Լատվիայի և Լիտվայի իշխանությունները հրաժարվել են թույլ տալ, որպեսզի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը Մոսկվա մեկնելու համար անցնի իրենց օդային տարածքով։ Վուչիչը հրավիրված է Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, այս մասին մայիսի 6-ին հաղորդել է սերբական Kurir հրատարակությունը։
Լատվիայի իշխանություններն արգելքը բացատրել են «թռիչքի նպատակի քաղաքական զգայունությամբ»։ Իր հերթին, Լիտվան հրաժարվել է «տեխնիկական և դիվանագիտական զգայունության» պատճառով։