Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշում․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը հաճախ է հրապարակում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում կատարված գրառումները, որոնք հաճախ վիրավորական ենթատեքստ են ունենում՝ ուղղված հակաիշխանական հայացքներ ունեցող գործիչների՝ պատգամավորից մինչև նախկին նախագահներ։Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել Չախոյանի վարքն ու գռեհիկ բառապաշարը։ Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է ենթադրյալ վիրավորական արտահայտություններ («տավարապետ», «բարբաջող», «ցողունային բջիջնե՞ր է ընդունել», «6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարված») պարունակող գրառումներ։

Հանձնաժողովը հրապարակումներն ուսումնասիրել է Կանոնագրքի համատեքստում, որի 48-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սոցիալական մեդիայում իր աշխատավայր հանդիսացող կամ հանրային իշխանության այլ մարմնի գործունեությունը հեղինակազրկող մեկնաբանություններով հանդես չգալ: Նույն կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է զերծ մնա սոցիալական մեդիայի օգտահաշիվներից այնպիսի գրառումներ, հավանումներ անելուց կամ վերաբերմունք արտահայտող այլ նշաններ կիրառելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ առնել հանրային ծառայությունում իր լիազորությունների անաչառ և պատշաճ իրականացումը։Հանձնաժողովն արձանագրել է, որ «տավարապետ» բառի գործածմամբ Տ. Չախոյանը նկատի ունի Վարդան Ղուկասյանի կողմից գործածած «товаровед» բառը, որը նման սխալ գործածմամբ հանդիպել է նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում։

Հաշվի առնելով այս հանգամանքը, նկատի ունենալով, որ հրապարակումները կատարվել են Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում և նպատակ են ունեցել քննադատելու համայնքի ղեկավարի թեկնածուին ու նրա գաղափարական մոտեցումները, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում թեկնածուներին ուղղված քննադատական խոսքն ինքնին օգտվում է առավել լայն պաշտպանության շրջանակից, Հանձնաժողովը գտել է, որ Տ. Չախոյանի նշված գրառումները չեն հատել իրավաչափության սահմանը։«Բարբաջող» և «ցողունային բջիջներ է ընդունել» արտահայտությունները պարունակող գրառման առնչությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ չնայած գրառման կոպիտ տոնայնությանը՝ այն նպատակ է ունեցել քննադատելու մի քանի քաղաքական և հասարակական-քաղաքական գործիչների հնչեցրած խոսքը։ Ըստ այդմ, գրառումը առավելապես ոչ թե անձնական վիրավորանքներ է պարունակել, այլ քննադատական խոսք, որը հիմնվել է որոշակի փաստական հենքի վրա, ինչից ելնելով՝ Հանձնաժողովը որոշել է, որ այս գրառումը ևս կատարվել է իրավաչափության սահմաններում:Ըստ այդմ, Հանձնաժողովը նշված 3 գրառումների կապակցությամբ արձանագրել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման բացակայություն և որոշել դրանց առթիվ չհարուցել վարույթ։Ինչպես նկատելի է, Տարոն Չախոյանը հաճախ է խույս տալիս պատիժներից, ինչպես, օրինակ, այս մյուս դեպքում, երբ վիրավորանքն ակնհայտ է։4-րդ գրառման առնչությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ «6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարված» արտահայտության կիրառմամբ Տ. Չախոյանը հասարակական-քաղաքական գործչին կոչել է հոգեկան առողջության խնդիր ունեցող։

Հանձնաժողովը համարել է, որ նշված արտահայտության գործածումը խնդրահարույց է՝ նկատի ունենալով, որ նախ գրառումը հաստատող փաստական հանգամանքների բացակայության դեպքում ակներև է, որ այդ արտահայտությունը գործածվում է առերևույթ վիրավորական իմաստով, բացի այդ, հոգեկան առողջության խնդիր ունենալը, անկախ դրա հաստատված լինել կամ չլինելու հանգամանքից, որպես վիրավորական արտահայտություն գործածելը կամ դրանով անձին պիտակավորելը ինքնին վկայում է այն մասին, որ Տ. Չախոյանի գրառումը խտրական խոսք է պարունակում, քանի որ դրանից ենթադրվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունենալն ամոթալի կամ վիրավորական է, ինչն արատավորող, խարանավորող բնույթ ունի։

Ընդ որում, Տ. Չախոյանի կողմից գործածվում են նաև ոչ զգայուն տերմիններ՝ «հոգեխանգարված», «6-րդ պալատից փախած», որոնք ևս վկայում են ինչպես վիրավորելու նպատակի, այնպես էլ խտրական մոտեցման մասին։Ըստ այդմ, Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված գրառման կատարումը պարունակում է վարքագծի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներ։Այնուամենայնիվ, Հանձնաժողովը որոշել է նշված դեպքի առթիվ չհարուցել վարույթ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրառմամբ շոշափվել են կոնկրետ անձի իրավունքները, որը Հանձնաժողովին դիմում չի ներկայացրել, իսկ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մնացած նախապայմանները բացակայել են։Ստացվում է, որ Տարոն Չախոյանը այս անգամ էլ ջրից չոր է դուրս գալիս միայն այն պատճառով, որ նրա դեմ բողոք չի ներկայացվում, և նա վայելում է Նիկոլ Փաշինյանի ստվերային հովանավորությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

Լրացուցիչ նորություններ

...

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր