Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանն, օգտագործելով COP29-ի հարթակը, հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հղել Հայաստանի հասցեին այն համատեքստում, թե Հայաստանն իբր աղտոտում է Արաքս գետն ու Կասպից ծովը։

Ու բողոքը հիմնականում մեր երկրի հանքարդյունաբերության հետ է կապված։

Սա, իհարկե, նորություն չէ, պարզապես այդ պարագայում ադրբեջանցիներն իրենց հանցագործ նպատակների համար բավական «հարմար» առիթ ու հարթակ են ունեցել։

Հասկանալի է՝ թշնամական երկիրը խնդիր ունի՝ ամեն ինչ անել, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը չզարգանա, ինչով լուրջ հարված կհասցնեն Հայաստանի տնտեսության ողնաշարին։ 

Դրա համար էլ Բաքվից հատուկ պայքար են տանում հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի դեմ։

Չէ՞ որ ԶՊՄԿ-ն ոչ միայն Հայաստանի հանքարդյունաբերության, այլև ամբողջ տնտեսության լոկոմոտիվն է և տարիներ շարունակ եղել է ու կա երկրի թիվ մեկ հարկատուն՝ ապահովելով ահռելի միջոցների հոսք դեպի պետբյուջե։

Իսկ Ադրբեջանը, հասկանալի է, ցանկանում է, որ Հայաստանը տնտեսապես չզարգանա։ Ու պատահական չէ, որ ադրբեջանական կողմից բնապահպանական քողի ներքո տարբեև խողովակներով պահանջներ են հնչում նաև, թե իրենք պետք է իրավունք ունենան մշտադիտարկում իրականացնել Հայաստանի հանքերում ու գործարաններում։

Դե, կողքից էլ Մեծամորի ատոմակայանի վտանգավորության հարցն են առաջ մղում՝ այն փակելու պահանջով։ Դեռ մի կողմ թողնենք, որ, ցավոք, ադրբեջանցիների հետ երբեմն «ձեն-ձենի» են տալիս նաև հայաստանյան որոշ «բնապահպաններ». դա արդեն այլ թեմա է: 

Մի կողմ թողնենք նաև այն, որ ադրբեջանցիները բացահայտ կեղծիք են տարածում. դա էլ նորություն չէ, այդ երկիրն ունակ է միայն կեղծիքի ու հանցագործության: Խնդիրն այս պարագայում ոչ պակաս կարևոր այլ շերտեր ունի:

Նախ՝ Ադրբեջանն այն երկիրն է, որն ընդհանրապես իրավունք չունի բնապահպանության մասին խոսել, քանի որ ամենից շատ ինքն է Կասպից ծովն աղտոտում, այն էլ՝ ածխաջրածիններով։

Ընդ որում, Կասպից ծովի ավազանը և հարակից տարածքները երկու ուղղությամբ են աղտոտվում։ Առաջին ուղղությունը կապված է նավթի ու գազի արդյունահանման հետ, իսկ բնապահպանական երկրորդ խոշոր խնդիրը պայմանավորված է նավթավերամշակման գործարանների բուռն գործունեությամբ, ինչի հետևանքով էլ աղտոտվում են ջրային ռեսուրսներն ու մթնոլորտը։

Իրավիճակն ավելի խորքային դիտարկելու դեպքում կտեսնենք, որ իրականում Ադրբեջանը բնապահպանական խնդիրներով ընդհանրապես հետաքրքրված չէ, այլ կլիմայական համաժողովի միջոցով ուղղակի փորձում է իր քաղաքական շահերն առաջ տանել։

Ավելին, բազմաթիվ մասնագետներ Ադրբեջանը բնորոշում են որպես նավթային պետություն կամ «Petrostate», որի տնտեսությունը հիմնված է ածխաջրածինների վաճառքի ու մթնոլորտի աղտոտմանը նպաստելու վրա։ 

Ու այդ երկիրը մի կողմից՝ փորձում է իրեն դիրքավորել որպես մթնոլորտի աղտոտման դեմ պայքարի առաջամարտիկ, իսկ մյուս կողմից՝ Ալիևն իրենց ածխաջրածնային պաշարներն անվանում է որպես Աստծո պարգև ու մեղադրում Արևմուտքի որոշ երկրների, որոնք ընդգծում են Ադրբեջանի նավթային պետություն լինելու հանգամանքը։

Ինչ վերաբերում է COP 29 համաժողովին, ապա, փաստացի, Ադրբեջանում անցկացված այդ միջոցառումն այնքան անլուրջ էր, որ բազմաթիվ երկրների առաջնորդներ ու պատվիրակություններ նույնիսկ ժամանակի կորուստ համարեցին Բաքու մեկնելը, իսկ Արգենտինան ընդհանրապես ուղղակի հանձնարարեց իր պատվիրակությանը լքել Բաքվում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովը։

Բացակա էին նույնիսկ այնպիսի երկրներ, որոնք իրապես բախվում են գլոբալ տաքացման ու կլիմայական փոփոխության վտանգին։ Օրինակ՝ Պապուա Նոր Գվինեան, հաշվի առնելով COP 29-ի ձևական նշանակությունը, նույնիսկ հարկ չէր համարել պատվիրակություն ուղարկել։

Արդյունքում այդ պետության որոշումը ճիշտ դուրս եկավ, քանի որ Բաքվում անցկացված համաժողովը եղած-չեղածի հաշիվ էր, հավաքվեցին, քննարկեցին, բայց գործնական քայլերի մասին այդպես էլ որոշում չընդունվեց։

Մյուս կողմից՝ ուշագրավ էր այն հանգամանքը, որ Ադրբեջան էր ժամանել Աֆղանստանի թալիբների ներկայացուցիչը։ Ինչ խոսք, թալիբները շատ մտահոգված են շրջակա միջավայրի պաշտպանությամբ և կլիմայական փոփոխություններով։

Թերևս թալիբների ռեժիմը շատ ընդհանրություններ ունի Ալիևի ռեժիմի հետ, ու եկել էին աջակցելու նրան։ Բայց ամենազարմանալին այն է, որ համաժողովի ժամանակ Ալիևն անդրադարձավ Ֆրանսիային, որն ուղղակի բոյկոտել էր միջոցառումը։

Նա, իհարկե, Ֆրանսիային չէր կարող մեղադրել նավթի ու գազի արդյունահանման հարցում, ինչպես որ կատարում էր ԱՄՆ-ի դեպքում։ Ուստի, Ադրբեջանի նախագահն անդրադարձավ իր նախընտրած թեմային, այն է՝ ապագաղութացմանը, և ընդգծեց, որ մի շարք անդրծովյան տարածքներ իբր նեոգաղութային ճնշումների են ենթարկվում ֆրանսիական կառավարության կողմից։

Հասկանում ենք՝ հիմարություն է, բայց փաստ. ապագաղութացումից խոսում է մի երկրի ղեկավար, որն ուղղակի մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է իրականացրել Արցախի բնակչության նկատմամբ՝ խտրություն չդնելով միջոցների առաջ։

Մեկ այլ լուրջ հարց է այն, որ Ադրբեջանը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիոն սկանդալների մեջ։ Ժամանակ առ ժամանակ այդ սխեմաների կծիկների մասերը քանդվում են, ու լվացքատան մասին հրապարակումները հայտնվում են առաջատար լրատվամիջոցների գլխագրերում։

Թերևս պարզ էր, որ կլիմայական համաժողովը բնապահպանության հետ կապ չունի, ուղղակի Ադրբեջանին հանդիսատես էր պետք, որ իր մենախոսությունը ներկայացնի։ Միայն թե «պարտերը» գրեթե կիսադատարկ էր: 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

ԱՄՆ-ն հստակ առաջարկ ունի․ Զելենսկին՝ ՌԴ–ի հետ փոխադարձ հարվածների դադարեցման մասին
Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ամենաշատ օբյեկտներ ունեցող երկրների ցանկը
Սերբիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ սեպտեմբերի 27-ին
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը
Պատասխանում ենք ըստ Հայաստանի շահի․ Ռուբինյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին
Մեդվեդևը չի հավատում մարդկության համար արհեստական բանականության սպառնալիքին
Արաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել
Կա՛մ Ռուսաստանը մեզ կբամբի, կա՛մ կախվածությունն ավելի կմեծանա․ Սուրենյանց (տեսանյութ)
Արտակարգ դեպք ինքնաթիռում․ 30-ամյա կինը թռիչքի ժամանակ ծննդաբերել է
Ավելի հավանականա Փաշինյանը «սոտ տա», «քյարփինջ» ընկնի գլխին, քան իր կամքով հրաժարական տա․ Զոհրաբյան (տեսանյութ)
Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր Աթոռ
Կրեմլում վստահ են, որ Ուկրաինան Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու ներուժ չունի
Ռուսաստանը հարվածել է ՆԱՏՕ-ի սահմանին․ Մեծ Բրիտանիան՝ պառակտման եզրին (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը զորավարժություններ է անցկացնում
Նեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ Անչելոտտի
Շուշիի համար զոհվածի մայրն այսօր պայքարում է սեփական կյանքի համար․ տիկին Մարինեին շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ
Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ եք արդարացնում հակառակ կողմին․ Փաշինյանի ոսկե արձանները մենք չենք կանգնեցրել
Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը