Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբել յանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը, որն առաջին անգամ է ժամանում Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով, դաշնակահարուհու հոնորարը բավականին «սոլիդ» գումար է կազմում: Որոշ ժամանակ առաջ մենք դիմել էինք ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե, ընդհանուր առմամբ, որքա՞ն գումար է ծախսվելու Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու նպատակով, և այդ գումարից որքա՞նն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը:

Հարցրել էինք նաև՝ ծախսերը ֆինանսավորվելու են բացառապես պետբյուջեի՞ց, թե՞ կան հովանավորներ:Նախարարությունից ստացել էինք պատասխան, որ երաժշտի հոնորարի գումարը հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք, իսկ համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծում, որի համար նախատեսվում է առանձին ֆինանսավորում:

Հաշվի առնելով այս պատասխանը՝ լրացուցիչ դիմել էինք ԿԳՄՍՆ՝ խնդրելով պատասխանել, թե, ընդհանուր առմամբ, որքան գումար է նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծի համար, և ըստ տողերի՝ ինչպես, ինչ միջոցառումների համար է հատկացվում այդ գումարը: Նախարարությունից ստացված պատասխանը, մեղմ ասած, ուշագրավ է. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբել յանը հավուր պատշաճի իրականացնելու համար ներկայում շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ գումարի հատկացման վերաբերյալ:

Ընդունվելուց հետո որոշումը սահմանված կարգով կհրապարակվի»:Փաստորեն, արդեն հինգերորդ ամիսն է, իսկ կառավարությունը դեռ նոր է մտածում որոշում ընդունել: Ավելին, նման նախագիծ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մենք չգտանք, ինչը նշանակում է, որ այն նույնիսկ հանրային քննարկման համար պատրաստ չէ:

Մյուս կողմից՝ ստացվում է, որ կառավարության որոշում չկա, այսինքն՝ գումար հատկացված չէ, բայց ԿԳՄՍ նախարարությունն արդեն «պրոցեսներ» է սկսել, ի մասնավորի՝ պայմանավորվել է Յուջա Վանգի հետ:Զուգահեռաբար հարցում էինք ուղարկել նաև կառավարություն՝ փորձելով հասկանալ՝ ինչպե՞ս է գնահատում կառավարությունը և մասնավորաբար վարչապետի աշխատակազմը, որ առանց հովանավորների, պետբյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվում է կոնկրետ մեկ համերգ: Նաև հարցրել էինք՝ եթե պետությունը ֆինանսավորում է համերգը, ինչի՞ հետ է կապված այն հանգամանքը, որ տոմսերի գները տատանվում են 20000ից 150000 հազար դրամի սահմաններում, ինչը խիստ սահմանափակում է երաժշտասեր հանրության ներկայության հնարավորությունն այդ համերգին:

Վերջապես՝ խնդրել էինք պատասխանել ևս մեկ հարցի՝ ի՞նչ տրամաբանությամբ է որոշվում՝ որ կազմակերպության հոբելյանը նշել, որը՝ ոչ:Եվ ի՞նչ են պատասխանել կառավարությունից: Կարելի է ասել՝ ոչինչ: Երեք հարցից որևէ մեկին պատասխան չի ուղարկվել, իսկ մեզ ուղարկված գրության մեջ միայն այսքանն է.

«Հայցվող տեղեկատվության վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը գտնվում է շրջանառության մեջ, որը կառավարության նիստում ընդունվելուց հետո կհրապարակվի: Միաժամանակ նշենք, որ ԿԳՄՍ նախարարության տրված պատասխանին ավելացնելու ոչինչ չունենք»:Հետաքրքիր է՝ ի՞նչ «խութեր» կան այս հոբելյանի ու կոնկրետ համերգի հետ կապված, որ կառավարությունն ու նախարարությունը այսպիսի խուսափողական պատասխաններ են տալիս:

Վերջապես՝ տպավորություն է, որ երկու պատասխանն էլ գրվել է նույն տեղում, առավել ևս, որ ուղարկվել են րոպեների տարբերությամբ:

Լրահոս

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում