Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անթիլիասում գումարված խորհրդակցությանը քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հրավերով Անթիլիասի Մայրավանքում գումարված խորհրդակցական նիստում հայ քաղաքական կուսակցությունների և հոգևորականների մասնակցությամբ քննարկվել է Լիբանանում տիրող իրավիճակն ու դրանից բխող հետևանքներին դիմագրավման հնարավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հրավերով, հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունների մարմինների, ինչպես նաև կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության Քաղաքական Ժողովի դիվանի ներկայացուցիչների մասնակցությամբ գումարված խորհրդակցական նիստում Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հոգևոր պետերի միջև խորհրդակցություններն ու դրանից բխած հայտարարությունները հետևողական բնույթ ունեն և արծարծում են համայն հայությանը վերաբերող խնդիրներ։

Այս առումով նա հատուկ ընդգծել է COP29-ի կապակցությամբ երեք հոգևոր պետերի համատեղ հայտարարությունը, որ ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման, նրա հավաքական վերադարձի հրամայականի և Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջի սկզբունքային կետերը։

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն է հայտնել, որ հայ քաղաքական կուսակցությունները ամսական պարբերականությամբ խորհրդակցական հանդիպումներ են գումարում՝ համայնքի խնդիրները միասնաբար քննարկելով։

Հայ կաթողիկե եկեղեցու պետ Ն.Ա.Տ. Ռաֆայել-Պետրոս ԻԱ Հոգևոր Տերն անդրադարձել է Վատիկանում հայկական գործոնին, Հայաստանի և ընդհանրապես Լիբանանի ու քրիստոնյա համայնքներին վերաբերող աշխատանքներին՝ շեշտելով Վատիկանի եկեղեցական շրջանակներում ու եվրոպական ու ասիական ցամաքամասերում հայ երեք հոգևոր պետերի միացյալ հայտարարության լայն հնչեղությունը։

Նա կարևորել է կրթական ոլորտի կազմակերպման և օժանդակության հարցը՝ Լիբանանում տիրող պայմանների ֆոնին:

Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթյանը զուգահեռ է անցկացրել Արցախի և Լիբանանի նկատմամբ եկեղեցական շրջանակների ու միջազգային խորհրդաժողովների ցուցաբերած հետաքրքրությունների միջև՝ կենտրոնանալով Միջին Արևելքի քրիստոնյա ազգաբնակչության նկատմամբ գոյություն ունեցող մոտեցումների վրա։

Խորհրդակցությունների ու քննարկումների արդյունքում նիստի մասնակիցները հանդես են եկել հետևյալ շեշտադրումներով.- Անհրաժեշտ է նույն հետևողականությամբ և հերթականությամբ շարունակել միասնական համակարգված աշխատանքը՝ քննարկելու Լիբանանի հայ համայնքի դիմակայած անվտանգային, ընկերային ու տնտեսական դժվարությունները հաղթահարելու միջոցները։

- Հետզհետե ահագնացող գաղթականական հոսքով պայմանավորված՝ բարեսիրական կազմակերպությունների միջոցով շարունակել օժանդակության աշխատանքները։ Այս առումով ողջունելի է միջ-բարեսիրական խորհրդակցություններն ու նրանց աշխատանքները՝ ուղղված հայահոծ թաղամասերի շրջակայքում հաստատված գաղթականների կարիքների օժանդակությանը:

- Առաջնահերթություն դիտել լիբանանահայ համայնքի կրթական ու միութենական կառույցները՝ դրանք  նկատելով համասփյուռքյան առումով մարդուժի կարևորագույն կենտրոններ։

- Խորհրդակցության մասնակիցներն անհետաձգելի են համարում զինադադարի հաստատումն ու նախագահի շուտափույթ ընտրությունը՝ նոյեմբերի 22-ի առթիվ ողջունելով Լիբանանի անկախության տոնը և շեշտելով Լիբանանի տարածքային ամբողջականության ու գերիշխանության պահպանման ու այդ առաջադրանքների իրագործման համար ներքին համերաշխության անհրաժեշտությունը։
    
      

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է