Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

69 մլն դրամ` «Երեւանի քաղաքապետի գավաթ 2025»-ի համար. թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 1-4-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը: Սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայություններ և «Երևանի քաղաքապետի գավաթ 2025»-ի համար հատկացվել է 69 մլն 578 հազար դրամ (մոտ 176 հազար ԱՄՆ դոլար) գումար քաղաքային բյուջեից։Ըստ փաստաթղթերի՝ «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարն անհրաժեշտ է անցկացնել 4 մարզաձևերից՝ բռնցքամարտ, ձյուդո, վոլեյբոլ և բասկետբոլ:

Պայմանագրի համաձայն՝ բռնցքամարտիկներին անհրաժեշտ է ապահովել՝ մրցավարների և սպասարկող անձնակազմի օրապահիկների բաշխում և դրամական պարգևատրում՝ օրական 20.000-ական դրամ։Հաղթողներին և մրցանակակիրներին անհրաժեշտ է ապահովել դրամական պարգևատրումով 13 քաշային կարգերում՝ 1-ին տեղ 500.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 300.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 200.000 ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։Պայմանագրի համաձայն՝ ձյուդո մարզաձևում մրցավարներին և սպասարկող անձնակազմին անհրաժեշտ է ապահովել օրապահիկների կանխիկ գումարների բաշխումով։ Այն կազմում է դրամական պարգևատրում՝ օրական 15.000-ական դրամ, առնվազն 30 անձի համար։Անհրաժեշտ է հաղթողներին և մրցանակակիրներին ապահովել դրամական պարգևատրումով՝ 1-ին տեղ 150.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 100.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 80.000 ՀՀ դրամ, ինչպես նաև հաղթողների մարզիչներին՝ 75.000-ական ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։

Պայմանագրի համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել վոլեյբոլի մրցավարներին և սպասարկող անձնակազմին օրապահիկների կանխիկ գումարների բաշխում և դրամական պարգևատրում օրական 10.000-ական դրամ (առնվազն 30 մրցավար)։ Անհրաժեշտ է ապահովել նաև հաղթող և մրցանակակիր թիմերին դրամական պարգևատրում՝ 1-ին տեղ 3.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 2.000.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 1.000.000 ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։Անհրաժեշտ է ապահովել բասկետբոլի մրցավարների և սպասարկող անձնակազմի օրապահիկների բաշխում և դրամական պարգևատրում՝ օրական 10.000-ական դրամ։

Հաղթողներին և մրցանակակիրներին անհրաժեշտ է ապահովել դրամական պարգևատրում՝ 1-ին տեղ 3.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ 2.000.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ1.000.000 ՀՀ դրամ․ հարկերը ներառված չեն։Թվում է, թե ամեն բան կարգին է, սակայն այս միջոցառումը կազմակերպող անհատ ձեռներեց «Արմիկ Սարուխանյան Սամվելի» Ա/Ձ-ն հիմնվել է մարտի 14-ին, իսկ պայմանագիրը կնքվել է մեկ ամիս անց՝ ապրիլի 25-ին։ Հարկ է նշել, որ անգամ ամենափորձառու ընկերություններին 178 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր կնքելը դժվար է տրվում։Այս անփորձ ընկերությունը նույն օրը կնքել է Երևանի քաղաքապետարանի հետ 2-րդ պայմանագիրը, որն արժեցել է 3 մլն 900 հազար դրամ։

Երկրորդ պայմանագրով «Արմիկ Սարուխանյան Սամվելի» Ա/Ձ-ն պարտավորվում է կազմակերպել «Վերջին զանգ-2025 թվական» միջոցառումը։ «ԹՈՒՄՈ»-ի այգում կազմակերպվելու է Վերջին զանգի օրվան նվիրված տոնական միջոցառում-համերգ բարձրակարգ, ճանաչված, էստրադային երգիչ/երգչուհիների (2հոգի), հայտնի նվագախումբ/բենդի և DJ-ի (էլեկտրոնային երաժշտություն) մասնակցությամբ:Միջոցառման ընթացքում անհրաժեշտ է ապահովել ընդհանուր թվով 100 սպիտակ (հելիում գազով) փուչիկներ՝ 90 հատը սովորական, 10 հատը աղավնու տեսքով։

Նշված անհատ ձեռներեցը կարծես միջոցառումների կազմակերպման հարցում շատ լուրջ է տրամադրված և գնառաջարկ է ներկայացրել ԵՊՀ շրջանավարտների ֆորում միջոցառման կազմակերպական ծառայությունների մատուցման համար, որը կազմել է 14 մլն դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում