Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երեկ «Իզվեստիա» միջազգային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՊՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մամուլի ասուլիսը, որին առցանց տարբերակով մասնակցելու հնարավորություն ունեցան նաև լրագրողներ Հայաստանից։ Քննարկման կենտրոնում էին հայ-ռուսական հարաբերությունները, ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան, մեր երկրի ներքաղաքական իրավիճակը։ Կարապետյանը նշեց՝ պետք է շարունակել զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ոչ թե դրանք փչացնել։ «Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը հրաշալիորեն աշխատում է Թուրքիայի դեմ։


ՀԱՊԿ-ը նույնպես հրաշալի գործում է, այն պետք է մի քիչ մոդեռնիզացնել Ադրբեջանի և մեր մյուս հարևանների նկատմամբ և վերջ»,-ասաց նա։


Հիշեցրեց, որ օրերս Հայաստան կատարած այցի ժամանակ Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ընդգծել էր՝ իրենք առաջարկել էին ԼՂ հիմնախնդրի լուծումը թողնել ապագա սերունդներին։ «Էլ ինչպե՞ս կարելի է Հայաստանի անգրագետ ղեկավարությանը բացատրել, որ իրականում այս ձևակերպմամբ Ռուսաստանը ճանաչում էր՝ Ղարաբաղը Հայաստան է։


Ռուսաստանը միակ երկիրն է, որ հակամարտության սկզբից՝ Ելցինի իշխանության տարիներից, առաջարկում էր հետաձգել այդ հարցի լուծումը։ Դե ֆակտո, Ղարաբաղն արդեն Հայաստանի կազմում էր։ Առաջարկվում էր լուծել 7 շրջանների հարցը, իսկ Ղարաբաղը մնում էր Հայաստանին։ Տեսականորեն ՌԴ-ն ասում էր, որ դա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է, իսկ գործնականում ամեն ինչ լրիվ այլ էր»,-հավելեց նա։


Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից լսում ենք նույնանման հայտարարություններ, որ պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Կարապետյանն ասում է՝ պետք է ուշադրություն դարձնել կողմերի ձևակերպումներին։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշում է, որ պետք է հարցն ամբողջությամբ լուծվի։


ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ «ամբողջական» բառը բացակայում է։ Ստացվում է, որ նրանց համար մեկ է, թե ինչպիսի պայմաններ կառաջադրվեն։ Ռուսաստանը ձգտում է այնպիսի պայմանների, որ երկու պետություններից որևէ մեկն ապագայում չունենա ցանկություն սկսել ռազմական գործողություններ։ Բայց այս դեպքում պետք է, որ ադրբեջանական կողմն ունենա քաջություն սա հասկանալու։


Այն, ինչ անում է Ադրբեջանը, արևմտյան ծրագիր է։ Կար Ղարաբաղը, Ադրբեջանը ձգտում էր դեպի Ռուսաստան, քանի որ գիտեր, որ առանց նրա չի կարող այդ հարցը լուծել։ Հայաստանում հայտնվեց այս իշխանությունը, որը գնում էր Արևմուտք, Ռուսաստանը մի կողմ քաշվեց, և եղավ այն, ինչ եղավ։ Հիմա Ռուսաստանը նորից առաջարկում է իր օգնությունը, Լավրովը հայտարարում է՝ պատրաստ ենք երաշխավոր լինել։


Խաղաղության յուրաքանչյուր պայմանագիր պետք է երաշխավոր ունենա։ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ պետք է վերադարձնի ԼՂ հարցով միջնոդներին։ Կողմերը հայտարարում են, որ համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը, հետո Ալիևը սկսում է խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ «Խաղաղության պայմանագիրը» կլինի իրավական փաստաթուղթ, որտեղ նշված կլինի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ահա, թե ինչու է այս փաստաթուղթը պետք Ադրբեջանին։ Այն խաղաղության համար պետք չէ նրան, այլ նվաճումներն ամրագրելու համար և առաջ գնալու:


Իսկ իրականում պետք է լինի «Խաղաղության պայմանագիր», որը չի ստորացնի Հայաստանին։ Հակառակ դեպքում՝ կրկին պատերազմ կլինի, ընդ որում՝ ծանր պատերազմ երկու ազգերի համար էլ։ Մեր տարածաշրջան կգան երրորդ, չորրորդ երկրները, և այն կնմանվի Սիրիային։ Սիրիայում այսօր կա տարբեր երկրների ներկայություն, և տասը տարուց ավելի է՝ տեղի բնակչությունը տառապում է, նրանց շարունակում են սպանել։


Նույնը չպետք է թույլ տալ Հայաստանի պարագայում, պետք է արժանապատիվ պայմանագիր ստորագրել»,-ընդգծեց գեներալ-մայորը։Անդրադարձ եղավ նաև Հայաստանի ներքաղաքական դրությանը, իշխանափոխության և նախագահական կառավարման համակարգին վերադառնալու անհրաժեշտությանը։


Խոսվեց նաև Նիկոլ Փաշինյանի ցածր վարկանիշի և քաղաքական դաշտում երրորդ ուժ տեսնելու՝ հանրության ցանկության մասին։ «Եթե ուզում ենք փոխել իշխանությունը Հայաստանում, պետք է փոխենք ամբողջ խորհրդարանը, այդ թվում՝ ընդդիմությունը։ Մենք ոչ միայն պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել հայկական պետության պահպանման և հետագա զարգացման առումով, այլև ունենք հստակ ծրագիր դրա վերաբերյալ։


Այո՛, Հայաստանը չպետք է լինի վասալ, բայց Հայաստանը պետք է լինի լավ ընկեր, երբեք չդավաճանի իր ընկերներին։ Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ միավորվել ներկայիս իշխանությունների դեմ, կոչ եմ անում միավորվել մեր շուրջ»,-հավելեց նա։


Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պե՞տք է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջոցով միջազգային հակաահաբեկչական գործողություն նախաձեռնի Ադրբեջանի ռեժիմի դեմ՝ հաշվի առնելով դրա ակնհայտ կապը միջազգային ահաբեկչության հետ՝ հաստատված Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարությունների կողմից, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն այսպես արձագանքեց. «Հայաստանի ներկայիս իշխանությունները թող որևէ բան չանեն, անգամ խորհուրդ եմ տալիս՝ Հայաստանի սահմաններից դուրս չգան։


Նրանք Հայաստանի համար ավելի մեծ գործ կանեն, եթե որևէ տեղ չգնան։ Երբեք ինձանից այս մարդկանց ուղղված որևէ վիրավորական խոսք չեք լսել, բայց այդ գլխարկով մարդն ուղղակի ամոթ է։ Ամեն ինչ անգամ նրան հասավ, որ Մոսկվայում «Անհայտ զինվորի» հուշարձանի մոտ նրան նկատողություն արեցին, որ գլխարկը հանի։


Սարսափելի է ուղղակի, ուրիշ ոչինչ չեմ ուզում ասել։ Այնպես որ, ավելի լավ է նրանք որևէ բան չձեռնարկեն»,-ասաց Կարապետյանը։

Լրահոս

Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում