Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Տատիկների գործ»-ի մասին (տեսանյութ)


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար: Ըստ այդմ՝ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի՝ ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ ընտրություններին մասնակցելու և վերը նշված դաշինքի օգտին քվեարկելու համար ու այդ կապակցությամբ ձեռք բերած տվյալները փոխանցել ընտրակաշառք առաջարկած դաշինքի թեկնածուին: Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հնարավոր բացահայտումից զերծ մնալու համար վերջիններս խոսել են քողարկված ձևով՝ ընտրողներին անվանելով «դասարանցիներ», իսկ «դասերից չբացակայել» ասելով՝ նկատի ունենալով ընտրություններին մասնակցելը:

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Գյումրի քաղաքի մի շարք բնակիչների՝ անձնական տվյալներ պարունակող ցուցակներ՝ ձեռագիր նշումներով (այդ թվում՝ բնակության հասցե, հեռախոսահամար, ընտրատեղամաս): Իսկ հարցաքննված մի շարք անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունները:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված հիշյալ երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ընտրակաշառք տալու և ստանալու համար: Ի թիվս այլնի՝ հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և սեռը, վարույթն իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կիրառել կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոցներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը:

Դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ չհաղորդակցվելու և որոշակի վայրեր չայցելելու վերաբերյալ:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Քոչարյանին արգելել են լքել Հայաստանը․ ինչ է կատարվում ընտրություններից հետո
Պուտինը անձամբ զանգահարել է Թրամփին. Ալիևի օգնականը՝ Հայաստանում
Հարցրեք ԱԱԾ-ին. ՔՊ-ականը` օդանավակայանից Քոչարյանի կադրերի արտահոսքի մասին
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
«Ինչո՞ ւ եք գողացել ԲՀԿ-ի ձայները». հարց` ֆինանսների նախարարին
Mehr․ Հորմուզի նեղուցը լիովին կբացվի մեկ ամսվա ընթացքում
Իսրայելը հայտնել է, որ պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-Իրան համաձայնագիրը
ՈՒՂԻՂ․ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Ֆինանսների նախարարը ներկայացնում է, թե ինչ ձեռքբերում են ունեցել կապիտալ ծախսերում
ՌԴ-ն լայնածավալ հարձակում է նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը․ կա երեք վիրավոր
ԱՄՆ-ը և Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում
Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ԱՄՆ-ն՝ ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում
Թրամփ. ԱՄՆ-ը և Իրանը գործարք են կնքել
Տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանն՝ առաջիկա օրերին
Լոնդոնի իշխանություններն առգրավել են համայնքային բնակարանը, որը վարձակալում էր Սիեռա Լեոնեի առաջին տիկինը
Իրանի արևմուտքում չվերթները չեղարկվել են
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը չպետք է հարձակվեր Բեյրութի վրա Իրանի հետ խաղաղության բանակցությունների օրը
Ալիևին խնդրելո՞ւ է հարձակվել, մերժում ենք թրքամետ իշխանություններին (տեսանյութ)
Մարդկանց ընտրական իրավունքի ինստիտուտը թաղվում է հողի տակ․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
Մեր այս պահանջի բավարարումը մինիմումն է. ամեն ինչ պիտի արվի փողոց գեներացնելու համար․ Սուրենյանց (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Տեղումները կշարունակվեն, ջերմաստիճանն՝ առաջիկա օրերին

Իրանի արևմուտքում չվերթները չեղարկվել են

Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում Արցախյան կուրսը հայ թատերական պատմության մեջ կմնա որպես երևույթ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

Այսօր հոսանքազրկումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ. Իվետա Տոնոյան

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Խոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբան

Ազատություն Արմեն Աշոտյանին, Արման Սահակյանին ու բոլոր քաղբանտարկյալներին. Շարմազանով

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան

Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է,հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք. Շարմազանով

Օսիպյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու որոշում է կայացվել

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել

Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ)

Կրակոցներ․ Թմրանյութերի ապօրինի շրջանառություն․ Կոռուպցիայի դեպքերով՝ 115 քրեական վարույթ

Արտաշատի ՋՕԸ գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից