Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


1990-ականները Հայաստանի նորագույն պատմության ամենախորքային ու բարդ ժամանակաշրջաններից էին, որոնք բնութագրվում էին ոչ միայն պետականության վերակազմավորմամբ, սոցիալիստական համակարգից կապիտալիստական մոդելի անցման կտրուկ շրջադարձով, այլև խորքային մշակութային ու հոգեբանական վերաձևումներով։ Այդ տարիներին սեփականության վերաբաշխումը, տնտեսության ազատականացումը, շուկայական հարաբերությունների ներդրումը տեղի էին ունենում միանգամայն անկանխատեսելի ու անկայուն պայմաններում, երբ պետությունը դեռևս չուներ անհրաժեշտ կառավարման ինստիտուտներ, վերահսկողության մեխանիզմներ ու ռազմավարական ուղղություններ։

Գաղտնիք չէ, որ խորհրդային ժամանակաշրջանում, չնայած կոռուպցիային, փակ համակարգին ու այլ թերություններին, մեծապես հարգի էին կրթությունն ու գիտելիքը։ Եվ այդ 70 տարվա ընթացքում Հայաստանի գիտական ու մշակութային կյանքն աննախադեպ զարգացում ապրեց։ Սակայն անկախության վերականգնման անցումային փուլը հանգեցրեց նրան, որ սկսեցին խարխլվել գիտելիքի, կրթության առկա մոտեցումները և ինտելեկտուալ աշխատանքով սոցիալական առաջխաղացում ունենալու հենասյունը։ Այդ շրջանում ձևավորվող նոր բիզնես խավը հիմնականում առաջ էր եկել ոչ թե բարձրագույն կրթության, համակարգային աշխատանքի, նորարարությունների, կորպորատիվ մոդելների, միջազգային փորձի կամ տեխնոլոգիական ձեռներեցության արդյունքում, այլ ավելի շուտ նորաբաց ազատ շուկայում արագ ու չկարգավորված մեխանիզմներով տեղ գտնելու, իսկ հաճախ նաև ռեսուրսների մենաշնորհման, կիսաօրինական գործարքների, կապերի միջոցով սեփականություն կուտակելու և այդ ամենը բիզնեսի պիտակով հասարակությանը ներկայացնելու միջոցով։ Իհարկե, չանտեսելով գործարարության ջիղն ու հատկապես «ժամանակին համահունչ կողմնորոշվելու» ճկունությունը:Հասարակական ընկալման տեսանկյունից սա դարձավ վտանգավոր շրջադարձ, քանի որ հաջողության հասնելու մոդելը փոխվեց։ Ու այնպիսի պատկերացում ստեղծվեց, թե կրթությունն այլևս անհրաժեշտ չէ հաջողության համար։ Այսպես ասած՝ «անգրագետ միլիոնատերը» կամ «7-րդ դասարանի կրթությամբ բիզնես մագնատները» դարձան գրավիչ կերպար՝ հատկապես դպրոցահասակների ու երիտասարդների համար։ Բնականաբար, այս երևույթը լուրջ հարված էր հասցնում կրթության նկատմամբ ունեցած հասարակական վստահությանը՝ մի բան, որը մինչ այդ ընկալվում էր որպես սոցիալական վերելքի հիմնական ճանապարհը։ Խնդիրն առավել բարդացավ, երբ այս նոր կարծրատիպային մոդելները սկսեցին ամրապնդվել նաև մեդիայում, հանրային խոսքում և անգամ մշակույթում։ Նկարահանվեցին ֆիլմեր, սերիալներ, ստեղծվեցին հերոսներ, որոնք, զուրկ լինելով կրթությունից ու ինտելեկտուալ բարձր կարողություններից, ընդամենը «ճարպկությամբ» կամ զարտուղի ճանապարհով կարողանում էին հասնել հարստության, իշխանության կամ հանրային ճանաչման։ Տարբեր հրապարակային հարթակներում անգամ հնչում էին այնպիսի ուղերձներ, ըստ որոնց, «գլխավորը փողն է», իսկ կրթությունը՝ «ժամանակի անիմաստ կորուստ»։ Եթե 1990-ականները նշանավորվում էին արագ հարստանալու և հաջողության հասնելու կասկածելի մոդելներով, ապա տարիների ընթացքում ՝ 2000-ականներից սկսած, Հայաստանում ինստիտուտների կայացմանը զուգահեռ ձևավորվեց այլ պատկեր, որն աստիճանաբար սկսեց ազդել հանրային ընկալումների վրա։ Դա պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնցից առաջնայինը կարելի է համարել այն, որ հատկապես երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակ նոր մարդիկ սկսեցին բարձրանալ սոցիալական ու քաղաքական վերելակով, ու նրանց ձայնն ու դիրքը սկսեց վճռորոշ դառնալ տարբեր ոլորտներում՝ այդ թվում բիզնեսում, տնտեսությունում, քաղաքականության մեջ և քաղաքացիական հասարակությունում։ Սրանք այն մարդիկ էին, ովքեր բավական լավ կրթություն էին ստացել ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի բուհերում։ Նրանց շնորհիվ հանրային դաշտ մուտք գործեցին արժեքաբանական այլ մոտեցումներ, թարմ մասնագիտական որակներ և կառավարման նոր մշակույթ։ Ու նրանց արձանագրած հաջողությունների օրինակը հանրային մտածողության մեջ որոշակի փոփոխությունների հանգեցրեց։ Չնայած օդիոզ դեմքերը շարունակում էին մնալ, սակայն նրանց քանական ու օրինակն այլևս վճռորոշ չէին։ Դեռահասներն ու երիտասարդներն արդեն սկսեցին մտածել, որ հաջողության հասնելու համար պետք է լավ կրթություն ստանալ ու մասնագիտական որակներ ձեռք բերել։ Արդյունքում, ճիշտ է՝ ոչ ամբողջապես, բայց առավելապես «անտառաճանաչ ու կիսագողական միլիոնատերի» գաղափարն արդեն արդիական չէր:Վերջին յոթ տարվա ընթացքում իշխանություններն ամեն ինչ արեցին, որ կրթության հիմքերը ևս քանդեն, որ կրթության, կրթական համակարգի հանդեպ վստահությունը կոտրեն՝ սկսյալ նորմալ կրթություն կամ առնվազն փորձառություն չունեցողներին իշխանական բարձր պաշտոնների նշանակելուց մինչև «Ակադեմիական քաղաքի» ուտոպիստական ու բացարձակ չարդարացված գաղափարի ներդրում: Վերջին շրջանում արդեն չափազանց վտանգավոր մեկ այլ ծայրահեղություն է սկսում տարածվել։ Իշխանության ներկայացուցիչներ՝ ՔՊ ղեկավարի ու իր կնոջ ղեկավարությամբ, իրենց փիառի համար «Կրթվելը նորաձև է» շարժում են սկսել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանում ոչ մի արտառոց հանգամանք չկա, բայց դրա միջոցով տարվող քարոզչությունն ավելի վտանգավոր է, քան 90-ականների վիճակը։ Ինչո՞ւ է վտանգավոր:

Սկսենք դրա միջոցով փոխանցվող ուղերձից։ Նախ՝ կրթությունը ոչ թե նորաձևության ինչ-որ ատրիբուտ է, այլ ուղղակի անհրաժեշտություն։ Այսինքն, կրթությունը պարզապես չի կարող լինել «մոդայիկ»: Առավել ևս ներկայիս տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում կրթությունը պետք է դիտվի ոչ թե նորաձև, այլ պահանջ ու հրամայական՝ հետ չընկնելու և լուսանցքում չմնալու համար, ինչպես նաև հաջողության հասնելու հիմնական գրավական։ Այնպես որ, ասելով, թե կրթությունն ընդամենը նորաձևություն է, դրանով արժեզրկվում է կրթական գործընթացի, կրթվելու, կրթության բուն նշանակությունը։

Թյուրընկալումներից խուսափելու համար այստեղ հատուկ շեշտենք, որ, ցավոք, կրթության բարձր մակարդակ ասելով՝ շատերը հասկանում են միայն բուհեր ավարտելը։ Այլ, մեղմ ասած, տարօրինակ մոտեցումներ ևս կան. օրինակ՝ Փաշինյանի պատկերացմամբ՝ կրթությունն ավելի շատ օտար լեզուների տիրպետելն է։ Բայց կրթության դիապազոնն ավելի լայն է՝ սկսյալ նոր հմտություններ կամ արհեստ սովորելու, տարբեր մասնագիտական ունակությունների տիրապետելու, առավել ևս՝ այդ ունակությունները զարգացնելու արդյունքում։ Կրթության մեկ այլ ուղղություն էլ կարող է վերաբերել մարդու աշխարհայացքի ու մտահորիզոնի ընդլայնմանը կամ փորձի կուտակմանը։Մյուս կողմից էլ՝ «Կրթվելը նորաձև է» շարժումն իր բովանդակային իմաստով չի կարող նպաստել իրական կրթության նկատմամբ հետաքրքրությանը, քանի որ այն հակասական է առաջին հերթին այն իմաստով, թե դրան վերաբերվող շոուն ում կողմից է բերմականացվում, ինչպես են նրանք իրենց դրսևորում առօրյա կյանքում, իրենց աշխատանքում, էլ չենք խոսում կրթական մակարդակի մասին: Օրինակ՝ այս շարժման ռահվիրաներն ի՞նչ ուղերձներ են փոխանցում կրթության հետ կապված, երբ նույն Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ոչ միայն աչքի է ընկնում անհավասարակշռությամբ, այլև փողոցային մակարդակի մեկնաբանություններով։ Մյուս կողմից՝ իշխանության սանդղակով մեծ արագությամբ սլանում և բարձր պաշտոններում են հայտնվում մարդիկ, որոնք ոչ միայն շատ հեռու են կառավարման ոլորտից, այլև երբեմն նույնիսկ բարձրագույն մասնագիտական կրթություն չունեն։ Կամ էլ մարդիկ իրենց մասնագիտական ուղղվածությամբ չեն աշխատում։ Եթե նկատել եք, կադրային քաղաքականության առումով երկրի ղեկավարության կողմից իրականացվող նշանակումների հարցում կրթական չափանիշն ընդհանրապես հաշվի չի առնվում, կարևորը կամակատար լինի, չհակաճառի և հոգով-սրտով ու բնավորությամբ լինի... քպական:Հիմա իրական այս պատկերն ունենալով՝ երիտասարդների շրջանում ի՞նչ մոտեցումներ կարող են առաջանալ։ Որ լավ կրթության փոխարեն ավելի լավ է լինել հարմարվողակա՞ն, քծնո՞ղ, սեփական կարծիքը չունեցո՞ղ, մի խոսքով՝ «կարկառուն» քպականներից մեկի խոսքերով՝ շարքային «ուսապա՞րկ»: Էլ ինչո՞ւ ջանք ու եռանդ ծախսել, կրթվել, եթե մի «փափուկ պաշտոն», մի մանդատ ստանալուց հետո կարելի է և ուղղակի դիպլոմ ձեռք գցել: Հետո էլ ամբիոններից ու էկրաններից մյուսներին դաս տալ: Իսկ գուցե ամբողջ նպատակը հենց սա՞ է...


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Լրահոս

ԱԽ նախկին քարտուղարը՝ Policy and Management Consulting Group-ի ավագ խորհրդական
Թուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Times. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթ
Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիր
Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին
Վարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահին
Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան
Բաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. Զելենսկի
Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ը կարող է աշխարհը տանել դեպի առողջ ապագա
Դա բոլորիս պատվի խնդիրն է. մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից
Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ 13 մլրդ 900 մլն դոլար է
Սամվել Կարապետյանին ՔՊ ղեկավարի նկարած քրգործով մինչև հիմա պահում են կալանքի տակ. Նարեկ Կարապետյան
Զախարովան հիշել է Զելենսկու մանկության սիրելի խաղալիքը
Արցախի խորհրդարանի նախկին նախագահը ուղերձ է հղել Բաքվի բանտից
Արուսյակ Մանավազյանը բոյկոտում է Էդգար Ղազարյանին և չի պատասխանում նրա հարցերին
Իրավապահները պետք է պարզաբանեն՝ ինչպե՞ս կարողացան Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակառակ գործել
Հ1-ի «Հայլուրն» երբ ավարտվում է, աղքատության մասին իրականությանն ես բախվում, տվյալներն էլ են փաստում
ՈՒՂԻՂ․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում