Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

Արդեն մի քանի օր է անցել այն պահից, երբ Փաշինյանը՝ Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, անփորձությամբ, «թիվ մեկ կաբինետ» հրավերով կուրացած լինելու կամ մոլորության մեջ ընկնելու հետևանք, ստորագրեց մի թուղթ, որի համաձայն պետք է կյանքի կոչվի հենց այն արտատարածքային Զանգեզուրի միջանցքը, որի բացման համար երկար ժամանակ պայքարում էին Ադրբեջանն ու Թուրքիան։Փաստաթուղթը, որը նույնիսկ խաղաղության պայմանագիր չէ, պարունակում է միակողմանի պարտավորություններ Հայաստանի կողմից՝ ապահովելու Ադրբեջանի անխոչընդոտ հաղորդակցությունը իր հիմնական տարածքից դեպի Նախիջևան։ Անխոչընդոտ՝ և վերջ։Թվում էր՝ արդեն ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանա իր սխալը, որի մասին չեն խոսել միայն ամենաալարկոտը, ժամանակն է փորձել «իրավիճակը ետ շրջել»։

Բայց ոչ։ Փաշինյանն ու իր թիմը համառորեն շարունակում են ներկայացնել իրավիճակը այնպես, կարծես ոչ մի վատ չի բան չի պատահաել։ Ի՞նչ կա որ, «Զանգեզուրի միջանցքի գործարկման երաշխավորը այժմ ԱՄՆ-ն է» (մեջբերում ՝Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներից)։ Փոխարենը Փաշինյանը , ինչն, անկասկած, «բարելավում է Հայաստանի միջազգային իմիջը»։Ավելին, իշխող կուսակցությունը մեկ պահանջում է, մեկ՝  աղաչում, որ քաղաքացիները հավատան միայն կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և չօգտվեն այլ աղբյուրներից, նույնիսկ եթե դրանք ամենահարգվածն ու վստահելին են՝ եթե դրանք քննադատում են Փաշինյանի որոշումը։ Ինչպես ասում են՝ «Մի՛ հավատացեք ձեր աչքերին, հավատացե՛ք մեզ»։

Պակասում է միայն Սիմոնյանի ուղերձն է՝ ղեկավեթե առողջ բանականությունը հուշում է, որ ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը ձախողում է, ապա անջատե՛ք ձեր բանականությունը, քանզի այն մասնակցում է հիբրիդային պատերազմին։Փաշինյանը պնդում է, որ քանի որ համաձայնագրում «միջանցք» բառը չի օգտագործվում, ուրեմն խոսքը միջանցքի մասին չէ։ Սա պարզապես փայլուն փաստարկ է, որը արժանի է մտնել տրամաբանության բոլոր դասագրքերի մեջ։ Բացի այդ, վարչապետն ու իր շրջապատը կրկնում են, որ քանի որ փաստաթղթում կան «ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն» բառերը (անկախ համատեքստից), ուրեմն ամեն ինչ  կլինի Հայաստանի համար։Բայց եկեք նորից նայենք հռչակագրի այդ կետին. «Մենք կրկին հաստատեցինք հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային տրանսպորտային կապի ապահովման նպատակով՝ տարածաշրջանում և նրա հարևանությամբ խաղաղության, կայունության և բարօրության խթանման համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։

Այս ջանքերը նախատեսում են անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներքին կապերի մասով»։Ուշադիր կարդանք։ Առաջին նախադասությունը, որտեղ խոսվում է իրավազորության հարգանքի և այլնի մասին, ընդամենը խոսքեր են հաղորդակցությունների բացման կարևորության մասին՝ առանց կոնկրետության։  Մի՞թե մեր ղեկավարները չեն կարդում :Իսկ կոնկրետությունը գտնվում է երկրորդ նախադասությունում, որտեղ հստակ նշվում է Ադրբեջանի անխոչընդոտ կապը Նախիջևանի հետ։ Հայաստանը ստանում է «փոխադարձ օգուտներ», ինչը կրկին ընդհանուր ձևակերպում է և չի երաշխավորում փոխադարձության այն սկզբունքը, որի մասին Փաշինյանը գոռում էր եռակողմ հանդիպումից առաջ։Ինչպես արդեն բազմիցս գրվել է, մեր իշխանությունները պետք է դադարեցնեն մոլորեցնել հայ հասարակությանը և հստակ ու ճշգրիտ պատասխանեն հետևյալ հարցերին, որոնք ամենուր հնչեցնում են սոցիալական ցանցերի օգտատերերը.Ո՞վ է կարգավորելու ադրբեջանցիների մուտքն ու ելքը Հայաստանի տարածք։Արդյո՞ք ադրբեջանցիները անցնելու են անձնագրային և մաքսային հսկողություն։Արդյո՞ք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ, ԶՈՒ, ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ։

Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական բեռների զննությունը, որոնք մուտք են գործում Հայաստանի տարածք։Բայց երբ լրագրողները այս հարցերը ուղղում են իշխանության ներկայացուցիչներին, նրանք կամ շփոթված մրմնջում են անիմաստ բաներ, կամ կոպտորեն արձագանքում են (թե՝ նման հարցեր տալը՝ հիբրիդային պատերազմի մաս է ընդդեմ ՀՀ կառավարության)։ Ճիշտ է, մի անգամ Փաշինյանը խոստովանեց, որ հնարավոր են ժամանակակից պարզեցված տեխնոլոգիաներ անձնագրային և մաքսային հսկողության համար, ինչը տվյալ համատեքստում ենթադրում է, որ սահմանը անցնելու համար ադրբեջանցիներին բավական կլինի պարզապես հպել տրանսպոնդերով կամ նման բանով, իսկ լիարժեք զննություն և հսկողություն չի լինի։Իր հերթին, ադրբեջանական լրատվամիջոցները ավելի կոնկրետ են արտահայտվում. «Բաքուն բազմիցս պնդել է, որ որևէ մաքսային և սահմանային կետ չպետք է լինի՝ Ադրբեջանից դեպի Ադրբեջան Մեղրիի տարածքով անցնելիս, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները չպետք է առնչվեն որևէ մեկի հետ Հայաստանում: Մեծ գոհունակությամբ հայտնում ենք, որ Հայաստանը ընդունել է մեր պետության ղեկավարի այս պահանջը։ Այսպիսով, ստորագրված համատեղ հռչակագրում հաստատվում է անխոչընդոտ երթևկման ապահովումը մեր երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։

Ուստի՝ ով ինչ էլ ասի կամ գրի սոցիալական ցանցերում, Զանգեզուրի միջանցքը դառնում է իրականություն»։Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության պաշտոնական հայտարարություններն էլ վկայում են, որ թուրքերն ստացել են այն, ինչ ցանկանում էին։Հնարավո՞ր է դեռ փրկել իրավիճակը։ Այո, եթե հասկացնել հայաստանյան իշխանություններին, որ հասարակությունը չի խաբվել՝ իշխանությունների ձախողումը քողարկելու և Սյունիքի հանձնումը «խաղաղարար ջանքի» տակ սղցնելու փորձերին։ Անհրաժեշտ է, առնվազն, իշխանություններին տալ ավելի անհարմար հարցեր։ Ի վերջո, Հայաստանում ժողովրդավարություն է, և իշխանությունները չեն կարող պարզապես անտեսել քաղաքացիներին։

Հակառակ դեպքում մենք պարզապես կկորցնենք Հայաստանի տարածքի շատ կարևոր հատված՝ առանց փափուկ ձևակերպումների։

Լրահոս

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ
«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը
«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել
6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»
Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»
Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ)
Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ
Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ)
Կարևոր
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են
Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

Լրացուցիչ նորություններ

...

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր