Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հայէկոնոմբանկը» Ռուբեն Հայրապետյանի գործով կեղծ քաղվածք է տրամադրել. բնօրինակն ունեինք, գործի վարույթը կասեցնելու հիմք էր. Վահագն Դալլաքյան


«Դատախազությունը բոլոր նմանատիպ գործերով ֆայլեր ունի: Իրենց վերլուծությունը որոշակի excel ֆայլերով են անում: Այս կամ այն փուլում դրանք տրամադրվում են և՛ դատարանին, և՛ պատասխանող կողմին: Մարտի 7-ին կայացած դատական նիստին մենք այդ հարցը բարձրացրեցինք: Դատախազության ներկայացուցիչը խոստացավ մեկ շաբաթում տրամադրել, մենք էլ խնդրեցինք ծանոթանալու համար մեկ ամիս ժամկետ»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական նիստից հետո, 168․am–ի հաղորդմամբ, ասաց Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը՝ անդրադառնալով այսօրվա դատական նիստը հետաձգելու՝ իրենց միջնորդության պայմաններին:

Վերջինս նշեց՝ հաշվարկային ֆայլը փոստային առաքումով իրենք ստացել են մարտի 20-ին և դրանց ծանոթանալու համար փաստացի մեկ շաբաթ ժամանակ են ունեցել:«Միջնորդեցինք հետաձգել արդեն նշանակված բոլոր դատական նիստերը, դատարանը բավարարեց 2-ը»,- ասաց Վահագն Դալլաքյանը:Անդրադառնալով այն հարցին, որ մինչ նախորդ դատական նիստը դատախազությունն անընդհատ ձգձգում էր նիստերը, իսկ հիմա շահագրգիռ են արագ-արագ նիստեր նշանակելու հարցում, Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչն ասաց՝ շատ առիթներով դատախազությանն իրենք հայտնել են իրենց դիրքորոշումները գույքի վերաբերյալ, որոնք վերահաշվարկ կատարելու և հայցի պահանջն էապես նվազեցնելու, եթե ոչ հայցից առհասարակ հրաժարվելու համար ամուր հիմքեր էին:«Մի քանի դատական նիստեր հետաձգվել էին այդ պատճառաբանությամբ: Դատախազությունն ասում էր, որ աշխատում են վերահաշվարկի ուղղությամբ, ու շատ հնարավոր է, որ հայցի առարկայի փոփոխություն կատարվի: Մենք սպասում էինք վերահաշվարկին ու հայցի առարկայի փոփոխությանը, բայց նախորդ դատական նիստին պարզ դարձավ, որ որևէ վերահաշվարկ չունեն, հայցից չեն հրաժարվում, առարկան չեն պակասեցնում»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Վերջինս հիշեցրեց՝ նախորդ դատական նիստերից մեկում իրենք ներկայացրել են գործի վարույթը կասեցնելու միջնորդություն, որովհետև ապօրինի գույք որակված մեծ ծավալի գնահատականի հիմքում ընկած էր «Հայէկոնոմբանկի» կողմից տրված քաղվածք, որն իրականությանը չէր համապատասխանում:

«Այդ քաղվածքը ցույց էր տալիս, որ ընկերություններից մեկի բանկային հաշվով տարիների ընթացքում որևէ շրջանառություն չի եղել, բայց մենք ունեինք հենց «Հայէկոնոմբանկից» պահպանված բնօրինակ անդորրագրեր, որոնք ցույց են տալիս շատ խոշոր չափի շրջանառություններ այդ բանկային հաշվով: Եվ այդ առերևույթ կեղծ քաղվածքի վրա հիմնվելով՝ դատախազությունն ապօրինի է որակել 2001-2004թթ. ստացված շուրջ 4 միլիարդ դոլարի եկամուտ, և դրանից բխող հետագա եկամուտներն էլ էլի գնահատվել են ապօինի հետագա տարիների ընթացքում: Սրա վերաբերյալ հաղորդում ենք ներկայացրել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է. բայց որևէ արդյունքի դեռ չենք հանգել: Այս հիմքով միջնորդել էինք կասեցնել այսօրվա գործով վարույթը: Դատարանը միջնորդությունը չբավարարեց»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Լրահոս

Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու
Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված
Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան
Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը

Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան

TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ

Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր

ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան

Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը

Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկը

Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP-ի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

ԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ Փաշինյան

Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ Փաշինյան

Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ Փաշինյան

Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորը

Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքը

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին

Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար

Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ

Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման

Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ Խաչատրյան