Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, օրերս «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մեկնել է Սոչի, այնտեղից նաև՝ Սոչիի մերձակա Ալտմեց (Նոր Լույս) գյուղ, որտեղ շատ համշենահայեր են ապրում:

Պարզվեց՝ այցը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, Կարապետյանի հետ են եղել նաև «Համահայկական ճակատ» շարժման անդամներ և Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմը: Նրանք հարգանքի տուրք են մատուցել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի առջև։

Մեզ տեղեկացրեցին, որ իսկապես նշյալ գյուղում ապրում է մոտ 300 մարդ, հիմնականում՝ համշենահայեր, որոնց նախնիները գաղթել են Տրապիզոնի շրջակայքից։

Շարժման գրասենյակից մեզ տեղեկացրեցին, որ հոգեհանգստյան պատարագ է մատուցվել «Սուրբ Նարեկ» եկեղեցում, իսկ միջոցառման ավարտին մասնակիցները ծաղկեպսակ են դրել 2005 թվականին տեղադրված՝ 1,5 միլիոն հայերի կյանք խլած Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ի դեպ, հավելենք, որ «Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը 2025 թվականի ապրիլի 22-ին նաև Հայաստանում ոգեկոչման միջոցառում իրականացրեցին՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ակցիայի մասնակիցները Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանում էին Հայաստանի 80 մետրանոց դրոշը։ Պաստառների վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված էր՝ «Ցեղասպանության ժխտումը ճանապարհ է բացում Հայաստանի թուրքացման համար»։

Իսկ ի՞նչ կապ ունի Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմն այս այցի հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, մեր մարզիկները ցանկացել են այց կատարել և նախապես դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով աջակցել:

Խոսքն, ընդհանուր առմամբ, մոտ 2 միլիոն դրամի մասին է: Սակայն նախարարությունից մերժում են ստացել, որից հետո դիմել են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս իր ընկերների՝ մոսկվաբնակ գործարարների շնորհիվ կարողացել է աջակցել և կազմակերպել հոկեյիստների այցը:

Փաստորեն, թուրք լրագրողներ հրավիրելու և հարցազրույց տալու համար գումար գտնվում է, քպական պաշտոնյաների պարգևավճարների համար գումար գտնվում է, զանազան անիմաստ միջոցառումների համար գումար գտնվում է, իսկ մեր հաշմանդամ մարզիկների համար ընդամենը 2 միլիոն դրամն իշխանություններն ափսոսում են:

Լրահոս

Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում