Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դատարանը թույլ է տվել, որ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմիանիա` բուժման, սակայն ժամեր անց դատախազությունը նոր քրգործով արգելել է․ փաստաբան


Երկարատև իրավական պայքարից հետո, 2025 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած հերթական դատական նիստում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ Գիվի Հովհաննիսյանի, բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանին թույլատրեց երկու ամիս ժամանակով մեկնել Գերմանիայի Դաշնություն՝ անհրաժեշտ վիրահատությունն ունենալու և վերադառնալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Հիշեցնենք, որ 2019 թվականից սկսած ՀՀ դատախազությունն ու քննչական մարմինները հնարավոր բոլոր եղանակներով խոչնդոտում են Գագիկ Խաչատրյանի վիրահատության իրականացմանը և թույլ չեն տալիս, որ այդ նպատակով մեկնի Գերմանիա, որպիսի ապօրինի գործողությունների հետևանքով նրան նաև հասցրել են հաշմանդամության, ինչը հաստատվել է իրավասու պետական մարմնի որոշմամբ։ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ներկայացված բժշկական փաստաթղթերի հիման վրա հստակ գիտակցելով, որ Գագիկ Խաչատրյանի՝ ՀՀ-ից ելքի հետագա սահմանափակումները և վիրահատությունը չկատարելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, միակ օբյեկտիվ և արդարացի որոշումը կայացրեց և թույլատրեց այդ նպատակով մեկնել Գերմանիա։

Ընդ որում, Դատարանի որոշման համաձայն Գագիկ Խաչատրյանը կարող էր ՀՀ-ից մեկնել 2025 թվականի ապրիլի 5-ից սկսած, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր՝ այդ ժամկետով վերացնել նրա սահմանահատումների նկատմամբ կիրառված արգելքը։Սակայն պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը շարունակում են իրենց ակնհայտ ապօրինի վարքագիծը և չեն կարողանում «մարսել» Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ գտնվող որոշումը, ուստի այդ որոշումից ընդամենը ժամեր անց՝ 2025 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 12։20-ին, դատախազը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ շուրջ 5-6 տարի առաջ հարուցված և այդքան ժամանակ քննված քրեական գործով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որից անմիջապես հետո այդ գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և ՀՀ ոստիկանությոնը կրկին հանձնարարվել է արգելել ՀՀ-ից Գագիկ Խաչատրյանի մեկնումը Գերմանիա։Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը հնարավոր ամեն ապօրինություն ունում են, որպեսզի Գագիկ Խաչատրյանին թույլ չտան վիրահատվել և բուժվել։

Հարկ եմ համարում նշել, որ այս մեղադրանքի համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները դատախազությանը և քննչական մարմնին հայտնի են արդեն մի քանի տարի, սակայն այդ նույն ապացույցները մինչ այս պահը նրանք բավարար չէին համարում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք ներկայացնելու համար, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո հանկարծ անմիջապես դրանք այլևս դարձան բավարար ապացույցներ։Պարզից էլ պարզ է, որ այդ անհիմն և ապօրինի մեղադրանքը ներկայացվել է միայն այն պատճառով, որպեսզի բացակայելու արգելք խափանման միջոցը կիրառելու արհեստական հիմք ստեղծեն։

Նշենք նաև, որ մեր կողմից եվրոպական կոնվեցիայի 2-րդ (կյաքնի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածների խախտման հիմքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի կապակցությամբ այս պահին ակտիվ քննություն է իրականացվում և Մարդու կիրավունքների եվրոպական դատարանը բավականին խիստ հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը, սակայն դա ևս այս պետական մարմիններին չի խանգարում նշված հոդվածներն ակհայտ խախտող ապօրինի վարքագիծ դրսևորել։Կտրականապես դատապարտում ենք ՀՀ գլխավոր դատախաության և քննչական մարմնի նման ապօրինի գործելաոճը և վստահեցնում ենք, որ շուտ, թե ուշ այս ապօրինությունները հաստատվելու են տարբեր դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով։

Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է, համենայն դեպս այդպիսին պետք է լինի»,-գրել է նա։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am

Լրացուցիչ նորություններ

...

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)