Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից միջազգային հարաբերությունների բնորոշ կողմերից են։

Ու, ընդհանրապես, ժամանակակից մարտահրավերները և գործակցության պայմանները պահանջում են գլոբալ և տարածաշրջանային ջանքերի համատեղում։

Դրա համար էլ բազմաթիվ միավորող հարթակներ հնարավորություն են տալիս լուծել տարբեր խնդիրներ։ Օրինակ՝ առկա են տնտեսական հարթակում ինտեգրացիոն միավորումների հաջողված օրինակներ։

Այդ օրինակներից ամենացայտունը Եվրամիությունն է, որին հաջողվել է համատեղ տնտեսական տանիքի տակ հավաքել եվրոպական երկրներին, որոնցից շատերը ժամանակին նույնիսկ միմյանց հետ սուր հակամարտություններ ունեին։ Բայց այնպես չէ, որ ԵՄ-ի հարթակը ձեռնտու է բոլոր եվրոպական երկրներին։

Օրինակ՝ 2016 թվականին բրեքսիթի հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ի կազմից։ Ու հիմնական պատճառն այն էր, որ ԵՄ-ն կաշկանդում է Մեծ Բրիտանիայի ինքնուրույնությունը։ Բազմաթիվ փորձագետներ վերջին տարիներին դիտարկում են նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ի ստեղծած բարենպաստ պայմանների հետ մեկտեղ որոշ խնդիրներ են առաջանում՝ բյուրոկրատական գործընթացների ու եվրագոտում տնտեսական լճացման հետ կապված։

Ու պատահական չէ, որ տնտեսական աճի ծավալներով ու բարեկեցության մակարդակով ԵՄ-ի տնտեսական գոտում ներառված երկրներն էականորեն զիջում են ԱՄՆ-ին, այնինչ տարիներ առաջ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը գրեթե նույնական մեկնարկային կետում էին։

Պատահական չէ նաև այն, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին իր զեկույցում նշում է, թե ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի տնտեսությունը խթանելու համար, որպեսզի կանխի դրա դանդաղ վախճանը:

Այս ամենի հետ մեկտեղ ԵՄ-ի ներսում ևս ներքին տարաձայնություններ են դրսևորվում տարբեր հարցերի շուրջ, և հնարավոր չի լինում կոնսենսուսի հասնել։

Այսինքն, ԵՄ-ն նախ ներքին խնդիրների առաջ է կանգնած, որոնք պետք է լուծի, հետո միայն մտածի ընդլայնվելու մասին։

Չնայած այդ հանգամանքին, 27 երկրից կազմված ԵՄ-ն իր օրակարգից չի հանել ընդլայնման օրակարգը, որի տիրույթում են դիտարկվում հետխորհրդային տարածքի երկրները, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասը։

2023 թվականի ընդլայնման փաթեթում եվրոպական հանձնաժողովն առաջարկեց անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, իսկ Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի որոշակի քայլեր:

Բայց, ընդհանուր առմամբ, անդամակցության շուրջ բանակցություններ սկսելը չի ենթադրում, որ անպայման անդամակցությունը տեղի է ունենալու։

Օրինակ՝ Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թ. դեկտեմբերից, իսկ լիարժեք անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թ. հոկտեմբերից։

Մինչև հիմա բանակցությունները շարունակվում են, ու այդպես էլ դեռևս իրատեսական չի համարվում, որ Թուրքիան ԵՄ անդամ է դառնալու։

Խնդիրն այն է, որ Արևմուտքից ուղղակի խնդիր են դրել, որ չթողնեն Անկարան շատ թեքվի դեպի Արևելք։ Նույն իրավիճակն է նաև Վրաստանի դեպքում։

Տարիներ շարունակ խոսվում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին, բայց այդ ուղղությամբ այդպես էլ գործնական քայլեր չեն ձեռնարկվում։

Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը Արևմուտքից պատկերացնում են հիմնականում Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համատեքստում։

Դրա համար էլ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարում է, թե Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ անդամության գործընթացը, այլ հանել է օրակարգից մինչև 2028 թվականը։

Ընդ որում, նա նշել է, թե Վրաստանը հրաժարվում է ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից ու վարկերից, քանի որ դրանք օգտագործվում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով։

Այլ կերպ ասած՝ այդ գումարները ոչ թե տրամադրվում են իրապես Վրաստանի՝ ԵՄ անդամակցությունը նախապատրաստելու, այլ Թբիլիսիին որոշակի գործողությունների մղելու նպատակով։

Իսկ Վրաստանը չի ուզում վերածվել Ուկրաինայի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է ու այս հարթակից օգուտներ է ստանում, որոշ արևմտամետ շրջանակների կողմից առաջ է մղվում ԵՄ-ին անդամակցության օրակարգը։

Նույնիսկ նախաձեռնություն կա Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, և այդ նպատակով ստորագրահավաք է անցկացվում։

ԵՄ-ից ևս արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի միջոցով հայտարարում են, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։

Բայց պարզ է, որ ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասի երկրներին իր կազմ ընդգրկելու հարց դրված չէ, այլապես մենք անդամակցության գործընթաց կտեսնեինք առնվազն Վրաստանի դեպքում։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասն ընդամենը դիտարկվում է որպես բուֆերային գոտի, որի վրա պետք է պահպանել եվրոպական ազդեցությունը, իսկ ավելի ստույգ՝ շահերը, անկախ նրանից, թե ինչպիսի «ուկրաինիզացիա» տեղի կունենա այդ երկրների հետ։

Այսինքն, Արևմուտքը առաջնորդվում է, այսպես ասած, «փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից» սկզբունքով:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ
Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա
Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում