Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ Փաշինյանի «փափագն» է.

նա ցանկանում է միշտ լինել քննարկումների առաջին պլանում՝ դրական թե բացասական: Նրա այս քայլերի համար նշվում են տարաբնույթ պատճառներ:

Դրանցից մեկն այն է, որ այդ փոփոխությունները նպատակ ունեն ոչ թե բարելավել կառավարության աշխատանքն ու բարձրացնել արդյունավետությունը, այլ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ, այսինքն՝ «ցարը լավն է, բոյարներն են վատը»: 

Ի դեպ, սա Նիկոլ Փաշինյանի համար նորություն չէ: Նա պարբերաբար դիմում է այս «գործիքին»:

«Փաշինյանը գիտակցում է, որ ունի ցածր վարկանիշ ՀՀ քաղաքացիների շրջանում. արտաքին և ներքին քաղաքական բոլոր ոլորտները տապալված են։

Հարկերն ու տուրքերը բարձրանում են, տնտեսությունն աստիճանաբար գնում է դեպի վերջնական կոլապս։Հանրությունը դժգոհ է ինչպես սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից, որի պատասխանատուն Փաշինյանն է, այնպես էլ արտաքին քաղաքականությունից։

Փաշինյանը կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական օրակարգ՝ Արցախը հանձնված է, բանակը կրճատվում ու թուլացվում է, Բաքվի պահանջները հերթով կատարվում են, հաջորդն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» զիջումն է Բաքվին և Անկարային»,-անդրադառնալով այդ թեմային՝ գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքն ու հավելում, որ, դրան զուգահեռ, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից ՌԴ-ի նկատմամբ. «Հեծանիվի սիրահար վարչապետը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները՝ Արևմուտքի պատվերն իրականացնելով»։ 

Եվ, ըստ հեղինակների, այս ամբողջ ներքաղաքական և արտաքին քաղաքական աղետի ֆոնին Փաշինյանը ցանկանում է ողջ պատասխանատվությունը տապալված ոլորտների համար ուղղել թիմի ուղղությամբ. «Փաշինյանն իբր դժգոհ է թիմից, իրականում պաշտոնից հեռացվածներն արդեն իսկ ստացել են նոր պաշտոններ կամ ստանալու են նոր պաշտոններ։ Փաշինյանը նոր կադրեր է բերել, սակայն այդ կադրերն իրենց պրոֆեսիոնալ մակարդակով և ունակություններով ոչնչով չեն տարբերվում հեռացված կադրերից։ ՀՀ բյուջեն դատարկ է, և ինչքան էլ Փաշինյանը մի նախարարին կամ պաշտոնյային փոխարինի մյուսով, խնդիրները չեն լուծվելու, քանի որ արտաքին պարտքը 13 միլիարդի շեմին է մոտեցել, իսկ դատարկ բյուջեով անգամ վունդերկինդը ոչինչ չի կարող անել ոլորտն ոտքի հանելու համար»: 

Շատերն են կարծում, որ Փաշինյանի կադրային քաղաքականությունը սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու ծրագիր է, կամ, ինչպես նշում են շատ օգտատերեր, «շուստրիություն»։

Այս տեսակետն ունի նաև նշյալ ալիքը՝ համաձայն լինելով այն կարծիքին, որ առաջիկա ընտրությունների համատեքստում այսպիսի ներքաղաքական շոուներով Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ աշխատանքի իմիտացիա է ցուցադրում։

Այդուամենայնիվ, ըստ հեղինակների, կադրային ոչ մի փոփոխություն չի կարող փոխել հանրության ատելությունն ու դժգոհությունը քպական թիմից. «ՔՊ-ն դիլետանտական քաղաքական թիմ է, և նրանք ի վիճակի չեն հայոց պետականությունը հանել այն ճահճից, որի հեղինակներն իրենք են։

ՀՀ-ն ունի մեկ փրկություն՝ օր առաջ Փաշինյանի և թիմի հեռացումն ու պետականամետ և պրոֆեսիոնալ թիմի իշխանության գալը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր

Լրացուցիչ նորություններ

...

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց