Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ ինչ Փաշինյանն իշխանության է, բացասական ամեն ինչ կարելի է սպասել, անգամ՝ վատթարագույնը։

Ու, ըստ այդմ, իրողությունները ցույց են տալիս, որ ոչ միայն կանխատեսելիություն չկա, այլև սպոնտան իրադարձություններ կարող են տեղի ունենալ։

Այս առումով Փաշինյանի պաշտոնավարումը կարելի է բնորոշել որպես պետության համար տուրբուլենտության փուլ։

Ճիշտ է՝ «նախկինների» օրոք բազմաթիվ թերություններ կային, բայց գոնե որոշակի կանխատեսելիության սանդղակ կար՝ հատկապես անվտանգության մասով, հիմա ընդհանրապես ոչ մի ուղղություն կանխատեսելի չէ։

Ու այդպես էլ չգիտենք, թե վաղն ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու։ Պատճառը նաև իշխանությունների գործողությունների տարերայնությունն է, մյուս կողմից էլ՝ խոսքի ու գործի հակասականությունը և անհամատեղելիությունը։

Մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա կոկորդ է պատռում, որպեսզի համոզի, թե Արցախի հանձնումը փրկություն է Հայաստանի համար։

Ընդհանրապես, գրեթե բոլոր հարցերում այս իշխանությունների դիրքորոշումը անընդհատ փոխվում է՝ կախված պահի ազդեցությունից։ 

Օրինակ՝ Փաշինյանն 2018 թվականի գարնանն իր սկսած շարժման ժամանակ հատուկ կարևորություն էր տալիս տեսախցիկները հանելու հարցին, բողոքում տուգանքներից, նույնիսկ թիմակիցներով փակում էին դրանք՝ անվանելով որպես «Սաշիկի տեսախցիկներ և արագաչափեր»։

Բայց իշխանափոխությունից հետո այդ տեսախցիկները դարձան «թավշյա տեսախցիկներ» ու ոչ միայն չպակասեցին, այլև ավելացան։

Ու հետո արդեն Փաշինյանը համոզում էր, որ արագաչափերն ու տեսախցիկներն ուղղակի անհրաժեշտություն են։

Իսկ հիմա արդեն փոփոխականության սահմանները գերազանցած Փաշինյանի կողմից փորձ է կատարվում հարցը դնել հանրաքվեի։ Ինչպիսի հատուկ կարևորության հարց, այնպես չէ՞։

Նույնիսկ Արցախի թեմայով կամ սահմանազատման հարցի շուրջ հանրաքվե չկազմակերպեցին։ Միգուցե հանրությանն զբաղեցնելու ձև է։ Իրականում արագաչափերի ու տեսախցիկների աշխատանքի հարցի լուծումը շատ պարզ է։ Այն մասնագիտական դաշտում է։ 

Պետք է մասնագիտական վերլուծություն իրականացնել, թե տեսախցիկներն ու արագաչափերը որքանով են կանխում վթարներն ու վտանգավոր իրավիճակները, ինչպես նաև պետք է գործի տուգանքների հավասարակշռված համակարգ, որ այն քաղաքացիները, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, ավելի ծանր իրավիճակում չհայտնվեն։

Բացի այդ, տեսախցիկների ու արագաչափերի հարցը կարելի էր ընդամենը մի քանի ամսում վերջնականապես լուծել, ոչ թե վեց տարի հետո նորից անդրադառնալ այս հարցին։

Նույնը վերաբերում է նաև ծառայողական մեքենաների թեմային։ Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը Դանիայի օրինակն էր բերում, խրոխտ ճառեր էր ասում ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին։

Ու երբ եկավ իշխանության, նա հատուկ ցույց էր տալիս, որ կրճատելու է ծառայողական մեքենաների թիվը, ինքը կարող է անգամ ոտքով կամ հեծանիվով շրջել, բայց շատ չանցած ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն ավելացավ, այլև իրեն սպասարկող պետական ապարատը սկսեց ուռճացվել։

Մամուլում նույնիսկ ներկայացվում էր, թե պետության հաշվին իշխանավորներն ինչ թանկարժեք մեքենաներ են ձեռք բերում այն պարագայում, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես չկար, ու նախկին մեքենաները կարող էին դեռ ծառայել։ 

Այդ ժամանակ մամուլի հրապարակումներին որևէ արձագանք չկար, բայց հիմա արդեն սափրվելուց հետո Փաշինյանը «հասկացել» է, որ ծառայողական մեքենաները կրճատելու անհրաժեշտություն կա հատկապես այն պայմաններում, երբ իրեն սպասարկող մեքենաներն ու անձնակազմը միայն ավելանում են ու ավելանում։

Ի՞նչ բարդ հարց է ծառայողական մեքենաների թեման, որ իշխանությունները վեց տարի շարունակ «տանջվում» են, ու այդպես էլ լուծում չի տրվում։ Այդ հարցը փակելն ընդամենը մի քանի որոշում ընդունելու հետ է կապված։ Իրականում իշխանություններին պետք է եղել, որ այս թեման բաց մնա, որ հետո նորից արծարծեն։

Հիմա մեքենաների թիվը կարող է կրճատեն, իսկ որոշ ժամանակ անց նորից ավելացնեն կամ հակառակը։ Իշխանությունների միակ հստակ դիրքորոշումը... դիրքորոշում չունենալն է. հանգամանքներն ու իրենց տրամադրությունը որտեղ կտանեն, իրենք էլ այդտեղ կհայտնվեն։ Առավել ևս, եթե առջևում ընտրություններ են: 

Օրինակ՝ Փաշինյանի տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, ու ինքը որոշի, որ սափրվելու է կամ հեծանիվով է գործի գնալու, ու հետո էլ որոշել, որ՝ ոչ, մեքենայով է գործի գնալու և չի սափրվելու։ Նույն մոտեցումը վերաբերում է նաև կադրային քաղաքականությանը։

Մի օր նա կարող է տրամադրություն ունենալ, իր թիմակիցներին պաշտոններ շնորհել, իսկ մի օր էլ կարող է հակառակը լինել, ու որոշի, որ գիշերը smsով կարող է պաշտոնյաների գործից հանել։

Ու այդպես էլ ոչ ոք չի հասկանում, թե ինչու այդ մարդիկ նշանակվեցին կամ ազատվեցին։ Այն մնում է որպես մեծագույն գլուխկոտրուկ։ Փաստացի պետությունը դարձրել են փորձաճագար, որի վրա փորձարկումներ են կատարում՝ առանց մտավախություն ունենալու, որ իրենց չմտածված ու անհասկանալի փորձերը կարող են մի օր էլ հանգեցնել պետության սրտանոթային համակարգի կանգի։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Լրացուցիչ նորություններ

...

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց