Ջեյմս Հարդենը մեկ խաղում վաստակեց 51 միավոր և շրջանցեց Քոբի Բրայանտին։ Երևանի ժամանակով նոյեմբերի 21-ի առավոտյան «Քլիվլենդ Կավալիերսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի գավաթի խմբային փուլում սեփական հարկի տակ 128։119 հաշվով հաղթեց «Ինդիանա Փեյսերսին»։
37-ամյա Հարդենի համար սա կարիերայի 26-րդ խաղն էր, որում նա վաստակեց առնվազն 50 միավոր։ Բրայանտն այդ սահմանին հասել էր 25 անգամ։ Լիգայի պատմության մեջ այս ցուցանիշով Հարդենին գերազանցում են միայն Ուիլթ Չեմբեռլենը՝ 118 նման խաղով, և Մայքլ Ջորդանը՝ 31-ով։
Հարդենը դիպուկ էր 11 եռամիավոր փորձերից յոթում և իրացրեց բոլոր 14 տուգանային նետումները։ 51 միավորը նաև ընթացիկ մրցաշրջանում նրա լավագույն արդյունքն է։ Դոնովան Միտչելը «Քլիվլենդի» հաշվին ավելացրեց ևս 20 միավոր, իսկ «Ինդիանան» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը։








