Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդունված է համարել, որ Փաշինյանը, մեծ հաշվով, արևմտամետ է: Իրականում այստեղ վիճելի պահ կա՝ պարտադրվածությունն ու «հոգով-սրտով» որևէ ուղղության կողմնակից լինելը տարբեր բաներ են: Ամեն դեպքում առանցքային փաստն այն է, որ թե՛ Փաշինյանն ու իր անմիջական թիմակիցները, թե՛ հատկապես փաշինյանական իշխանության շահերն սպասարկող մի շարք սատելիտային մարդ-կուսակցություններն ու «գրանտային» սնուցմամբ գործող ՀԿ-ներ դիրքավորվում են «ո՛չ Ռուսաստանին, դեպի Եվրամիություն» կարգախոս-հանձնարարականով:

Ի դեպ, վերը նշված վիճելիությունը նաև վերջիններիս է վերաբերում. այստեղ էլ շեշտենք, որ այլ բան է դրամաշնորհով որոշակի «գիծ պահելը», այլ բան է անկեղծորեն այդ «գծին» հավատալը: Երևի նկատեցիք, որ չխոսեցինք երկրի, պետության շահերի մասին: Այս շրջանակների դեպքում դա անիմաստ է: Լավ, վերադառնանք հիմնական հարցին:

Եվ ուրեմն, ինչպես նշեցինք, առաջ է տարվում «անպայման դեպի Արևմուտք» թեզը: Գիտեք, տեղյակ եք, որ անգամ «դեպի ԵՄ» հանրաքվեի ստորագրահավաք են նախաձեռնել: Դե, նախաձեռնել՝ նախաձեռնել են: Դրանից դեռ չի հետևում, որ նախ՝ նման հանրաքվե կլինի: Երկրորդն ու ամենից կարևորը՝ թեկուզ մի 20 հատ նման հանրաքվե անեն էլ, դրանից դեռ չի հետևում, որ Եվրամիությունը գրկաբաց ու անհամբեր մեզ է սպասում: Առհասարակ, շատ մեծ հարց է, թե այնտեղ՝ ԵՄ-ում որևէ մեկին սպասո՞ւմ են՝ լինի դա արնաշաղախ արված Ուկրաինան, իր գլխի ճարը տեսնող Վրաստանը, թե՞ գոյաբանական սպառնալիքների մեջ ինքզինքը նետած Հայաստանը: Ի վերջո, ԵՄ-ն «ռեզինից» չէ: Սակայն այստեղ կան առավել հետաքրքրաշարժ նրբերանգներ, որոնք այնքան էլ լայնորեն ու հաճախակի չեն քննարկվում:

Եվրամիությանն, այսպես ասած, մերձենալու, իսկ փաշինյանական իշխանությունների պարագայում տեղին է ասել՝ քսմսվելու «քաղաքականությունը» ուղեկցվում է բավականին ակտիվ քարոզչությամբ, որի հիմնական «բանալի-բառերն» են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, արդյունավետ կառավարում և այլն: Ավելին, փաշինյանական իշխանությունները թե՛ այս կամ այն «չուտվող» փոփոխությունը հիմնավորելու համար, թե՛ քարոզչական առումով անդադար հղում են անում «եվրոպական փորձին»: Անգամ եթե հանրային սննդի կետերից աղամանները հավաքելու անհեթեթությունն են փորձում հիմնավորել, էլի «եվրոպական փորձն» են մեջտեղ բերում: Իսկ թե որքան են սիրում նույն այդ իշխանություններն ու հատկապես նրանց սատարող «գրանտային» ՀԿ-ներն ու մյուս սատելիտները զանազան «վարկանիշներ» նշել, հանրահայտ է: 

Բայց ի՞նչ կա այդ՝ «անպայմանորեն՝ դեպի ԵՄ» շարժի խորքերում: Այդ առումով բավականին ուշագրավ բացահայտումներ են արված Արևելյան գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցում, որի հատկանշական մի շարք մանրամասնությունների վրա, ի մասնավորի, ուշադրություն է հրավիրել քաղաքական պատճառներով հետապնդվող, շինծու մեղադրանքներով կալանավորված, այժմ տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող Արմեն Աշոտյանը:

Նա մասնավորապես նկատում է, որ այդ փաստաթուղթը «ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում» (չմոռանանք, որ Արմեն Աշոտյանը բժշկագիտական բարձրագույն կրթություն ունի): Բարի, իսկ որո՞նք են ասվածը հիմնավորող փաստերը:

Ահավասիկ. Արևելյան գործընկերության 2023-ի ինդեքսում Հայաստանը 0,61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով, համապատասխանաբար, Մոլդովային (0,7 միավոր) , Ուկրաինային (0,66 միավոր) և Վրաստանին (0,63 միավոր): Սա արդեն իսկ լավ չէ, մեղմ ասած: Շարունակենք. Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև 2021-ի համեմատ (0,64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև հետընթաց։ Եվրոպական զեկույցը գործնականում «ջրում» է նաև փաշինյանական քարոզչության համապատասխան թեզերը:

Զորօրինակ, նշվում է. «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, իսկ «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում՝ 6-ից 4-րդը, «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը՝ զիջելով անգամ Բելառուսին։ Այսինքն, 2021-ի համեմատությամբ Փաշինյանի կառավարած Հայաստանը հետընթացի մեջ է թե՛ ժողովրդավարության, թե՛ լավ (արդյունավետ) կառավարման, թե՛ օրենքի գերակայության առումներով, թե՛ Եվրամիության չափանիշներին համահունչ քաղաքականություն վարելու հարցում, թե՛ կայուն զարգացման տեսակետից: 

Այստեղ, ինչպես նշվեց, Փաշինյանը զիջում է անգամ իր կողմից այնքան չսիրված Լուկաշենկոյին: Արժե հատուկ ընդգծել, որ սա, այսինքն՝ նշված գնահատականները Հայաստանին տրվել են Փաշինյանի ու նրա հակաժողովրդավարական իշխանության նկատմամբ սիրազեղուն վերաբերմունք ունեցող, Հայաստանում մարդու իրավունքների խայտառակագույն ոտնահարումների վրա փարիսեցիաբար աչք փակող, խաղաղ ցուցարարների նկատմամբ ամենավայրագ ու գազանաբարո հարձակումները արդարացնող Եվրամիության ֆունկցիոներների կողմից: Այսինքն, եթե անգամ Փաշինյանին ամեն կերպ սատարող Եվրամիությունն է նման գնահատականներ տալիս, ապա ահավոր է պատկերացնել բուն իրականությունը: Թեպետ, կներեք, այդտեղ ի՞նչ կա պատկերացնելու:

Մենք բոլորս ապրո՛ւմ ենք այդ խայտառակ իրականության մեջ: Հա, ու կարծես որպես ծաղր, զեկույցի համաձայն, Հայաստանը վերջինն է... «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով: Սա էլ, երևի, յուրօրինակ «տուրք» է Փաշինյանի հռչակած «խաղաղության օրակարգին», որին անցյալ տարի զոհաբերվեց Արցախը՝ հայաթափվելով ու թշնամուն տրվելով, ապա՝ Հայաստանի մի շարք տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի մարզում: Ի՞նչ է ստացվում:

Իսկ ստացվում է, որ «դեպի ԵՄ» գնալու կարգախոսներով ու քարոզչությամբ մարդկանցից հանդուրժում կորզող փաշինյանական իշխանությունը գործնականում ավելի է հեռանում Եվրոպայից, «եվրոպական արժեքներից», չափանիշներից: Հանուն արդարության նշենք, որ Եվրամիության գործող լիդերներն իրենք էլ մի «բարի պտուղ» չեն այդ առումով, քանզի նրանց երկդիմի գործունեությունը շատ քիչ աղերսներ ունի հռչակված «եվրոպական արժեքներին», բայց դա այլ հարց է: 

Բուն հարցն այն է, որ «Եվրոպա», «Եվրամիություն», «վիզաների ազատականացում», «ժողովրդավարություն» և նման այլ՝ ոմանց լսելիքը շոյող բառեր ու արտահայտություններ կրկնելով՝ որպես հմայախոսություն, երկրի ղեկից կառչած Փաշինյանն ու նրա «իշխանական թիմը» իրականում բոլորին տանում են դեպի անորոշ, հակաժողովրդավարական, հետամնաց «ապագա»: Ի լրումն՝ բազմամիլիարդանոց արտաքին պարտքը՝ վզներին: ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Մինչև սեպտեմբերի 20-ը միայն այս 3 կենդանակերպի նշանները կկարողանան վայելել փողը
ԱՄՆ-ն հստակ առաջարկ ունի․ Զելենսկին՝ ՌԴ–ի հետ փոխադարձ հարվածների դադարեցման մասին
Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ամենաշատ օբյեկտներ ունեցող երկրների ցանկը
Սերբիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ սեպտեմբերի 27-ին
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը
Պատասխանում ենք ըստ Հայաստանի շահի․ Ռուբինյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին
Մեդվեդևը չի հավատում մարդկության համար արհեստական բանականության սպառնալիքին
Արաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել
Կա՛մ Ռուսաստանը մեզ կբամբի, կա՛մ կախվածությունն ավելի կմեծանա․ Սուրենյանց (տեսանյութ)
Արտակարգ դեպք ինքնաթիռում․ 30-ամյա կինը թռիչքի ժամանակ ծննդաբերել է
Ավելի հավանականա Փաշինյանը «սոտ տա», «քյարփինջ» ընկնի գլխին, քան իր կամքով հրաժարական տա․ Զոհրաբյան (տեսանյութ)
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր Աթոռ
Կրեմլում վստահ են, որ Ուկրաինան Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու ներուժ չունի
Ռուսաստանը հարվածել է ՆԱՏՕ-ի սահմանին․ Մեծ Բրիտանիան՝ պառակտման եզրին (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը զորավարժություններ է անցկացնում
Նեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ Անչելոտտի
Շուշիի համար զոհվածի մայրն այսօր պայքարում է սեփական կյանքի համար․ տիկին Մարինեին շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ
Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ եք արդարացնում հակառակ կողմին․ Փաշինյանի ոսկե արձանները մենք չենք կանգնեցրել

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը