Հնդկաստանի կողմից Պակիստանում գտնվող թիրախների դեմ իրականացված «Սինդուր գործողության» նպատակն է եղել արդարության հասնել Պահալգամում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ, այս մասին հայտնել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիքրամ Միսրին, բանակի գնդապետ Սոֆիա Քուրեշին և բանակի թևի հրամանատար Վյոմիկա Սինգհը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գնդապետ Սոֆիա Քուրեշին նշել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է ինը ահաբեկչական ճամբար, թիրախավորվել են հավաքագրման կենտրոններ, ահաբեկչական գործողությունների մեկնարկի հարթակներ, ինդոկտրինացման և մարզման ճամբարներ։ Կողմնակի վնասներից խուսափելու համար օգտագործվել է հատուկ սպառազինություն։
Հնդկաստանի արտգործնախարարը հայտնել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ Հնդկաստանի դեմ հետագա հարձակումներ էին պլանավորվում։ Հետևաբար, այդ հարձակումները կանխելու և զսպելու համար, Միսրիի խոսքով, Հնդկաստանն իրագործել է «միջսահմանային ահաբեկչությունը զպելու իր իրավունքը»։ Նա շեշտել է, որ հարվածները կենտրոնացել են «ահաբեկիչների ենթակառուցվածքը փլուզելու վրա»։