Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մանիպուլացիաներից այն կողմ

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մանիպուլացիաներից այն կողմ

Իհարկե այս մասին պետք է սպորտային լրագրողները գրեին, բայց քանի որ հասկացա ոչ մի վերլուծություն չարվեց, փոխարենն իշխանական քարոզչական մեքենան անցավ հարձակման, փորձեմ ներկայացնել որոշակի տվյալներ, իսկ հետևություններ արեք ինքներդ։

Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ըմբիշներին կամային և գրագետ մենամարտերի համար։ Բարձրացրածս հարցը փորձեցին նենգափոխել և ներկայացնել, թե ես մասնակից ըմբիշներին անվանել եմ թույլիկներ, սակայն հարցը լրիվ այլ դաշտում էր. առավել փորձառու և տիտղոսակիր ըմբիշներին թույլ չտվեցին մասնակցել այս առաջնությանը, մոռանալով, որ տղաներին զորակոչելուց զինուժի տեսանյութի մեջ պատասխանատու անձն ասում էր, որ տղաներն առաջիկայում մասնակցելու են բանակայինների աշխարհի առաջնությանը։

Հիմա մի քիչ մանրամասնենք, որը քննարկել եմ նաև ոլորտի քաջատեղյակների հետ։

ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏ
Ազատ ոճի ըմբշամարտում մի շարք քաշային կարգերում մեր առաջին համարները փոխարինվել են ավելի պակաս փորձառու մարզիկներով՝ ինչը, ի վերջո, անդրադարձել է թիմային ընդհանուր արդյունքի վրա:
• 57 կգ քաշային կարգ
Մանվել Խնձրցյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Արման Հարությունյանը, ով միավոր չի բերել:
• 61 կգ քաշային կարգ
Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, փոխարինվել է Սարգիս Բեգոյանով, ով առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ:
• 65 կգ քաշային կարգ
Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, փոխարինվել է Անդրանիկ Ավետիսյանով, ով առաջնությունում դարձավ աշխարհի չեմպիոն:
• 70 կգ քաշային կարգ
Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի գործող չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր, փոխարինվել է Արտավազդ Հարությունյանով, ով պարտություն է կրել:
• 92 կգ քաշային կարգ
Կնյազ Իբոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը Մուշեղ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ:
• 97 կգ քաշային կարգ
Գուրգեն Սիմոնյանը չի մասնակցել, և այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունեցել:
Ազատ ոճի ընմբշամարտի գնահատական և հաշվարկ
Եթե մրցաշարին մասնակցեին առաջին համարները, ապա ավելին քան հնարավոր էր՝ թիմային հաշվարկում զբաղեցնեինք 1-ին տեղը՝ հետևյալ պոտենցիալ արդյունքներով.
• Մանվել Խնձրցյան (պոտենցիալ չեմպիոն) - +25 միավոր
• Արսեն Հարությունյան (պոտենցիալ չեմպիոն) - +5 միավոր
• Արման Անդրեասյան (պոտենցիալ չեմպիոն) - +19 միավոր
• Կնյազ Իբոյան (պոտենցիալ չեմպիոն) - +10 միավոր
• Գուրգեն Սիմոնյան (պոտենցիալ մեդալակիր) - +15 միավոր
Հետևաբար, թիմային հաշվարկում մենք 6-րդ տեղի փոխարեն կզբաղեցնեինք 1-ին տեղ՝ ավելի ուժեղ կազմով:

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏ

Հունահռոմեական ըմբշամարտում ևս մի շարք քաշային կարգերում մեր առաջատարները դուրս չեն եկել մրցահարթակ՝ փոխարինվելով իրենց քաշային կարգին չհամապատասխանող մարզիկներով:
• 77 կգ քաշային կարգ
Մալխաս Ամոյանը՝ Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Աշոտ Խաչատրյանը, ով սովորաբար հանդես է գալիս 72 կգ քաշային կարգում: Աշոտ Խաչատրյանը 3-րդ տեղն է զբաղեցրել:
• 87 կգ քաշային կարգ
Գևորգ Թադևոսյանը՝ մինչև 23 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն, չի մասնակցել: Փոխարենը մասնակցել է Կարեն Խաչատրյանը՝ 82 կգ քաշային կարգի ըմբիշ, ով այս առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:
• 97 կգ քաշային կարգ
Վիգեն Նազարյանը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն, չի մասնակցել, և այդ քաշային կարգում ներկայացուցիչ չենք ունեցել:
Հունահռոմեական գնահատական և հաշվարկ
Եթե մասնակցեին հիմնական կազմի մարզիկները, ապա հնարավոր արդյունքը կլիներ.
• Մալխաս Ամոյան (պոտենցիալ չեմպիոն) - +10 միավոր
• Գևորգ Թադևոսյան (պոտենցիալ չեմպիոն) - +5 միավոր
• Վիգեն Նազարյան (պոտենցիալ մեդալակիր) - +15 միավոր

Թիմային ընդհանուր գնահատական

Հունահռոմեական ըմբշամարտում թիմային հաշվարկով 1-ին տեղ զբաղեցնելը կրկին հավանականությունը շատ մեծ էր՝ երրորդի փոխարեն:

Ընդհանուր դիտարկումներ

Հարցերի հարցը չմեկնաբանվեց, թե ինչ սկզբունքով է որոշվել չմասնակցել առաջին համարներով, այն պարագայում, երբ
տեսնում են, որ թուրքերը, ռուսները, ղազախները բերում են մարզիկներ, ովքեր ժամկետային զինծառայողներ չեն, փոխարենը տիտղոսակիր մարզիկներ են ու նրանց դեմ դուրս են բերում մեծահասակների առաջնություններում տիտղոս չունեցած մեր տղաներին։
Ինչ վերաբերվում է Թուրքիայի հավաքականի հարցին, նախ, վիճակահանության արդյունքում հայ և թուրք մարզիկները բաժանվել են տարբեր խմբերում և տեսականորեն նրանք կարող էին հանդիպել միայն եզրափակչում, որը տեղի չի ունեցել, քանի որ կամ հայ մարզիկներն են պարտվել այլ երկրների ներկայացուցիչներին կամ թուրք մարզիկները։

Եվ երկրոդը, ի սկզբանե կանխատեսվում էր, որ Թուրքիայի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կզբաղեցնի առաջին տեղը թիմային հաշվարկով, դա մասնագետների կանխատեսումն էր հաշվի առնելով Թուրքիայի ուժեղ կազմն ու մեր նվազ ուժեղ կազմը։ Չնայած երկու օր հնչեց Թուրքիայի հիմնը, ամեն դեպքում, եթե ճիշտ կազմով հանդես գայինք, գրեթե չէին հնչի ոչ միայն Թուրքիայի այլ նաև Ռուսաստանի և Իրանի հիմները»։

Լրահոս

Ֆիդանը բացել է փակագծերը․ ինչ պայմանով է Թուրքիան երկխոսում Հայաստանի հետ
ՈՒՂԻՂ. ԿԸՀ–ն սկսել է վերահաշվարկը. կփոխվեն արդյոք ընտրությունների արդյունքները
«Ինչու՞ է ՌԴ-ից եկած քաղաքացիներին օդանավակայանում ՌՈ դիմավորում ու վարժական հավաքի ուղարկում»
Թրամփը սպառնացել է Նեթանյահուին. Իրականացվում է ՀՀ ընտրությունների վերահաշվարկ
Պայքարի տրամաբանությունից ելնելով կկայացնենք մեր որոշումը՝ մանդատ վերցնել-չվերցնելու հարցում
Ի՞նչ է անելու «Հայաստան» դաշինքը, ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը
ՈՒՂԻՂ. Իշխան Սաղաթելյանը մեկնաբանում է մի շարք հրատապ հարցեր
Ինչո՞ւ էին զինվորները իրենց քնի հաշվին եկել ընտրատեղամաս
Ոստիկանության գվարդիային «համար 1» - ի է բերվել․ Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
ՔՊ-ն Գագիկ Ծառուկյանին գործա՞րք է առաջարկել
Ֆիլիպիններում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
ՈՒՂԻՂ. Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը
ՈՒՂԻՂ. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»
Ոստիկանության գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել
«Հրապարակ»․ ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում
Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

Սպերցյանը նշել է 26-ամյակը

Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ

Մարտական ոչ ոքի Երևանում. Հայաստանի հավաքականը խաղաղությամբ բաժանվեց Ղազախստանից

Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը երկու ոսկե մեդալ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում

Հայտնի է 2026 թ. «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության անցկացման նոր վայրն ու օրը

Ինիեստան գլխավորել է ԱՄԷ-ն ներկայացնող ակումբը

Եթե Բրազիլիան ցանկանում է նվաճել աշխարհի գավաթը, նրանք պետք է խաղը կառուցեն Նեյմարի շուրջ․ Ալվես

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

«Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին

Բարև, «Ռեա՞լ»․ Լեաուն պաշտոնապես հայտարարել է «Միլանից» հեռանալու մասին

Մեզ համար շատ դժվար կլինի առանց Սպերցյանի, նա մեր առաջատարն է․ Կորդոբա

8 տարի, 17 տիտղոս․ «Բավարիան» հրաժեշտ տվեց Լեոն Գորեցկային

Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում․ Սպերցյանը դիմել է երկրպագուներին

«Բարսելոնան» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել Ալվարեսի համար

«Տիգրանը պետք է դադարի McDonald’s ուտել». «Սլովանի» ղեկավարի հայտարարությունը Բարսեղյանի մասին

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է ներկայացրել Մադրիդի «Ատլետիկոյին» հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի վերաբերյալ

Ո՞ր թիմն է ցանկանում գլխավորել ապագայում Գվարդիոլան

4 հայ բռնցքամարտիկ Բաթումիում ընթացող մրցաշարի եզրափակչում է