Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մահացության դեպքերի տագնապալի աճ՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում


2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 8 դեպք, որից 4-ը՝ ինքնասպանության։ Վերջին մահը տեղի է ունեցել մարտի 17-ին՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2024 թվականին արձանագրվել է մահվան 12 դեպք, որոնք բոլորը որակվել են որպես կենսաբանական մահեր, որոնցից 10-ը մահացել են քաղաքացիական հիվանդանոցներում։

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Մահեր, ինքնասպանություններ քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, անդրադառնալով ինքնասպանության դեպքերին, նշել է, որ այս դեպքերը ենթակա են մանրակրկիտ քննության պատկան մարմինների կողմից՝ ընդգծելով դեպքերի բազմաշերտությունը հասկանալու կարևորությունը։

«Ինքնասպանության դեպքերի վերաբերյալ որևէ պատճառ կամ ենթադրություն անելը ճիշտ չի լինի: Եվ վերջնական պատճառների մասին, որոնք օրենսդրությամբ հաստատված կարգով կհաստատվեն և կբացահայտվեն, միայն վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն կունենա մեկնաբանություններ անել»,-ասաց Ցողիկ Ալեքսանյանը:  

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը մատնանշել է այն բարդությունները, որոնց առնչվում են փակ հաստատություններ մուտք գործող անձինք։ «Երբ մարդը հայտնվում է ճգնաժամային իրավիճակում, շատ կարևոր է ապահովել հստակ սոցիալական աշխատանք՝ նրան օգնելու համար», - ասել է նա:

Իրավապաշտպանն ընդգծել է համակարգի ներսում սոցիալական, իրավական և հոգեբանական աջակցության կարևորագույն թերությունները, ներառյալ հոգեբանների պակասը և հոգեբանական օգնություն փնտրելու խարանը:

«Քրեակատարողական հիմնարկներում հանցավոր ենթամշակույթը խոչընդոտներ է ստեղծում աջակցություն ստանալու համար, ինչը նպաստում է ինքնավնասման և ինքնասպանության դեպքերին»,- նշել է Հովհաննիսյանը։

Բացի այդ, փորձագետը մտահոգություն է հայտնեց քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների համապատասխանության վերաբերյալ, «Անձինք ունեն առողջական խնդիրներ, որոնք վատթարանում են քրեակատարողական հիմնարկում, բացի դրանից, նաև արագ արձագանքման հետ կապված խնդիրներ կան»։

Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը տեղեկացրել է, որ կենսաբանական մահերի մեծ մասը տեղի է ունեցել սրտանոթային հանկարծակի դեպքերի հետևանքով։ Բաբայանը նաև անդրադարձել է այն դեպքերին, երբ դատական ​​նիստերի ձգձգումներն են նպաստել բժշկական օգնության սպասող անձանց վաղաժամ մահվանը։

«Կան խրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, որոնք համապատասխանում են Կառավարության 825 որոշմամբ սահմանված չափանիշներին, որտեղ նշված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, միջգերատեսչական հանձնաժողովները տվել են համապատասխան եզրակացություններ, սակայն դատական ​​նիստերի ձգձգման պատճառով անձը մահացել է»,-ասել է նա։

«Քրեակատարողական հիմնարկներում մահացությունների թվի աճն ահազանգում է անհապաղ բարեփոխումների մասին»,- կարծում է Զառա Հովհաննիսյանը։ Նա ընդգծում է մեխանիզմների անհրաժեշտությունը, որոնք առաջնահերթ են համարում առողջապահության ոլորտում հրատապությունը և համակարգի ներսում սոցիալական աջակցությունը։

 «Ընդամենը երեք ամսում 8 մահվան դեպքով ստեղծված իրավիճակը աննախադեպ է և ահազանգ է քրեակատարողական հիմնարկներում մեր սոցիալ-հոգեբանական մոտեցումները վերանայելու համար»,- ասել է նա։

Քանի որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորների թիվը շարունակում է գերազանցել դատապարտյալների թվին, Հովհաննիսյանը կոչ է անում Կառավարությանը մշակել ավելի հստակ ռազմավարություններ այս մարտահրավերներին դիմակայելու համար:

Լրահոս

Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու
Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված
Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան
Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով

Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան

Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)

Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը

Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)

Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը

Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր

Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին

Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը