Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հիշենք 105 տարի առաջ մեր ազգի գլխին եկածը․ Արա Զոհրաբյան


Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «Յուրաքանչյուր բանական մարդ խաղաղություն է ուզում:


Արդյո՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի կողմից Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը խաղաղություն է բերելու:


Չունեմ այդ լավատեսությունը մի քանի պատճառով՝


1). Ադրբեջանը պայմանավորվածություններ պահող չէ՝ վերջին թարմ հիմքը 09.11.2020թ. եռակողմ պայմանավորվածությունների խախտման փաստերն են. 2). Ռուսաստանի և Իրանի շահերի հետ այս գործարքը հակասություն է առաջացնում.


3). այս գործարքով չեն կարգավորվել Հայաստանի շահերից բխող մի խումբ հարցեր, որոնցից են օրինակ՝ գերիների վերադարձի, Արցախցիներից խլած տարածքները վերադարձնելու և անվտանգությունն ապահովելու հարցերը:


Չեմ անդրադառնում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մանրամասներին, միայն կնշեմ, որ այդ ճանապարհը պետք է Ադրբեջանին և Թուրքիային ու ոչ թե՝ մեզ:


Նույնիսկ Հայաստանի օրենսդրությամբ սերվիտուտի (ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի) դեպքում օգտագործվող հողամասը կոչվում է ԾԱՌԱՅՈՂ գույք, իսկ մյուս սեփականատիրոջ հողամասը կոչվում է ԳԵՐԱԿԱ գույք (ներկայացված է որպես համանման օրինակ):


Այսինքն այս գործարքով Հայաստանի տարածքը դառնում է ծառայող տարածք Ադրբեջանի համար:


Հիշենք նաև 105 տարի առաջ մեր ազգի գլխին եկածը: Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր քաղաքում:


Դա չխանգարեց, որպեսզի 1920 թվականի սեպտեմբերի 22-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվի Հայաստանի վրա։


Հայաստանին չօգնեց նույնիսկ ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից 1920 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված վճիռը, որով, Հայաստանին էր տրվում ընդհանուր առմամբ 103.599 կմ² տարածք։


Ինչու այդ տարածքները չդարձան հայկական, ինչու ԱՄՆ-ն և հզոր մյուս պետությունները, որոնք նաև Սևրի պայմանագրի կողմերն էին (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա) չկարողացան Հայաստանին օգնել: Հայաստանը ստիպված խորհրդայնացվեց, որպեսզի փրկվի:


Արդյոք հիմա էլ նույն վտանգները մեզ չեն սպառնում:


Հ.Գ. Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու։ (Թեսաղոնիկեցիներ 1 5:3)»։

Լրահոս

Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովին
Կարևոր
Հնչել էր 12 կրակոց, որից 3-ը կպել էր Ռուստամ Ստեփանյանի հորը. մանրամասներ
Ամրագոտին վթարների ողբերգական ելքերը կանխելու լավագույն միջոցներից է. ՆԳՆ
Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին․ Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական
Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 4 տուժած հոսպիտալացվել է
Զգուշացում. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Լարսը փակ է, հարյուրավոր մեքենաներ խցանման մեջ են
Ֆրանսիայում Նոր տարվա գիշերը այրվել է 1173 մեքենա
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականի պաշտպանի հետ
Մահացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը
Եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության․ Թրամփ
Ուկրաինային խնդիրներ են խոստացել
Թող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով․ Արման Վարդանյան (տեսանյութ)
Իրանի արևմտյան մասում ցուցարարներն այրել են Ղուրանը
Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև՝ ժողովրդի հետ․ Հաջիև
Ֆինլանդիայի նախագահը խայտառակվել է
Շնորհավորում ենք Ձեր ընտանիքին Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ․ Ռոբերտ Քոչարյան (լուսանկարներ)
Տուսկը խոստացել է նվաճել Բալթիկ ծովը
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 206 տրանսպորտային միջոց
Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. Երևանի քաղաքապետարան

Լրացուցիչ նորություններ

...

Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար

Վստահ եմ՝ գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար․ Վահագն Չախալյան

Սրբազանները Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար. պատգամավոր

Պատմության գիրկը կանցնի փորձություններով լի 2025-ը՝ իր տխուր հետքը թողնելով ազնիվ ու հայրենասեր շատ մարդկանց հոգիներում․ Միքայել Սրբազան

2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան

Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք հաղթանակների ընթացքի մեջ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, կառչած մնանք մեր սուրբ եկեղեցուն․ Գուգարաց թեմի առաջնորդ

Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության․ Արմեն Աշոտյան

Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք․ Իշխան Սաղաթելյան

Խունտան պարտավորվել է իրականացնել նոր զիջումներ Ադրբեջանին և Թուրքիային․ Արմեն Այվազյան

Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են

Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ