ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ֆրանսիայում անկարգությունները կապել է արևմտյան երկրների միգրացիոն քաղաքականության հետ։
«Արևմտյան լիբերալները բազմազանության և կարեկցանքի անունից Ֆրանսիա և այլ երկրներ են բերել երրորդ աշխարհի մարդկանց։ Նրանք անտեսել են ասիմիլյացիայի և համատեղելիության հիմնարար հարցերը։ Նրանց զգուշացրել էին, որ դա կհանգեցնի նման հետևանքների, սակայն նրանք ականջ չդրեցին», — գրել է Վենսը։
Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիան կկարողանա կանգնեցնել տեղի ունեցողը, նախքան կրակը կոչնչացնի այլ պատմական հուշարձաններ։
«Ես աղոթում եմ, որ Ֆրանսիան՝ հրաշալի երկիր հրաշալի մարդկանցով, կանգնեցնի այս խելագարությունը, նախքան կայրվեն մյուս տեսարժան վայրերը», — հավելել է ամերիկացի փոխնախագահը։
Իր գրառմանը կից նա հրապարակել է Լիմոժ քաղաքում այրվող քաղաքապետարանի տեսագրությունը:
Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ Ֆրանսիական Լիմոժ քաղաքում փլուզվել է պատմական քաղաքապետարանի զանգակատան աշտարակը, որը զանգվածային բողոքների ֆոնին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ենթարկվել էր հրդեհի:








