Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$611.22

BTC

$98974

ADA

$0.705571

ETH

$1907.75

SOL

$150.52

18 °

Yerevan

7 °

Moscow

30 °

Dubai

9 °

London

24 °

Beijing

8 °

Brussels

17 °

Rome

12 °

Madrid

BNB

$611.22

BTC

$98974

ADA

$0.705571

ETH

$1907.75

SOL

$150.52

18 °

Yerevan

7 °

Moscow

30 °

Dubai

9 °

London

24 °

Beijing

8 °

Brussels

17 °

Rome

12 °

Madrid

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում


Եվրոպական խորհրդարանը մայիսի 7-ի լիագումար նիստի ընթացքում քվեարկության է դրել և հաստատել Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարմանը։ Զեկույցին կողմ է քվեարկել 367, դեմ 74, ձեռնպահ՝ 188 պատգամավոր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցով Եվրոպական խորհրդարանը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հաշտեցման, բարիդրացիական հարաբերությունների, տարածաշրջանային կայունության և անվտանգության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով, և ողջունում է մինչ այժմ գրանցված առաջընթացը։ Եվրախորհրդարանականները ողջունում են երկու երկրների միջև կապերի վերականգնման շարունակական ջանքերը, կոչ են անում Թուրքիային արագացնել Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպիսիք են օդային տարածքի և սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Զեկույցը ողջունում է Սիրիային մարդասիրական օգնություն փոխանցելու նպատակով Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։

ԵԽ պատգամավորները հույս են հայտնում, որ այս զարգացումները կարող են խթան հանդիսանալ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման համար՝ այդ թվում անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից, և ընդգծում են ԵՄ-ի շահագրգռվածությունն այս գործընթացին աջակցելու հարցում։ Զեկույցը խրախուսում է Թուրքիային կառուցողական դերը խաղալ տարածաշրջանային կայունության խթանման գործում՝ աջակցելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի շուտափույթ ավարտին, մասնավորապես, Ադրբեջանի վրա իր ազդեցությունն օգտագործելով և Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության դեմ հնարավոր հետագա ռազմական գործողությունները կանխելով։   

Զեկույցը հերթական անգամ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու միջոց, և լիարժեք հարգել հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու իր պարտավորությունները։

Ըստ զեկույցում տեղ գտած կետերի՝ Եվրոպական միությունը շարունակում է ճանաչել Թուրքիան որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, սակայն ընդգծում է, որ բանակցությունները փաստացի կանգ են առել 2018 թվականից՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների խաթարման վերաբերյալ լուրջ մտահոգությունների պատճառով։ Զեկույցում նշված է, որ թեպետ Թուրքիան հայտարարում է ԵՄ-ին ինտեգրվելու իր հանձնառության մասին, այն քիչ առաջընթաց է գրանցել հիմնական արժեքներին ու չափանիշներին համապատասխանեցման հարցում՝ հատկապես դատական անկախության, խոսքի ազատության և հիմնարար իրավունքների հարգման ոլորտներում։ Զեկույցում ասվում է, որ Թուրքիան գրանցել է որոշ տնտեսական բարեփոխումներ, սակայն ընդգծվում է ժողովրդավարության հետընթացի շարունակական միտումը։

Լրահոս

Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին
Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու
Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրելու գործով ձերբակալվել է մեկ անձ
Կարևոր
ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ
Ինչպե՞ս է ստացվում, որ բռնապետությունը տարածաշրջանային օրակարգ է փորձում թելադրել. «Փաստ»
Կորսված կամ գողացված տոներ.... «Փաստ»
Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք. 7 տարվա հետևանքները. «Փաստ»
Կստեղծվի տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում մասնագիտացված ինքնավար մարմին. «Փաստ»
Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում. «Փաստ»
Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը. «Փաստ»
«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը»
Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներին․ «Ժողովուրդ»
Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են. «Փաստ»
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր
Լույս չի լինելու․ հասցեներ
Սև ծուխ՝ ծխնելույզից․ կարդինալները չեն կարողացել նոր Պապ ընտրել կոնկլավի առաջին օրը
Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը
Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

Լրացուցիչ նորություններ

...

Պակիստանի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ բաց է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

Սև ծուխ՝ ծխնելույզից․ կարդինալները չեն կարողացել նոր Պապ ընտրել կոնկլավի առաջին օրը

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

Հութիները հարձակվել են Իսրայելի հարավում գտնվող Ռամոնի օդանավակայանի վրա

Պակիստանը նշել է, թե որքան կորուստներ է կրել Հնդկաստանի ավիահարվածների հետևանքով

Էստոնիան փակել է իր երկինքը Ֆիցոյի ինքնաթիռի համար

Disney-ի եկամուտներն զգալորեն աճում են. Disney+ սթրիմինգ

Հնդկաստանն ու Պակիստանը նոր բախման շեմին են. Հարվածներ, զոհեր, սպառնալիքներ

Մոսկվան զանգվածային հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից. օդանավակայանները կաթվածահար են եղել

Պակիստանի Փենջաբ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)

ԱՄՆ-ն բացահայտել է ուկրաինացի պաշտոնյաների կողմից Ուկրաինայի զինված ուժերի զինվորների հուղարկավորությունների ժամանակ հարստանալու սխեման

Brent նավթի գինը բարձրացել է

Ford-ը բարձրացրել է Մեքսիկայում արտադրված մոդելների գները

Եկատերինբուրգում տղան իր տնից սեյֆ է գողացել՝ ինտերնետում աղջկա հետ ծանոթանալուց հետո

Հնդկաստանը հայտնել է՝ ինչ թիրախների է հարվածել Պակիստանում

Հնդկաստանի կողմից Պակիստանում թիրախներին հասցված հարվածների հետևանքով 70 զինյալ է զոհվել. NDTV

Լատվիան և Լիտվան Վուչիչի ինքնաթիռին թույլ չեն տա անցնել իրենց օդային տարածքով. Kurir

Պուտինը Վենեսուելայի նախկին նախագահին անվանել է Լատինական Ամերիկայի վառ առաջնորդ