Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար. ինչ գումարներ է ծախսել ԱԺ-ն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին ընդունելու համար. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հունվարի 22-25-ը Հայաստանի քաղաքական էլիտան ընդունում էր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին։ Այցի ընթացքում ներկայացուցիչները հանդիպել էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ալեն սիմոնյանին պատվիրակության անդամները նվիրել էին թանկարժեք նվեր՝ կապույտ գույնի «Ապակե թռչուն» հուշանվեր, որի արժեքը կազմել էր 120 հազար ՀՀ դրամ, եւ որը ԱԺ նախագահը հայտարարագրել էր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչների պատվիրակության ընդունելության կամակերպման համար Ազգային ժողովը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Չեփթր» ՍՊԸ-ի հետ՝ 87 մլն 798 հազար դրամ (մոտ 223 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ։Իսկ ինչ ծառայություն է մատուցել «Չեփթր» ՍՊԸ-ն:

Օրինակ, պատվիրակության այցով պայմանավորված, Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելն արժեցել է 2 մլն 95 հազար դրամ, իսկ ահա հյուրընկալ օջախի՝ «Դվին» հյուրանոցի առջևի մասում ևս 8 դրոշ տեղադրելու համար 1 մլն 888 հազար դրամ է ծախսվել։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պարոնյան փողոցում տեղադրված մեկ դրոշի արժեքը եղել է 261 հազար դրամ, իսկ հյուրանոցի դիմացի մեկ դրոշի արժեքը՝ 236 հազար դրամ։«Հյուրանոցի կառույցի վրա դրոշների առկայության ապահովումը» 594 հազար դրամ է արժեցել, իսկ պարզապես «դրոշների տեղադրումը»՝ 1 մլն 497 հազար դրամ։Սպիտակ, բրենդավորված ամբիոնները արժեցել են 1 մլն 296 հազար դրամ, որոնց ընդհանուր քանակը եղել է 8, բեմի համար ծախսվել է 504 հազար դրամ, բեմի հատակի սև լինոլիումը արժեցել է 722 հազար դրամ, բեմի ճակատի պաստառը՝ (Баннер) 480 հազար դրամ, լատվամիջոցների համար 6 հարթակի տրամադրումը՝ 432 հազար դրամ, կահույքների և այլ պարագաների բրենդավորումը՝ 864 հազար դրամ։

Համաժողովի հեռարձակումը և տեսաձայնագրությունը արժեցել են 2 մլն 820 հազար դրամ, WI-FI ծառայությունը՝ 1 մլն 620 հազար դրամ, 12 խոսափողը՝ 36 հազար դրամ, կաշվե աթոռների և բրենդավորված տումբաների ապահովումը (9 հատ)՝ 691 հազար դրամ։«Դվին» հյուրանոցում՝ «Մյուզիք հոլում», 4 լեդ էկրանի ապահովումն արժեցել է 24 մլն 144 հազար դրամ, սեղանների ծաղկային ձևավորումն արժեցել է 780 հազար դրամ, սուրճի թեյի, աղանդերի մատուցումը 150 անձի համար արժեցել է 2 մլն 880 հազար դրամ, ընթրիքի ճաշացանկի ապահովումը՝ 216 հազար դրամ, ընթրիքի շոու ծրագրի ապահովումը՝ 6 մլն դրամ, իսկ միայն ընթրիքն արժեցել է 7 մլն 200 հազար դրամ։

Պատվիրակության այցով պայմանավորված՝ Ազգային ժողովը «Դվին» հյուրանոցային համալիրի համար ոչ միայն լինոլիում է գնել, այլ նաև 22 մետր երկարությամբ վարագույր՝ 600 հազար դրամ արժողությամբ։ «Դվին մյուզիք հոլի» 2 օրվա վարձակալությունը, ըստ պայմանագրի, արժեցել է 24 մլն դրամ։ Հարկ է նշել, որ «Չեփթր» ՍՊԸ-ն նորաբաց ընկերություն է, որը պետական գրանցում ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ընկերության իրական շահառուն Սիրվարդ Պետրոսյանն է։ Հարց է առաջանում՝ ինչպես է անգամ մեկ տարի աշխատանքային փորձ չունեցող ընկերությունը մի քանի ամսվա մեջ Ազգային ժողովի հետ կնքում 4 պայմանագիր, գրեթե 120 մլն դրամ արժողությամբ։Բանն այն է, որ ըստ մամուլի հրապարակումների, Սիրվարդ Պետրոսյանը «Դվին» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է։

Հենց դա է պատճառը, որ այս ընկերությունը խաղի մեջ է մտել՝ «Դվինի» անունը քողարկելով, սակայն հյուրանոցային համալիրին «գործ ապահովելու» համար, ինչը ենթադրում է միլիոնների մսխում պետական բյուջեից։ Ստացվում է, որ իշխանությունների սրտի հաջորդ օլիգարխը՝ «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, պատվիրակությունների ընդունելությամբ ապահովում է սեփական հյուրանոցի կարիքները հոգալու գործընթացը, այլապես նոր վարագույրներ կամ լինոլիում գնելու իմաստն այլ կերպ չենք կարող բացատրել։Ահա, թե ինչ հետաքրքիր տեսք ունի մարդկային դեմք «չունեցող», պոզով և պոչով կոռուպցիան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում