիթով
Երևան-Սևան ճանապարհին Mitsubishi Airtrek-ը հայտնվել է ձորակում․Վրաստանի քաղաքացիներ են հոսպիտալացվել
Ապարանում և Լուսագյուղում վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր
Իրանն առաջին անգամ ցերեկային ժամի հրթիռակոծել է Հայֆան, Թել Ավիվը և Աշկելոնը
Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. էլցանցի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է
Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել․ Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել
ԱՄՆ-ն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել հարձակումներից առաջ․ Իրանի նախագահ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ է վերընտրվել Իշխան Սաղաթելյանը
Իրանը հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսել․ Իսրայելում օդային տագնապ է հայտարարվել
Անդրեն հուզիչ տեսանյութ է հրապարակել դստեր հետ

Լրացուցիչ նորություններ

...

Իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում. Տիգրան Աբրահամյան

ՔՊ-ական Ռազմիկ Մկրտչյանին կալանավորում են ՔՊ-ականին ծեծելու համար, իսկ երբ ինձ վրա հարձակվեցին՝ չձերբակալեցին. Չախոյան

Իրանը փակեց Հորմուզի նեղուցը, սա նավթի շուկայում համաշխարհային ճգնաժամ է առաջացնելու․ քաղաքագետ

Տարածաշրջանում իրավիճակը կրկին կտրուկ սրվում է. Արմեն Այվազյան

Իմպիչմենտի գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ մեր ստորագրություններով․ Մամիջանյան

Կապիտուլյանտից ահաբեկիչ մեկ քայլ է․ Կարապետ Պողոսյան

Հետաքրքիր փաստեր. ի՞նչ էր իրականացվում 1 դար առաջ եկեղեցու դեմ

Գարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցությամբ համար. Կարպիս Փաշոյան

Այս գործերն անխուսափելիորեն քննվելու են․ Ստեփան Դանիելյան

Փաշինյանի ամենօրյա և սիստեմատիկ շանտաժը ՀԱԵ-ի նկատմամբ ընկալեք և ընդունեք որպես սիստեմատիկ հաշվետվություն Ադրբեջանի առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

ՀՀ կառավարչի օրակարգը պետք է թշնամուն մեր երկրից դուրս վռնդելը լինի, ոչ թե երկպառակություն սերմանելը

Թուրքիային ուղղակի պետք է զրկել 21-րդ դարի իր յաթաղան Փաշինյանից. ռեժիսոր

Տեսանյութում երևում է, որ վթարի պատճառը շարասյան անցնելուց պարեկների կողմից երթևեկությունը ճիշտ չկարգավորելն է. Էլիբեգովա

Ես լռեցի մեկ ամիս. Լիլիթ Աղեկյանը դուրս եկավ «Աբովյան» ՔԿՀ–ից

Ինչու են ռուս դեսպանները հավաքվել Բաքվում

Չի բացառվում՝ անուղղակի խոստովանում է, որ 2008-ի մարտի 1-ին սխալվել է․ Հակոբ Բադալյան

Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ ուշ մատուցեց Փաշինյանի ծննդյան նվերը․ Էդմոն Մարուքյան

ՀԱԿ փոխնախագահը պատասխանել է Փաշինյանին

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց շարժումը, առիթ տվեց ռազմական գործողության ընդդեմ քաղաքացիների․ Արամ Թորոսյան

Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի․ Սուրեն Սուրենյանց