Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը մարտի 25-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

Արդեն ապրիլի 4-ին օրենքը ստորագրվեց ՀՀ նախագահի կողմից:Որպեսզի օրենքի նախագիծը հասնի խորհրդարան, նախաձեռնողները 60 օրվա ընթացքում ստորագրահավաք են իրականացրել, և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացրել է 52351 ստորագրություն՝ թիվ, որը լիովին բավարար էր նախագիծը ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար։Սա ինքնին խոսում է Հայաստանում եվրոպական ուղու նկատելի հասարակական աջակցության մասին։

Իսկ ի՞նչ առավելություններով է պայմանավորում ԵՄ-ին անդամակցությունը դրա կողմնակիցների մեծամասնությունը, առավել ևս՝ ի՞նչ շարժառիթներով են առաջնորդվում այս ընտրությունը կատարելիս։ Անդրադառնալով այս թեմային՝ մասնավորաբար news.am-ը նշում է, որ գուցե նրանցից շատերը պարզապես ցանկանում են «սուրճ խմել Միլանում», կամ ընդմիշտ մեկնել «քաղաքակիրթ երկրներ» և ժամանակ առ ժամանակ լուսանկարվել հայկական տուֆի ֆոնին՝ տարին մի քանի անգամ՝ հայրենասիրական կարճատև այցերի ընթացքում։ Ոմանք կողմ են ցանկացած արևմտամետ նախաձեռնության՝ նպատակ ունենալով, որ Հայաստանը, որքան հնարավոր է, կտրուկ խզի իր կապերը նախկին արտաքին քաղաքական հովանավորի հետ։ Սակայն, հավանաբար, շատերն ուղղակի փրկության հույս են կապում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հույսը մարդկանց ապրելու հնարավորություն է տալիս՝ խուսափելու դեպրեսիայից, առավել ևս՝ հնարավորություն է տալիս անտեսել ավելի ու ավելի մտահոգիչ նորությունները և խուսափել անհարմար հարցերից։

Մարդկանց հույս պարգևիր, և նրանք կընտրեն քեզ՝ մոռանալով՝ ինչ ես արել կամ չես արել դու իրական քաղաքականության մեջ։Եվ այսպես, Փաշինյանը հայ ժողովրդին հույս պարգևեց։ Սակայն այսքանով ամեն ինչն էլ ավարտվեց։ Ընդունված օրենքը տեխնիկապես որևէ կապ չունի եվրոպական ինտեգրացիայի հետ, քանի որ այն ԵՄ-ին անդամակցելու կարգավորումներով գործընթացի մաս չի կազմում։ Նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, ասել է, որ այս փաստաթուղթը չպետք է ընկալվի որպես Եվրոպական միությանն անմիջապես անդամակցելու հայտ, նրա խոսքերով՝ հիմնական նպատակը Եվրամիությանը մոտենալու պատրաստակամության ցուցադրությունն է: Փաստորեն, այս օրենքը Հայաստանին ոչ մի առավելություն, հնարավորություն կամ արտոնություն չի տալիս և, ըստ էության, իրավական ուժ չունի։

Այն նույնիսկ չի նշանակում Հայաստանի խզումը արդեն իսկ գոյություն ունեցող դաշինքներից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունից և Ռուսաստանի հետ հարաբերություններից, թեև դժվարացնում է վերջինիս հետ կապը։Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հայտի պաշտոնական ներկայացումը և դրա հետևանքով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության կորուստը անխուսափելիորեն կհանգեցնեին երկրի տնտեսական և աշխարհաքաղաքական դժվարությունների։ Այսպիսի քայլը Փաշինյանի համար ցանկալի չէ, քանի որ նա ձգտում է վերընտրվել 2026 թվականին։ Նրա միակ նպատակը հայ ընտրողին հույս տալն է:

Նրան առավել հետաքրքրում է հայ ընտրողին եվրոպական ապագայի հույս տալը՝ անկախ դրա իրական հնարավորություններից։ Բացի այդ, եթե հայտը պաշտոնապես ներկայացվեր, ապա ավելի ակնհայտ կդառնար այն փաստը, որ Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում և ոչինչ չեն առաջարկում։ Թերևս ոչ մի երկիր, որը երբևէ սկսել է եվրաինտեգրման գործընթաց, այսքան սառը ընդունելության չի արժանացել, ինչպես Հայաստանը։Հայաստանի վերաբերյալ Եվրամիության պաշտոնյաներից հնչած միակ արձագանքը ԵՄ ներկայացուցիչ Աննա Հիպպերի կարճ նկատառումն էր, որ Բրյուսելը տեղյակ է օրինագծից և ուսումնասիրելու է այն։

ԵՄ-ն որևէ արձագանք չի տվել օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, թեև Փաշինյանը պարբերաբար լսում է եվրոպացիներից զգուշորեն ձևակերպված աջակցող հայտարարություններ, որոնք հիմնականում արտահայտվում են որոշումներ չկայացնող անձանց կողմից։Այնուամենայնիվ, այս ամենը թույլ է տալիս գործող իշխանություններին սնուցել հայ հասարակության պատրանքները, մինչդեռ պաշտոնական հայտի ներկայացումը և ԵՄ-ի պատասխան արձագանքը հայերին կստիպեին բախվել իրականությանը։

Ոչ մի նախադեպ չի եղել, որ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրվի այն երկրներին, որոնք ո՛չ ծովային, ո՛չ ցամաքային սահման չունեն Եվրոպական միության հետ (ինչպես Վրաստանը)։ Պետության փոքր չափերը, ԵՄ-ի համար կենսականորեն կարևոր ռեսուրսների բացակայությունը, թույլ տնտեսությունը և հարևանների հետ տարածքային հակամարտությունները որևէ հնարավորություն չեն թողնում, որ Եվրամիությունը դիտարկի Հայաստանին որպես արժեքավոր ձեռքբերում։Հայաստանը ԵՄ-ում կդառնար դոտացիոն անդամ, ֆինանսական բեռ, մինչդեռ Եվրոպան այս պահին չունի ազատ ֆինանսական միջոցներ, քանի որ դրանք ուղղվում են Ուկրաինային աջակցության և Ռուսաստանի հետ լարվածության աճի պայմաններում ռազմական ծախսերի վրա։ Արդյո՞ք կան պատճառներ, թե ինչու Հայաստանը կարող է հետաքրքրել Եվրոպական միությանը՝ չնայած վերոնշյալ հանգամանքներին։

Պատճառներ կան, և Հայաստանը իսկապես հետաքրքրում է Եվրամիությանը։ Նախ՝ Եվրոպայի համար կարևոր է վերջնականապես դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցությունից։ Երկրորդ՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը ունի մի առանձնահատկություն, որը գնալով ավելի կարևոր է դառնում Եվրամիության համար։ Բանն այն չէ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ «աշխարհի խաչմերուկում» (փաստացի՝ ոչ), այլ այն, որ Հայաստանի տարածքն է բաժանում Թուրքիան և Ադրբեջանի հիմնական մասը, թույլ չի տալիս նրանց միավորվել, և Եվրոպան շատ կցանկանար վերացնել այդ խոչընդոտը։Ի՞նչ նպատակով։

Եվրոպան ցանկանում է անցկացնել գազատար Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա, ապա՝ դեպի Եվրոպա, ստանալ էժան գազ՝ ադրբեջանական կամ նույնիսկ ռուսական, «լվացած» Ադրբեջանի միջոցով։ Ահա Եվրոպայի հիմնական շահերը Հայաստանում՝ անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Այս մասին բացահայտորեն հայտարարել են եվրոպացի ղեկավարներ, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Բայց արժե՞ արդյոք այս պատճառով ընդունել Հայաստանը ԵՄ կազմ, եթե հնարավոր է պարզապես աջակցել այն ճնշմանը, որը Թուրքիան և Ադրբեջանը արդեն իրականացնում են Հայաստանի վրա, և պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Եվրոպան հենց այս ուղով էլ շարժվում է։ Իսկ Հայաստանը ռուսական ազդեցությունից դուրս բերելու հարցը լուծում են թյուրքական ուժերը, և Եվրոպային բավական է միայն աջակցել «Հարավային Կովկասի ժողովուրդների հաշտեցմանը»։Այսպիսի տրագիկոմիկական պարադոքս՝ Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական միությունը կփրկի իրեն Թուրքիայից և Ադրբեջանից, մինչդեռ հենց ԵՄ-ի ծրագրերը Հայաստանի համար մեծապես համընկնում են թուրքական և ադրբեջանական շահերի հետ։

Հետևաբար, Հայաստանի անդամակցության հեռանկարները ԵՄ-ում ոչ թե մշուշոտ են, այլ բացարձակապես պարզ. դրանք պարզապես չկան։ Այնուամենայնիվ, այս հեռանկարները կարելի է ընդգծել որպես «անորոշ», «անվստահ»՝ այսպիսով թողնելով հույս, քանի դեռ պաշտոնական անդամակցության գործընթացը չի սկսվել։

Փաշինյանը կփորձի հնարավորինս երկար պահել այս հույսը։ Կանցկացվեն ուսումնասիրություններ Կոպենհագենի չափանիշներին և Մաաստրիխտի պայմանագրին համապատասխանության վերաբերյալ, կբարելավվի օրենսդրական համակարգը, քաղաքի կենտրոնում կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ, որոնք, ի վերջո, կթափվեն նույն Նուբարաշենի աղբավայրում։ Ասֆալտի վրա կգծվեն հեծանվային ուղիներ, ԵՄ-ը կսկսի իր «հայաստանյան ներկայության» պատրանքային դրսևորումները.- քաղաքացիական դիտորդական առաքելությունների ուղարկմամբ,- փոքր դրամաշնորհների տրամադրմամբ (որոնք, ինչպես միշտ, կնստեն մեր պաշտոնյաների գրպաններում),- այցերի կազմակերպմամբ։Փաշինյանը կշարունակի հանդիպումները եվրոպացի ղեկավարների հետ, բոլորազան գործընկերային համաձայնագրերի մշակումը, դեպի ԵՄ «ճանապարհային քարտեզների» ձևավորումը, որպեսզի պահի այս պատրանքը մինչև ընտրությունները, իսկ մենք նրան կվերանշանակենք՝ հուսալով, որ նա կավարտի սկսածը։

Սակայն հարկ է նաև նշել, որ Հայաստանում եվրոսկեպտիցիզմը աճում է։ Ըստ Gallup International-ի վերջին հարցման, արդեն ավելի քան 36 %-ը չի հավատում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հնարավորությանը, իսկ 18,5 %-ը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունը որակել է 2026 թ. խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու քայլ։

Ի վերջո, հայ ժողովրդի ուղեղը մոլորեցնել այնքան էլ հեշտ չէ։ Հայը հնագույն ազգ է, և մինչ օրս չի թողել, որ որևէ մեկն իրեն ոչնչացնի:

Լրահոս

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ
Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին
Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալ
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում
Խամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա
Ռուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքեր
Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում